Հենրի Օգաստուս Լեյն Ֆոքս Փիթ Ռիվերս (անգլ.՝ Augustus Pitt Rivers, ապրիլի 14, 1827(1827-04-14)[1][2], Bramham, Bramham cum Oglethorpe, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - մայիսի 4, 1900(1900-05-04)[1][3][2], Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), անգլիական բանակի գեներալ-լեյտենանտ, ազգագրագետ և հնագետ, բարոնական տոհմի ներկայացուցիչ։ Հնագիտության մեջ շերտագրության մեթոդի հիմնադիրն է, հնագիտության` որպես գիտության հիմնադիր հայրերից մեկը։ Օքսֆորդի համալսարանին կից իր անվան թանգարանի հիմնադիրն է։

Օգաստուս Փիթ Ռիվերս
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1827(1827-04-14)[1][2]
ԾննդավայրBramham, Bramham cum Oglethorpe, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Մահացել էմայիսի 4, 1900(1900-05-04)[1][3][2] (73 տարեկան)
Մահվան վայրՈւիլտշիր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԹագավորական ռազմական ուսումնարան
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, նախապատմության ուսումնասիրող, պատմաբան, weapon historian և բանակի սպա
ԱմուսինAlice Stanley?[2]
Ծնողներհայր՝ William Augustus Lane Fox?[3][2], մայր՝ Lady Caroline Douglas?[3][2]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լոնդոնի հնահավաքների ընկերություն և Wiltshire Archaeological and Natural History Society?
ԵրեխաներSt. George Fox-Pitt?, Geraldine Grove?[3], Douglas Fox Pitt?[3], Alexander Edward Lane Fox-Pitt-Rivers?[3][2], William Augustus Lane Fox-Pitt?[3], Ursula Katharine Lane Lane Fox?[3], Lionel Charles Lane Fox-Pitt?[3], Alice Augusta Laurentia Lane Fox-Pitt?[3][2] և Arthur Algenon Lane Fox-Pitt?[3]
 Augustus Pitt Rivers Վիքիպահեստում

Ավանդը հնագիտության մեջ խմբագրել

Փիթ Ռիվերսի հետաքրքրվածությունը հնագիտության և ազգագրության հանդեպ ի հայտ է եկել 1850-ական թվականներին։ Գիտնականի նրա կարիերան սկսվել է ծովային ճանապարհորդությունների ժամանակ և ընթացել է սպայի կարիերային զուգահեռ։ Հինգ տարվա ընթացքում նա ընտրվել է Լոնդոնի ազգագրության համայնքի անդամ (1861), Լոնդոնի հնահավաքների միության անդամ (1864) և Լոնդոնի մարդաբանների միության անդամ (1865)։ Հիմնական պեղումներն անց է կացրել 1880-ական և 1890-ական թվականներին, Անգլիայի և Ուելսի տարածքում։ Ձգտել է այդ տարածքների մասին հրապարակել հանգամանալից զեկույցներ՝ բազմաթիվ պատկերազարդումներով։

1880 թվականի Փիթ Ռիվերսի կողմից ժառանգված կալվածքում հայտնաբերվել է հռոմեական և սաքսոնյան ժամանակաշրջանի հնագիտական հարուստ նյութ։ Պեղումներն անց է կացվել ավելի քան տասնյոթ սեզոն՝ սկսվելով 1880-ականների կեսերից և ավարտվելով գիտնականի մահով։ Նրա մոտեցումը մեթոդական էր այդ ժամանակվա չափանիշներով և իրավամբ համարվում է Մեր Բրիտանիայում հնագիտական սիստեմավորման առաջին գիտական մոտեցումը։

Գիտնականի մեթոդաբանական նորարարություններից մեկն այն է, որ բացառապես բոլոր գտածոները (այլ ոչ թե միայն բացառիկ գեղեցիկներն ու յուրահատուկները) պետք է հավաքվեն և կատալոգավորվեն։ Փիթ Ռիվերսի հրապարակումների շնորհիվ անցյալում է մնացել բրիտանական հնագիտության մեթոդը, որը սահմանափակվում էր գանձերի որոնումներով։

Զենքի հավաքածու խմբագրել

Թոշակի անցնելուց հետո Փիթ Ռիվերսն ամբողջ աշխարհից հնագիտական հավաքածու էր հավաքել, որում հաշվվում էին տասնյակ հազարավոր զինատեսակներ և այլ ցուցանմուշներ։ Փիթ Ռիվերսը համակրում էր Չարլզ Դարվինի և Հերբերտ Սփենսերի հեղափոխական հայացքներին։ Այդ պատճառով եղած գտածոները նա խմբավորել է ըստ տեսակների և դասավորել է դրանք ժամանակագրական հաջորդականության։ Այդ ժամանակ ցուցահանդեսի հանդեպ նման մոտեցումը նորարարական էր։ Փիթ Ռիվերսի ազգագրական հավաքածուն հիմք է դարձել Օքսֆորդի Փիթ Ռիվերսի թանգարանի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Bowden, Mark (1984) General Pitt Rivers: The father of scientific archaeology. Salisbury and South Wiltshire Museum. ISBN 0-947535-00-4.
  • Bowden, Mark (1991) Pitt Rivers: The life and archaeological work of Lieutenant-General Augustus Henry Lane Fox Pitt Rivers. Cambridge University Press. ISBN 0-521-40077-5
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգաստուս Փիթ Ռիվերս» հոդվածին։