Օբյեկտների ամանորյա վայրէջք և վերելք
Ամանորի նախօրեին ԱՄՆ-ում շատ բնակավայրեր նոր տարվա սկիզբը նշելու համար օգտագործում են տարբեր օբյեկտների վերելք կամ վայրէջք։ Այս միջոցառումներն անցկացվում են բյուրեղյա գնդի վայրէջքով, որն առաջին անգամ արտադրվել է Նյու-Յորքի Թայմս Սքվերում 1908 թվականի նախօրեին[1][2]։ Ավանդույթը սկիզբ է առել XIX դարից, երբ ժամանակի գունդը օգտագործվել է նավային ժամանակաչափերի ստուգաճշտման համար։

Քաղաքների մի մասում ընդօրինակում են Թայմս Սքվերի գունդը, սակայն այլ վայրերում որպես բաց թողնվող օբյեկտներ օգտագործվում են այնպիսի առարկաներ, որոնք տեղական մշակույթի, աշխարհագրության և պատմության խորհրդանիշներ են։ Չնայած ժամանակի գնդերը Ամանորի նախօրեին վայրէջք են կատարում մի քանի երկրներում, ավանդույթը ճնշող տարածում է ստացել հենց ԱՄՆ-ում։
ԱՄՆ Խմբագրել
Զանազան, տարատեսակ գնդեր բարձրանում և իջնում են Նյու-Յորքի Թայմս Սքվերում, Մերիլենդի Բալթիմոր նահանգում[3], Ռիչմոնդում, Վիրջինիա նահանգում (բարձրանում)[4],, Օկլահոմա Սիթիում, Օկլահոմա նահանգում (բարձրանում)[5][6], Օստինում, Տեխաս նահանգում[7], Շայենում, Վայոմինգ նահանգում[8],, Սակրամենտոյում, Կալիֆոռնիա նահանգում[9] և այլ քաղաքներում։
Որպես վերելքի և վայրէջքի այլ օբյեկտներ օգտագործվում էին նաև նահանգային խորհրդանիշները։ Օրինակ, Ատլանտայում՝ Ջորջիա նահանգում, աշտարակից ընկնում էր խոշոր դեղձ [10], իսկ Մայամիում՝ Ֆլորիդա նահանգում, բարձրահարկ շենքերի պատերի երկայնքով բարձրանում էր արևապաշտպան ակնոցներով նարինջը[11]։
Որպես վայրէջքի կամ վերելքի այլ օբեյկտներ օգտագործում են նաև նահանգների խորհրդանիշները։ Միանգամից երկու քաղաքներ բարձրությունից իջեցնում են պարկամուկ․ Բրասսթաունը և Հյուսիսային Կարոլինան՝ կենդանի[12], իսկ Թալապուսան (Ջորջիա)՝ խրտվիլակ[13][14]։ Նաև հայտնի է հավալուսնի [15], ջրշան[16], մշկամկան[17], բազեի[18], սարդինիաների[19], օմարների[20][20], խաչափառների[21], բադերի[22] օգտագործումը։ Ցինցինատիում՝ Օհայո նահանգում, Նոր տարվա գալուստը խորհրդանշում է խոզի թռիչքը[23]։
Միջոցառումները լինում են առևտրային կազմակերպությունների գովազդային գործունեության մի մասը։ Օրինակ, Ինդիանապոլիսում՝ Ինդիանա նահանգում, վերամբարձ կռունկի միջոցով ներքև էին իջեցնում IndyCar ավտոմեքենան[24], իսկ Մոբիլում՝ Ալաբամա նահանգում, Chattanooga Bakery ընկերության աջակցությամբ RSA Battle House Tower երկնաքերից իջնում էր ավելի քան 4 տոննա կշռող MoonPie (որը հայտնի է որպես ChocoPie)[25][26][27][28]։
Ամենաշատ բնակավայրեր ունեցող նահանգը, որտեղ Ամանորին անցկացվում է օբեյկտների վայրէջքը և վերելքը Փենսիլվանիան է։ Այդ թվում նահանգի մայրաքաղաքում իջեցրել են հսկայական ելակ[29]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Cable Network News (հունվարի 1, 2007)։ «Countdown to Times Square party; 1 million expected»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-11-ին։ Վերցված է հունվարի 31, 2018
- ↑ Emanuella Grinberg (2015-12-30)։ «Drop everything! 17 quirky New Year's Eve events» (անգլերեն)։ CNN Travel։ Վերցված է 2018-12-08
- ↑ Sarah Gilbert Fox (December 2, 2010)։ «Must-Attend New Year's Eve Balls In Baltimore»։ Արխիվացված է օրիգինալից July 22, 2011-ին։ Վերցված է 2013-01-08
- ↑ Colleen Curran։ «Richmond New Year's Eve in Scott's Addition: NYE ball rise, arcade games & dollar drinks» (անգլերեն)։ Richmond Times-Dispatch։ Վերցված է 2018-12-08
- ↑ «Opening Night»։ Arts Council OKC։ Վերցված է 2012-05-19
- ↑ «Opening Night – Oklahoma City's Downtown New Year's Eve Celebration»։ Oklahoma City About.com։ 2012-04-28։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին։ Վերցված է 2012-05-19
- ↑ [1] Archived January 3, 2011, at the Wayback Machine.
- ↑ «New Year's Eve in Cheyenne» (անգլերեն)։ www.cheyenne.org։ Վերցված է 2018-12-08
- ↑ Will Sacramento drop the ball? Archived February 18, 2012, at the Wayback Machine.
- ↑ Alexis Stevens։ «Atlanta police ramp up security plans for new Peach Drop location» (անգլերեն)։ ajc։ Վերցված է 2018-12-08
- ↑ CBS Miami։ «Miami Plans Big Orange New Year's Eve Bash»։ Վերցված է 2018-12-08
- ↑ New Year’s Eve Lowering of the Opossum http://www.clayscorner.com/new-years-eve.shtml Archived 2020-02-25 at the Wayback Machine.
- ↑ The Possum Drop http://www.thepossumdrop.com/
- ↑ WSBTV.com — Entertainment — Story: Georgia Town Celebrates New Years With Possum Drop http://www.wsbtv.com/entertainment/22103037/detail.html Archived 2011-06-29 at the Wayback Machine.
- ↑ «Pensacola Pelican Drop | New Years Eve» (en-US)։ Վերցված է 2018-12-08
- ↑ Schalk, Kiernan. New Year’s events planned locally Archived 2009-07-04 at the Wayback Machine.. Lewistown Sentinel. 31 December 2008.
- ↑ Pitts Jonathan (2011-12-30)։ «On New Year's Eve, some Maryland towns will drop anything but a glittering ball»։ The Baltimore Sun։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-14-ին։ Վերցված է 2012-05-19
- ↑ «Come celebrate 2017 at the Perry Buzzard Drop» (անգլերեն)։ macon։ Վերցված է 2018-12-08
- ↑ «Boston(.com): A sardine will drop in Maine»։ Boston։ 2006-12-29։ Վերցված է 2014-05-28
- ↑ 20,0 20,1 «Downeast Lobstah Drop» (անգլերեն)։ Վերցված է 2018-12-08
- ↑ «FirstNight Talbot»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-16-ին։ Վերցված է 2012-05-19
- ↑ Welsh Sean (2010-12-31)։ «New Years Eve Duck Drop!!!»։ Havre de Grace, MD Patch (Patch Media)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 2012-05-19
- ↑ Melissa Breyer (2013-12-30)։ «10 oddest items dropped on New Year's Eve» (անգլերեն)։ Mother Nature Network։ Վերցված է 2018-12-12
- ↑ WISH TV։ «Group suspends downtown New Year's Eve celebration, IndyCar drop»։ Վերցված է 2018-12-08
- ↑ «Giant Moon Pie taking shape for New Year's celebration»։ Mobile Press-Register (al.com)։ 2008-12-21։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-09-ին։ Վերցված է 2012-05-19
- ↑ «Peaches and Pickles Drop in on New Year’s Eve in the South»։ 2010-12-15։ Արխիվացված է օրիգինալից March 13, 2012-ին։ Վերցված է 2012-05-19
- ↑ «City of Mobile: World’s Largest MoonPie to Rise Over Mobile for New Year ‘s Eve»։ Wayback.archive.org։ 2008-12-22։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-28-ին։ Վերցված է 2014-05-28
- ↑ «MoonPie»։ MoonPie։ Վերցված է 2014-05-27
- ↑ «New Year's Eve celebrations: What's dropping where»։ December 2009։ Վերցված է 2012-05-19