Օան Ջորկաեֆ (ֆր.՝ Oan Djorkaeff, ապրիլի 30, 1997(1997-04-30)[1], Միլան, Իտալիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Սենտ Միրրեն» ակումբի կիսապաշտպան։

Օան Ջորկաեֆ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իտալիա և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 30, 1997(1997-04-30)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Միլան, Իտալիա
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շոտլանդիա Սենտ Միրրեն
Համար 23
Պատանեկան կարիերա
2012—2014 Ֆրանսիա Սենտ Էտիեն
2014—2015 Ֆրանսիա Էվիան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015—2016 Ֆրանսիա Էվիան Բ 6 (1)
2016—2017 Ֆրանսիա Մոնպելիե Բ 25 (1)
2017—2019 Ֆրանսիա Նանտ Բ 7 (0)
2019—մ. հ. Շոտլանդիա Սենտ Միրրեն 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 11 օգոստոսի, 2019:

Կենսագրություն խմբագրել

Ընտանիք խմբագրել

Օան Ջորկաեֆի նախապապ Արմադիկ Ջորկաևը կալմիկ է, որ արտագաղթել է Ֆրանսիա։ Պապը՝ Ժան Ջորկաեֆը ծնվել է 1939 թվականին Ֆրանսիայում կալմիկա-լեհական ընտանիքում։ Եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ապա մարզիչ։ Եղել է Ֆրանսիայի հավաքականի խաղացող և ավագ, մասնակցել է 1966 թվականի աշխարհի առաջնությանը։ Ամուսնացած է եղել հայուհի Մարիա Օհանյանի հետ։

Հայրը՝ Յուրի Ջորկաեֆը (ծնվ.՝ 1968) նույնպես դարձել է ֆուտբոլիստ և հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականում։ 1998 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 2000 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։ Օանի մայրը իսպանուհի Սոֆի Խիմենեսն է։ Ունի եղբայր՝ Սաշան և քույր՝ Անժելիկան։

Ակումբային կարիերա խմբագրել

Մեծահասակների մակարդակում սկսել է հանդես գալ «Էվիանի», «Մոնպելիեի» և «Նանտ» ֆարմ-ակումբներում՝ ֆրանսիական 5-րդ և 4-րդ դիվիզիոններում։ 2019 թվականի հուլիսի 12-ին մեկ տարվա պայմանագիր է կնքել շոտլանդական «Սենտ Միրրեն» ակումբի հետ[2]։ Շոտլանդիայի առաջնությունում նորամուտը նշել է օգոստոսի 3-ին առաջին տուրի՝ «Հիբերնիան» ակումբի դեմ խաղում, որի 74-րդ րոպեին փոխարինել է Թոնի Անդրեուին։

Կարիերան հավաքականում խմբագրել

2017 թվականին Օան Ջորկաեֆը մարզվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ[3], սակայն չի կարողացել մասնակցել խաղերի, քանի որ չունի Հայաստանի քաղաքացիություն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել