Քրիս Սալվատոր (անգլերեն՝ Chris Salvatore, մայիսի 22, 1985(1985-05-22), Richboro, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երգիչ, երգերի հեղինակ, մոդել և գեյ ակտիվիստ։ Նա 41-րդ հորիզոնականն է զբաղեցնում AfterElton-ի Թոփ 50 գեյ աստղերի ցանկում։

Քրիս Սալվատոր
Ծնվել էմայիսի 22, 1985 (38 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2007-ից սկսած
Ժանրերփոփ և պարային երաժշտություն
chrissalvatore.com

Կենսագրություն խմբագրել

Քրիս Սալվատորը ծնվել և մեծացել է Ռիկբորո (Փենսիլվանիա) քաղաքում։ Մանկուց սիրել է երաժշտությունը և մինչև 15 տարեկանը գրել է իր առաջին երգը։ 2005 թվականին սկսում է իր կարիերան Բոստոնի Բերկլի երաժշտական քոլեջում։

Երգելու հետ մեկտեղ Քրիսը նաև դերասանական աշխատանքով էր զբաղվում, և 2007 թվականին ստացավ իր առաջին դերը ֆիլմում։ 2009 թվականին նկարահանվեց «Խղճի խայթ» ֆիլմի երրորդ մասում, որպես համասեռամոլ Զաքի դերակատար։ 2011 թվականին նկարահանվեց ֆիլմի չորրորդ իսկ 2012 թ.-ին հինգերորդ մասերում։