Քևին Մորիս Գառնեթ (անգլ.՝ Kevin Maurice Garnett, մայիսի 19, 1976(1976-05-19)[1], Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[2][3][4]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, ծանր հարձակվող։ Մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մինեսոտա Թիմբերվուլվզ», «Բոստոն Սելտիքս» և «Բրուքլին Նեթս» ակումբներում։

Քևին Գառնեթ
Kevin Garnett

Դիրքը Ծանր հարձակվող/ կենտրոնական
Համար № 21, 5, 2
Ի ծնե տրված անունը Քևին Մորիս Գառնեթ
Kevin Maurice Garnett
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1976 (47 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գրինվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Հասակ 2,11 մ
Քաշ 115 կգ
Դպրոց Մոլդինի ավագ դպրոց (Մոլդին, Հյուսիսային Կարոլինա)
Դրաֆթի տարի 1995 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 5
Դրաֆթ ակումբ Մինեսոտա Թիմբերվուլվզ
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Թիմբերվուլվզ (1995–2007)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս (2007-2013)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին Նեթս (2013-2015)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Թիմբերվուլվզ (2015-2016)
Մրցանակներ
  • NBA չեմպիոն (2008)
  • NBA ամենաարժեքավոր խաղացող (2004)
  • 15× NBA աստղ (1997, 1998, 2000–2011, 2013)
  • NBA բոլոր աստղերի հանդիպման MVP (2003)
  • 4× All-NBA առաջին թիմ (2000, 2003, 2004, 2008)
  • 3× All-NBA երկրորդ թիմ (2001, 2002, 2005)
  • 2× All-NBA երրորդ թիմ (1999, 2007)
  • NBA Defensive Player of the Year (2008)
  • 9× NBA All-Defensive առաջին թիմ (2000–2005, 2008, 2009, 2011)
  • 3× NBA All-Defensive երկրորդ թիմ (2006, 2007, 2012)
  • NBA All-Rookie երկրորդ թիմ (1996)
  • 4× NBA-ի առաջատար անդրադարձների ասպարեզում (2004–2007)
  • Ջ. Ուոլթեր Քենեդու քաղաքացիության մրցանակ (2006)
  • Միստր Բասկետբոլ ԱՄՆ (1995)
  • «McDonald's All-American» հանդիպման MVP (1995)
  • Միստր Բասկետբոլ Իլինոյս (1995)

Ավագ դպրոցի բասկետբոլային կարիերայից հետո (որտեղ ճանաչվել է տարվա բասկետբոլիստ) Գառնեթը, առանց համալսարանային առաջնությունում ելույթ ունենալու, մուտք է գործել 1995 թ.-ի NBA դրաֆթ։ Ընտրվել է առաջին ռաունդի 5-րդ համարի ներքո՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» կողմից։ Գառնեթը մեծ ձեռքբերում է դառնում ետնապահ «Թիմբերվուլվզի» համար՝ 8 անգամ անընդմեջ թիմը դուրս բերելով փլեյ-օֆֆ, ընդ որում՝ 2004 թվականին, թիմը հասնում է մինչև արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ։ Նույն տարի արժանացել է մրցաշրջանի Ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակին։ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» հետ 12 մրցաշրջան անցկացնելուց հետո Գառնեթը տեղափոխվել է «Բոստոն Սելտիքս» ձևավորելով 21-րդ դարի բոստոնյան մեծ եռյակը՝ Փոլ Փիրսի և Ռեյ Ալենի հետ։ «Սելտիքսի» կազմում Գառնեթը 2008 թվականին դառնում է NBA-ի չեմպիոն։ 2013 թվականին, «Սելտիքսի» թիմակից Փոլ Փիրսի հետ, փոխանակման շրջանակում, տեղ է գտել «Բրուքլին Նեթս» ակումբում։ 2015 թվականին վերջին անգամ հանգրվանել է «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում, և մրջացրշանի ավարտից հետո հեռացել մարզական կարիերայից:s retirement from professional basketball in September 2016.

Եղել է նաև ԱՄՆ բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, որի կազմում 2000 թվականի Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ նվաճել է ոսկե մեդալ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Գառնեթ» հոդվածին։