Քրիստոֆեր Մայքլ Բենուա (անգլ.՝ Christopher Michael Benoit, մայիսի 21, 1967 - հունիսի 24, 2007), կանադացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։

Քրիս Բենուա
Քրիստոֆեր Մայքլ Բենուա
Ռինգային անուն(ներ)Պեգասուս տղա
Վայրի պեգասուս
Քրիս Բենուա
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ100 կգ
Իրական հասակ180 սմ
Ծննդյան թվական21 մայիսի,1967 թ
ԾննդավայրԿանադա Մոնրեալ, Քվեբեք, Կանադա
Վախճանի թվական24 հունիսի, 2007 թ. (40 տարեկանում)
Վախճանի վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ֆեյթվիլ, Ջորջիա, ԱՄՆ
ՄարզիչՍտյու Հարթ
New Japan Pro Wrestling մարզչական կազմ
Ֆրենկ Կուլեն
Դեբյուտ22 նոյեմբերի, 1985
Կարիերայի ավարտ24 հունիսի, 2007

Մասնագիտական կարիերայում ընդհանուր առմամբ նվաճել է երեսուներկու չեմպիոնական տիտղոս՝ հանդես գալով մի շարք առաջնակարգ ռեստլինգային կազմակերպություններում՝ «Consejo Mundial de Lucha Libre» (CMLL), «Extreme Championship Wrestling» (ECW), «New Japan Pro Wrestling» (NJPW), «World Championship Wrestling» (WCW) և «World Wrestling Entertainment» (WWE)։ Երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1 անգամ WCW և 1 անգամ WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոն), ռեկորդային 5 անգամ նվաճել է WCW/WWE Միացյալ Նահանգների տիտղոսը։

Բացի տիտղոսային նվաճումներից, հաղթանակ է տարել նաև 2004 թվականի «թագավորական մարտում» (Royal Rumble)։

Պատկանել է տեխնիկական ռեստլերների շարքին և համարվել լավագույներից մեկը տվյալ ենթաոճում։

Բենուայի կյանքը և գործունեությունն ընդհատվում է 2007 թվականի հունիսի 24-ին, երբ սեփական առանձնատան մեջ երկու օր առաջ մահացու թունավորելով կնոջն ու յոթամյա որդուն, ի վերջո վերջ է տալիս նաև իր կյանքին։ Բենուայի կատարած սպանությունների համար առկա են բազմաթիվ վարկածներ, մասնավորապես՝ գլխուղեղի վնասվածք, անաբոլիկ ստերոիդների չարաշահում և այլն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ըմբշամարտիկ Քրիս Բենուայի կատարած կրկնակի մարդասպանություն-ինքնասպանությունը. Արդյո՞ք սա ստերոիդների պատճառով էր - Առողջապահական նորություններ | Բժշկական լուրեր». «Ֆոքս նյուզ». 2007 թ․ հունիսի 27. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել