Քևին Սիսթրոմ (անգլ.՝ Kevin Systrom, դեկտեմբերի 30, 1983(1983-12-30), Holliston, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր և ծրագրավորող, «Ինստագրամ» սոցիալական ցանցի ստեղծողն ու գլխավոր տնօրենը, միլիարդատեր[1]։

Քևին Սիսթրոմ
անգլ.՝ Kevin Systrom
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1983(1983-12-30) (40 տարեկան)
ԾննդավայրHolliston, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան (2006) և Middlesex School?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ և ձեռնարկատեր
ԱշխատավայրԻնստագրամ
Կայքsystrom.com
 Kevin Systrom Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քևին Սիսթրոմը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 30-ին Հոլիսթոնում (Մասաչուսեթս, ԱՄՆ

Սիսթրոմի մայրը՝ Դիանան, Zipcar ընկերության մարքեթոլոգն է եղել, ինչպես նաև առաջին դոթ-քոմ պղպջակի[2] ժամանակ աշխատել է «Monster and Swapit»-ում։ Հայրը՝ Դուգլասը, TJX Companies[3][4][5] ընկերության մարդկային ռեսուրսներ բաժնի փոխնախագահն է եղել։ Քևինի մայրական կողմի պապիկն ու տատիկը հանդիսանում էին Հենքոքի[6] միաբանության եկեղեցու անդամներ։

Մանկության տարիներին Սիսթրոմը Doom II խաղում ստեղծում էր սեփական փուլեր և կատակով ծաղրում էր իր ընկերներին՝ AOL Instant Messenger ծրագրի միջոցով ակնթարթային ուղերձներ ուղարկելով, ինչը նա կատարում էր այն ծրագրերի միջոցով, որոնք նրան թույլ էին տալիս մկնիկի կուրսորի միջոցով վերահսկելու նրանց համակարգիչները և խափանելու՝ միացումը ցանցին[7]։ Միջնակարգ դպրոցում սովորելիս Քևինն աշխատել է Բոստոնում[8] գտնվող «Boston Beat» խանութում։

2002 թվականին Սիսթրոմն ավարտել է Մասաչուսեթս նահանգի Քոնքորդ քաղաքում գտնվող Միդլսեքսի մասնավոր դպրոցը, որտեղ խորացված սովորել է համակարգչային ծրագրավորում, իսկ 2006 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանի մագիստրատուրայի մենեջմենթի[2][9] բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ Սթենֆորդում ուսման ժամանակ Սիսթրոմը եղել է ուսանողական համայնքի անդամ։ Երրորդ կուրսի ձմեռային ժամանակահատվածը նա անց է կացրել Ֆլորենցիայում՝ սովորելով լուսանկարչություն[10]։

Ստարտափում առաջին փորձն ստացել է այն ժամանակ, երբ տասներկու այլ ուսանողների հետ ընտրվեց Սթենֆորդի համալսարանի[11] Mayfield Fellows Program կրթաթոշակի ծրագրին մասնակցելու համար։ Այդ ծրագրի շնորհիվ Սիսթրոմը Odeo ընկերությունում ստաժավորում անցնելու հնարավորություն ստացավ, որտեղ սկսեց մշակել տարատեսակ հավելվածներ։ Այդ ժամանակվա նրա կոլեգաներից մեկը Թվիթերի հիմնադիր Ջեք Դորսին էր։

Համալսարանն ավարտելուց հետո Քևինն աշխատել է Գուգլ ընկերության մարքեթինգային ծառայությունում, հետո՝ NeXTSTEP ընկերությունում ծրագրավորող է դարձել[12]։

2010 թվականի հոկտեմբերի 6-ին Էփլ ընկերության App Store հավելվածների խանութում հայտնվեց մի նոր հավելված, որը կոչվում էր Ինստագրամ։ Այս հավելվածի գործարկմամբ զբաղվում էին Քևինը և նրա ընկեր Մայք Քրիգերը, իսկ գործարկումը կատարվում էր Burbn[13] ծրագրի հիման վրա։

2018 թվականի սեպտեմբերի 24-ին Քևինը և Մայք Քրիգերը հայտարարեցին, որ իրենք որոշել են հեռանալ Ինստագրամ[14][15][16] սոցիալական ցանցից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Katherine Rushton (2012 թ․ հունվարի 24). «Who's getting rich from Facebook's $1bn Instagram deal?». The Telegraph.
  2. 2,0 2,1 Kiss, Jemima (2015 թ․ հոկտեմբերի 2). «Instagram CEO Kevin Systrom: 'We're working on time travel'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  3. How old is Kevin Systrom?. Quora (1983-12-30). Retrieved on 2013-08-20.
  4. Holliston native strikes it rich with smartphone app Instagram — Framingham, MA. The MetroWest Daily News (2012-04-12). Retrieved on 2013-08-20
  5. «Elizabeth V. Pels, 85». NorthJersey.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. «Albert Pels Obituary - Peterborough, NH - Monadnock Ledger-Transcript». Monadnock Ledger-Transcript.
  7. «Redefining The Culture And The Industry With Kevin Systrom». Eyerys.
  8. «How Kevin Systrom of Instagram got his start». Fortune. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  9. «Executive Profile». Bloomberg Businessweek. 2012 թ․ ապրիլի 5.
  10. «Instagram's Kevin Systrom: 'I'm dangerous enough to code and sociable enough to sell our company'». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  11. «Kevin Systrom, Mike Krieger: From Stanford to Startup [Entire Talk] | Stanford eCorner». ecorner.stanford.edu. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  12. Кто основал Instagram
  13. «What is the genesis of Instagram? - Quora» (անգլերեն). www.quora.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  14. «https://www.bloomberg.com/news/articles/2018-09-25/instagram-founders-depart-facebook-after-clashes-with-zuckerberg». www.bloomberg.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  15. «Основатели Instagram покидают компанию». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. «Были причины»: создатель Instagram раскрыл правду о своем уходе

Արտաքին հղումներ խմբագրել