Քևին Կուրանյի

գերմանացի ֆուտբոլիստ

Քևին Կուրանյի (գերմ.՝ Kevin Kurányi, մարտի 2, 1982(1982-03-02)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[3]), գերմանացի նախկին ֆուտբոլիստ[4]։ Ունի բրազիլական և հունգարական արմատներ։ Խաղացել է կենտրոնական հարձակվողի դիրքում և հայտնի է եղել օդային պայքարում լավ խաղ ցուցադրելու և գոլային պահն ավարտելու կարողությունների համար։ Հանդես է եկել Շտուտգարտի, Շալկե 04-ի, Դինամո Մոսկվայի և Հոֆենհայմի կազմում։ 2003 թվականից 2008 թվականներին խաղացել է Գերմանիայի ազգային հավաքականում։

Քևին Կուրանյի
Kevin Kurányi
Կուրանյին 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Kevin Dennis Kurányi
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Բրազիլիա Բրազիլիա
Պանամա Պանամա
Բուլղարիա Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 2, 1982(1982-03-02)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[3]
Հասակ 190 սմ
Քաշ 88 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1988-1993 Բրազիլիա Սերանո
1993-1994 Պանամա Լաս Պրոմեսաս
1994-1996 Բրազիլիա Սերանո
1996-1997 Պանամա Լաս Պրոմեսաս
1997-2001 Գերմանիա Շտուտգարտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2000-2002 Գերմանիա Շտուտգարտ II 33 (10)
2001-2005 Գերմանիա Շտուտգարտ 99 (40)
2005-2010 Գերմանիա Շալկե 04 162 (71)
2010-2015 Ռուսաստան Դինամո Մոսկվա 123 (50)
2015-2016 Գերմանիա Հոֆենհայմ 14 (0)
2000-2016 Ընդհանուր 473 (171)
Ազգային հավաքական
2001 Գերմանիա Գերմանիա Մ20 5 (2)
2002-2003 Գերմանիա Գերմանիա Մ21 6 (2)
2003-2008 Գերմանիա Գերմանիա 52 (19)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Կուրանյին սկսեց ֆուտբոլ խաղալ 1988 թվականին՝ 6 տարեկան հասակում՝ միանալով բրազիլական Սերանոյին։ 1993 թվականին նա միացավ պանամայական Լաս Պրոմեսասին, սակայն 1 տարի անց նորից վերադարձավ Սերանո։ 1996 թվականին նա նորից 1 տարով միացավ Լաս Պրոմեսասին։

Շտուտգարտ խմբագրել

1997 թվականին Կուրանյին միացավ Շտուտգարտին՝ սկսելով հանդես գալ ակումբի B թիմի կազմում։ Շտուտգարտի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2001 թվականին։

Շտուտգարտի երիտասարդական թիմի կազմում 33 խաղ անցկացնելուց հետո Կուրանյին անցկացրեց 99 հանդիպում Շտուտգարտի առաջին կազմում՝ դառնալով 40 գոլի հեղինակ[5]։ Բացի այդ, նա մասնակցեց 22 խաղի եվրոպական առաջնություններում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։ 2002-03 մրցաշրջանում Կուրանյին դարձավ Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկուն, իսկ Շտուտգարտը զբաղեցրեց 2-րդ տեղը առաջնությունում։ Շտուտգարտի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս նաև Տիմո Հիլդեբրանդը, Անդրեաս Հինկելը, Ալեքսանդր Հլեբը, Ֆիլիպ Լամը և Իմրե Սաբիչը, ում շնորհիվ Շտուտգարտը բարձրորակ հարձակվողական ֆուտբոլ էր ցուցադրում։

Շալկե 04 խմբագրել

2005 թվականի ամռանը Կուրանյին տեղափոխվեց Շալկե 04՝ կնքելով պայմանագիր մինչև 2010 թվականը[6]։ 2005-ից 2008 թվականներին Կուրանյին դարձավ թիմի լավագույն ռմբարկուն՝ օգնելով Շալկեին 3 տարի անընդմեջ մասնակցել Չեմպիոնների Լիգային։

2008 թվականի ապրիլի 15-ին Կուրանյին պոկեր ձևակերպեց Էներգի Կոտբուսի դեմ խաղում, իսկ Շալկեն հաղթեց 5-0 հաշվով[7]։ Դրանից 3 օր առաջ Շալկեն 5-1 հաշվով պարտվեց Վերդեր Բրեմենին, իսկ թիմի միակ գոլը խփեց Կուրանյին[8]։

Դինամո Մոսկվա խմբագրել

2010 թվականի մայիսի 9-ին Կուրանյին 3 տարվա պայմանագիր կնքեց Մոսկվայի Դինամոյի հետ[9]՝ ակումբ տեղափոխվելով հուլիսի 1-ին[10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 31-ին՝ Կռիլյա Սովետովի դեմ խաղում[11]։ Օգոստոսի 14-ին՝ Զենիտի դեմ խաղում Կուրանյին խփեց իր առաջին գոլը Դինամոյի կազմում[12]։

Ակումբի հետ պայմանագիրը մինչև 2015 թվականը երկարաձգելուց հետո[13]՝ 2012 թվականի հուլիսին Կուրանյին դարձավ Դինամոյի ավագը[14][15]։

Հոֆենհայմ խմբագրել

2015 թվականի հուլիսի 24-ին Կուրանյին 1 տարվա պայմանագիր կնքեց Հոֆենհայմի հետ[16][17][18]։

2017 թվականի մարտի 24-ին գերմանացին ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, թեև ուներ առաջարկներ Քաթարից և Չինաստանից[19][20]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կուրանյին ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա՝ հունգարական արմատներ ունեցող գերմանական հորից և պանամացի մորից[21]։ Նա ընտրեց Գերմանիայի հավաքականը, թեև հնարավորություն ուներ խաղալու նաև Պանամայի և Բրազիլիայի հավաքականներում[22]։

Կուրանյին Գերմանիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2003 թվականի մարտի 29-ին՝ Եվրո 2004-ի որակավորման Լիտվայի դեմ խաղում[23]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց հոկտեմբերի 11-ին՝ Իսլանդիայի դեմ խաղում[24]։ Կուրանյին Գերմանիայի կազմում մասնակցեց Եվրո 2004-ին և 2005 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին, սակայն չհայտավորվեց 2006 թվականի աշխարհի առաջնությանը։

2007 թվականին Կուրանյին վերադարձավ Գերմանիայի հավաքական 15 ամսվա բացակայությունից հետո՝ 2007 թվականի փետրվարի 7-ին գոլի հեղինակ դառնալով Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում[25]։ Նա մասնակցեց Եվրո 2008-ին՝ փոխարինման դուրս գալով Իսպանիայի դեմ եզրափակչի երկրորդ խաղակեսում, սակայն այդպես էլ չկարողանալով օգնել իր թիմին խուսափել պարտությունից[26]։ Այս հանդիպումը դարձավ Կուրանյիի 50-րդ խաղը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում[27]։

2008 թվականի հոկտեմբերի 11-ին Կուրանյին դուրս մնաց Ռուսաստանի դեմ խաղի համար կազմից[28]։ Խաղի առաջին խաղակեսը տրիբունայից դիտելուց հետո, նա լքեց մարզադաշտը և չվերադարձավ Գերմանիայի հավաքականի հյուրանոց[29]։ Այս միջադեպից հետո ազգային հավաքականի մարզիչ Յոախիմ Լյովը հայտարարեց, որ նա այլևս երբեք չի հրավիրի Կուրանյիին Գերմանիայի հավաքական[30]։

Անձնական կյանք խմբագրել

Կուրանյին ունի Գերմանիայի, Հունգարիայի, Բրազիլիայի և Պանամայի քաղաքացիություն։ Նրա սիրելի ֆուտբոլային թիմը Ֆլամենգոն է[31]։ Կուրանյին կարող է խոսել գերմաներեն, պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն և հունգարերեն։

Կուրանյիի կինը՝ Վիկտորիա Պելիչիչը խորվաթ է։ Նրանք ամուսնացել են 2007 թվականի ապրիլի 28-ին Շտուտգարտում։ 2005 թվականի սեպտեմբերի 27-ին նրանք ունեցան իրենց առաջին երեխային՝ Կառլոյին։ 2008 թվականի հունվարի 6-ին նրանք դուստր ունեցան՝ անվանելով նրան Վիվիեն Կարմեն։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

[32]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շտուտգարտ II 2000–01 Ռեգիոնալլիգա Հարավ 8 1 1 0 9 1
2001–02 25 9 1 0 26 9
Ընդհանուր 33 10 2 0 35 10
Շտուտգարտ 2001–02 Բունդեսլիգա 5 1 1 1 6 2
2002–03 32 15 2 2 9 5 43 22
2003–04 33 11 2 1 1 0 8 3 44 16
2004–05 29 13 2 2 2 0 6 3 39 18
Ընդհանուր 99 40 7 6 3 0 23 11 132 57
Շալկե 04 2005–06 Բունդեսլիգա 30 10 2 0 2 1 12 3 46 14
2006–07 34 15 2 2 2 0 38 17
2007–08 32 15 2 2 2 0 8 3 44 20
2008–09 33 13 4 2 7 1 44 16
2009–10 33 18 4 2 37 20
Ընդհանուր 162 71 14 8 4 1 29 7 209 87
Դինամո Մոսկվա 2010 Պրեմիեր Լիգա 16 9 0 0 16 9
2011–12 41 13 1 0 42 13
2012–13 27 10 0 0 4 0 31 10
2013–14 15 8 0 0 15 8
2014–15 24 10 0 0 14 5 38 15
Ընդհանուր 123 50 1 0 18 5 142 55
Հոֆենհայմ 2015–16 Բունդեսլիգա 14 0 1 0 15 0
Կարիերայի ընդհանուր 431 171 25 14 7 1 70 23 533 209

Միջազգային վիճակագրություն խմբագրել

[32]

Գերմանիա
Տարի Խաղեր Գոլեր
2003 7 1
2004 13 10
2005 15 3
2006 0 0
2007 9 5
2008 8 0
Ընդհանուր 52 19

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հոկտեմբերի 11, 2003 Ֆոլկսպարկշտադիոն, Համբուրգ, Գերմանիա   Իսլանդիա 3–0 3–0 Եվրո 2004 Որակավորում
2. Մարտի 31, 2004 Ռեյն Էներգի, Քյոլն, Գերմանիա   Բելգիա 1–0 3–0 Ընկերական խաղ
3. Հունիսի 2, 2004 Սանկտ Յակոբ պարկ, Բազել, Շվեյցարիա   Շվեյցարիա 1–0 2–0 Ընկերական խաղ
4. 2–0
5. Օգոստոսի 18, 2004 Էռնստ Հապել մարզադաշտ, Վիեննա, Ավստրիա   Ավստրիա 1–0 3–1 Ընկերական խաղ
6. 2–1
7. 3–1
8. Սեպտեմբերի 8, 2004 Օլիմպիական մարզադաշտ, Բեռլին, Գերմանիա   Բրազիլիա 1–1 1–1 Ընկերական խաղ
9. Նոյեմբերի 17, 2004 Ռեդ Բուլ Արենա, Լայպցիգ, Գերմանիա   Կամերուն 1–0 3–0 Ընկերական խաղ
10. Դեկտեմբերի 21, 2004 Ռաջամանգալա, Բանգկոկ, Թաիլանդ   Թաիլանդ 1–0 5–1 Ընկերական խաղ
11. 2–0
12. Փետրվարի 9, 2005 Էսպրիտ Արենա, Դյուսելդորֆ, Գերմանիա   Արգենտինա 2–1 2–2 Ընկերական խաղ
13. Հունիսի 15, 2005 Կոմերցբանկ Արենա, Ֆրանկֆուրտ, Գերմանիա   Ավստրալիա 1–0 4–3 ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2005
14. Հունիսի 21, 2005 Ֆրանկենշտադիոն, Նյուրնբերգ, Գերմանիա   Արգենտինա 1–0 2–2 ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2005
15. Փետրվարի 7, 2007 Էսպրիտ Արենա, Դյուսելդորֆ, Գերմանիա   Շվեյցարիա 1–0 3–1 Ընկերական խաղ
16. Մարտի 24, 2007 Էդեն Արենա, Պրահա, Չեխիա   Չեխիա 1–0 2–1 Եվրո 2008 Որակավորում
17. 2–0
18. Հունիսի 2, 2007 Ֆրանկենշտադիոն, Նյուրնբերգ, Գերմանիա   Սան Մարինո 1–0 6–0 Եվրո 2008 Որակավորում
19. Օգոստոսի 22, 2007 Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա   Անգլիա 1–1 2–1 Ընկերական խաղ

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Շալկե 04

Միջազգային խմբագրել

Գերմանիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #133960714 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Germany - K. Kuranyi - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  5. «Kevin Kuranyi - Matches and Goals in Bundesliga». rsssf.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  6. uefa.com. «Schalke seal Kuranyi coup – UEFA.com». www.uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  7. «Schalke 04 vs. Energie Cottbus - Football Match Report - April 15, 2008 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  8. «Werder Bremen vs. Schalke 04 - Football Match Report - April 12, 2008 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  9. «Schalke's Kevin Kuranyi Announces Dynamo Moscow Transfer | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  10. «КУРАНЬИ - В «ДИНАМО»!». 2010 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  11. «Dinamo Moscow vs. Krylia Sovetov - Football Match Summary - July 31, 2010 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  12. «Зенит – Динамо 1 : 1 2010-08-14 текстовая онлайн трансляция - Футбол. Россия - Премьер-Лига». www.championat.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  13. (www.dw.com), Deutsche Welle. «Fußball: Kuranyi bleibt in Moskau | Sport-News | DW | 17.11.2011». DW.COM (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  14. WELT, DIE (2012 թ․ հուլիսի 18). «Kicker-Ticker: Kuranyi ist neuer Kapitän von Dynamo Moskau». DIE WELT. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  15. «Кураньи - капитан Динамо». Eurosport. 2012 թ․ հուլիսի 17. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  16. Hoffenheim, TSG 1899. «Kevin Kuranyi verstärkt die TSG  » achtzehn99». www.achtzehn99.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. «Kuranyi signs one-year deal with Hoffenheim». ESPN.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  18. «Hoffenheim land striker Kuranyi | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  19. «Former Germany striker Kevin Kuranyi retires from football despite offers from Qatar and China - Firstpost». www.firstpost.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  20. «Former Germany striker Kuranyi announces retirement». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ մարտի 24. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  21. Jahn, Michael. «DUELL DER GEGENSÄTZE - Deutschland hat ein harmonisches Team, aber kaum Stürmer. Bei den Niederländern ist es umgekehrt - deshalb wird schon jetzt über Trainer Advocaat diskutiert.: Drei Stürmer in einem». Berliner Zeitung (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  22. «Kevin Kuranyi» (բրիտանական անգլերեն). 2004 թ․ մայիսի 25. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  23. «Germany vs. Lithuania - Football Match Report - March 29, 2003 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  24. «Germany vs. Iceland - Football Match Stats - October 11, 2003 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  25. «Germany vs. Switzerland - Football Match Report - February 7, 2007 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  26. uefa.com (2008 թ․ հունիսի 29). «UEFA EURO 2008 - History - Germany-Spain – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  27. «Kevin Kuranyi - Goals in International Matches». rsssf.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  28. FIFA.com. «2010 FIFA World Cup South Africa™ - Matches - Germany-Russia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.(չաշխատող հղում)
  29. (www.dw.com), Deutsche Welle. «Kuranyi Leaves Stands, Gets the Boot From Loew | Sports| German football and major international sports news | DW | 12.10.2008». DW.COM (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  30. Miller, David (2008 թ․ հոկտեմբերի 12). «Kevin Kuranyi hits an all-time Löw after Germany win» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  31. «UOL Esporte - Copa do Mundo 2006 - Kuranyi sonha marcar derrotar o Brasil na final da Copa». esporte.uol.com.br. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  32. 32,0 32,1 Strack-Zimmermann, Benjamin. «Kevin Kurányi». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել