Քևին Լազանյա

իտալացի ֆուտբոլիստ

Քևին Լազանյա (իտալ.՝ Kevin Lasagna, օգոստոսի 10, 1992(1992-08-10)[1], Սուձարա, Մանտուա, Լոմբարդիա, Իտալիա[2]), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Football pictogram.svg
Քևին Լազանյա
Kevin Lasagna
Kevin Lasagna Udinese.JPG
Լազանյան Ուդինեզեի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 10, 1992(1992-08-10)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Սուձարա, Մանտուա, Լոմբարդիա, Իտալիա[2]
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ուդինեզե
Համար 15
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2012 Իտալիա Գովերնոլեզե 60 (22)
2012-2013 Իտալիա Չերեա 35 (7)
2013-2014 Իտալիա Էստե 33 (21)
2014-2017 Իտալիա Կարպի 87 (19)
2017-ներկա Իտալիա Ուդինեզե 38 (13)
2017   Իտալիա Կարպի 21 (5)
Ազգային հավաքական
2018-ներկա Իտալիա Իտալիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 22-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 22-ի, 2018

Ակումբային կարիերաԽմբագրել

Վաղ կարիերաԽմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Լազանյան սկսել է Գովերնոլեզե սիրողական ֆուտբոլային ակումբում, ապա խաղացել է ցածր դիվիզիոններում հանդես եկող Չերեայում և Էստեում[4]։

ԿարպիԽմբագրել

2014 թվականի հուլիսի 11-ին Լազանյան միացավ Կարպիին[5]։ Իր դեբյուտը Սերիա B-ում նշեց սեպտեմբերի 13-ին՝ փոխարինման մտնելով Կրոտոնեի դեմ խաղում և գոլային փոխանցում տալով այս հանդիպման ավելացված ժամանակում[6]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 15-ին՝ Չիտադելայի դեմ խաղում[7]։ 2015 թվականի մարտի 28-ին Լազանյան դուբլ ձևակերպեց Վիչենցայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Կարպիին[8]։ Մայիսի 3-ին իտալացին 2 գոլային փոխանցում տվեց Մոդենայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[9]։ Իր առաջին մրցաշրջանում Լազանյան անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Կարպիին տեղափոխվել Սերիա A[10][11]։

Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում Լազանյան անցկացրեց 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սամպդորիայի դեմ խաղում[12]։ Իտալիայի առաջնությունում առաջին գոլը խփեց 2016 թվականի հունվարի 24-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում՝ գրավելով մրցակցի դարպասը հանդիպման ավելացված ժամանակում և փրկելով իր թիմին պարտությունից[13]։ Փետրվարի 12-ին Լազանյան գոլ խփեց Ռոմայի դեմ խաղում, սակայն Կարպին պարտվեց 1-3 հաշվով[14]։ Ապրիլի 25-ին նա խփեց Էմպոլիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[15]։ 2015-16 մրցաշրջանում Լազանյան անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[16]:

2016-17 մրցաշրջանում Կարպին վերադարձավ Սերիա B[17][17]։ 2016 թվականի հոկտեմբերի 9-ին Լազանյան խփեց Սպեցիայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[18]։ Դեկտեմբերի 30-ին նա գոլի հեղինակ դարձավ Նովարայի դեմ խաղում, սակայն Կարպին պարտվեց 2-1 հաշվով[19]։ 2017 թվականի փետրվարի 18-ին Լազանյան գոլ խփեց Բրեշիայի դեմ խաղում[20]։ Ապրիլի 25-ին իտալացին դուբլ ձևակերպեց Տրապանիի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Կարպիին[21]։ Ակումբի կազմում Լազանյան անցկացրեց 42 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

ՈւդինեզեԽմբագրել

2017 թվականի հունվարի 14-ին Լազանյան 4․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ուդինեզե, և մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Կարպի[22][23]։ Իր դեբյուտը Ուդինեզեի կազմում նշեց 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Ֆրոզինոնեի դեմ խաղում։ Այս խաղում նա գոլ խփեց՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[24]։ Նոյեմբերի 30-ին Լազանյան գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Պերուջայի դեմ խաղում[25]։ Դեկտեմբերի 23-ին՝ Վերոնայի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ուդինեզեին հաղթել 4-0 հաշվով[26]։ 2018 թվականի ապրիլի 29-ին իտալացին դուբլ ձևակերպեց Բենևենտոյի դեմ խաղում[27]։ Իր առաջին մրցաշրջանում Լազանյան անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[28]։

Ուդինեզեի ավագի թևկապով Լազանյան առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթի Բենևենտոյի դեմ խաղում[29]։ Որպես թիմի ավագ Սերիա A-ում առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 19-ին՝ Պարմայի դեմ խաղում[30]։ Հոկտեմբերի 9-ին Լազանյան երկարաձգեց իր պայմանագիրը Ուդինեզեի հետ մինչև 2023 թվականը[31][32][33]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Իտալիայի ազգային հավաքական Լազանյան առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Լեհաստանի դեմ խաղի համար փոխարինելու վնասվածք ստացած Սիմոնե Ձաձային[34][35]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 14-ին՝ փոխարինելով Ֆեդերիկո Բերնարդեսկիին Լեհաստանի դեմ խաղում[36][37][38]։ Նա գոլային փոխանցում տվեց Քրիստիանո Բիրագիին այս հանդիպման ավելացված ժամանակում, ինչի շնորհիվ Իտալիան հաղթեց 1-0 հաշվով[39][40]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ[41]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կարպի 2014–15 Սերիա B 30 5 0 0 30 5
2015–16 Սերիա A 36 5 3 0 39 5
2016–17 Սերիա B 47 14 0 0 47 14
Ընդհանուր 113 24 3 0 0 0 0 0 116 24
Ուդինեզե 2017–18 Սերիա A 29 12 3 2 32 14
2018–19 9 1 1 0 10 1
Ընդհանուր 38 13 4 2 0 0 0 0 42 15
Կարիերայի ընդհանուր 151 37 7 2 0 0 0 0 158 39

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ[41]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 2,2 http://calcio-seriea.net/scheda_giocatore/2017/10680/
  3. «Italy - K. Lasagna - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  4. NORZ։ «Kevin Lasagna - Carriera - stagioni, presenze, goal - TuttoCalciatori.Net - ✅»։ www.tuttocalciatori.net։ Վերցված է 2018-10-22 
  5. «Carpi: il piatto forte è...Lasagna!»։ Վերցված է 2018-10-22 
  6. «FC Crotone - Carpi FC 1909, Sep 13, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  7. «Carpi FC 1909 - AS Cittadella, Nov 15, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  8. «LR Vicenza Virtus - Carpi FC 1909, Mar 28, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  9. «Modena FC 2018 - Carpi FC 1909, May 3, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  10. «Carpi seal historic promotion to Serie A»։ BBC Sport (en-GB)։ 2015-04-29։ Վերցված է 2018-10-22 
  11. Editorial Reuters։ «Tiny Carpi promoted to Serie A to complete remarkable rise»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-10-22 
  12. «UC Sampdoria - Carpi FC 1909, Aug 23, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  13. «Inter Milan - Carpi FC 1909, Jan 24, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  14. «Carpi FC 1909 - AS Roma, Feb 12, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  15. «Carpi FC 1909 - FC Empoli, Apr 25, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  16. «Kevin Lasagna | Football Stats | Udinese | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  17. 17,0 17,1 «Serie A: Carpi relegated, Palermo stay up»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  18. «Spezia Calcio - Carpi FC 1909, Oct 9, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  19. «Novara Calcio 1908 - Carpi FC 1909, Dec 30, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  20. «Carpi FC 1909 - Brescia Calcio, Feb 18, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  21. «Carpi FC 1909 - Trapani Calcio, Apr 25, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  22. «Lasagna is a new player of Udinese Calcio < Team < News < Udinese»։ www.udinese.it (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  23. «Official: Udinese sign Lasagna | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-22 
  24. «Udinese Calcio - Frosinone Calcio, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  25. «Udinese Calcio - AC Perugia Calcio, Nov 30, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  26. «Udinese Calcio - Hellas Verona, Dec 23, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  27. «Benevento Calcio - Udinese Calcio, Apr 29, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  28. «Kevin Lasagna | Football Stats | Udinese | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  29. «Udinese Calcio - Benevento Calcio, Aug 11, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  30. «Parma Calcio 1913 - Udinese Calcio, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  31. «Lasagna signs new Udinese deal | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-22 
  32. «OFFICIAL - Udinese sign Kevin LASAGNA on new long-term»։ GhanaSoccernet։ Վերցված է 2018-10-22 
  33. «Lasagna marks Italy call with new Udinese deal» (անգլերեն)։ 2018-10-09։ Վերցված է 2018-10-22 
  34. «Kevin Lasagna called into the Italy squad for the UEFA Nations League»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-10-22 
  35. «Italy call up player named Lasagna to squad for UEFA Nations League | JOE.co.uk»։ JOE.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  36. «Poland - Italy, Oct 14, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-22 
  37. «Cristiano Biraghi heads in last-minute winner as Azzurri relegate Poles»։ The Sun (en-GB)։ 2018-10-14։ Վերցված է 2018-10-22 
  38. «Lasagna stunned by Italy debut | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-22 
  39. «Last-gasp Biraghi beats Poland | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-22 
  40. «Nations League: Late winner for Italy against Poland»։ BBC Sport (en-GB)։ 2018-10-13։ Վերցված է 2018-10-22 
  41. 41,0 41,1 «Kevin Lasagna»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-10-22 

Արտաքին հղումներԽմբագրել