Քրոուն Զելերբախ (անգլ.՝ Crown Zellerbach) ամերիկյան փայտանյութի և թղթի կոնգլոմերատ Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Այն գնվել է 1985 թվականին թշնամու տիրապետությունից[1][2]։ Դրա փայտանյութի և թղթի մեծ մասը վաճառվեց Ջեյմս ՌԻվր Կորպորացիային, և հիմա այն Ջորջիա-Խաղաղ օվկիանոսի մի մասն է կազմում։ Դրա անունը շարունակում է մնալ հատկապես Սան Ֆրանցիսկոյում Քրոուն Զելերբախ շինության (հայտնի է նաև Վուան Բաշ Պլազա անվամբ) և Զելերբախ ընտանիքի տարբեր մարդասիրական նախագծերի միջոցով։ Ընկերությունը հորինել էր ծալովի թղթե սրբիչներ, ձվի ստվարաթղթե տուփեր և պլաստիկ, թափանցիկ պատուհան ունեցող ծրարներ։

Քրաուն Զելերբախ գործարանը 1973 թվականին

ՊատմությունԽմբագրել

Անթոնի Զելերբախը ծնվել է հրեական ընտանքիում 1832 թվականին Գերմանիայի Բավարիա երկրամասում։ Նա գաղթել էր Ամերիկա 1846 թվականին, սկզբում Ֆիլադելֆիա, ապա 1856 թվականին Նեվադա նահանգի Մուրս Ֆլետ քաղաք։ 1882 թվականին իր որդու՝ Յակոբ Զելերբախի հետ հիմնադրեց Զելերբախ թղթի ընկերությունը։ Մյուս որդին՝ Իսադոր Զելերբախը ավելի ուշ միացավ ընկերությանը և փոխեց ընկերության անունը դարձնելով «Ա. Զելերբախ և Որդիներ», մյուս որդին Հենրի Զելերբախը միացավ 1896 թվականին, բայց կազմակերպությունը փոխեց իր անունը դառնալով «Զելերբախ թղթի ընկերություն» 1907 թվականին։

Ընկերության ստեղծած ծալովի թղթե սրբիչներից սովորաբար կարելի էր գտնել հասարակական զուգարանների լվացարաններում, համաձայն որի ներքևի հատվածից մեկ թուղթ քաշելով մնացած թղթերը մնում են անձեռնամխելի։ Ընկերությունը նաև հորինեց ձվի ստվարաթղթե տուփեր և պլաստիկ, թափանցիկ պատուհան ունեցող ծրարներ, որոնք առաջիինը օգտագործվել են Սան Ֆրանցիսկոյում տեղակայված Խաղաղօվկիանոսյան գազ և էլեկտրամոբիլ ընկերության հաշիվների ուղարկման բաժնի կողմից։

1928 թվականին Զելերբախ թղթի ընկերությունը միացավ Քրոուն Վիլամեթե ընկերությանը և ստեղծեցին հանրային առևտրով զբաղվող Քրոուն Զելերբախ բաժնետիրական ընկերությունը։ Ընկերության ունեցվածքը կազմում էր գրեթե 100 մլն դոլար, ամբողջ Խաղաղ օվկիանոսի ափին ավել քան 350.000 ակր փայտանյութ պարունակող տարածքներ և թղթի գործարաններ օրական արտադրում են 1450 տոննա պատրաստի թուղթ[3]։ Այն կայուն կերպով ընդարձակվեց 1930-ական թվականների ընթացքում, և զգալիորեն երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ եվրոպացի թուղթ արտադրողները այլևս Միացյալ Նահանգներ թուղթ չէին արտահանում։ 1947 թվականին այն սկսեց «Թայմ Լայֆ» ամսագրի համար երեսապատող թուղթ արտադրել։

Վերջիվերջո այն սկսեց ընդլայնվել կանադական արևմուտքում գտնվող Լումբեր ընկերության և Սուրբ Հելենս փայտանյութի և թղթի ընկերության ձեռքբերումներով[3]։ 1952 թվականին այն ամերիկյան արևմուտքում երկրորդ ամենամեծ հողեր ունեցողն էր Վեյերհաուզերից հետո։ 1958 թվականին այն դարձավ Միացյալ Նահանգների արդարադատության հակամենաշնորհային հայցի առարկան իր շուկայական տեղանքի պատճառով և ստիպված էր հրաժարվել իր որոշ ձեռքբերումներից։

1960-ից 1970-ական թվականներին ընկերությունն ընդլայնեց և ընդարձակեց իր միջազգային հասանելությւոնը - հասարակ մարտավարություն ժամանակին։ Սա հնարավորություն տվեց ընկերությանը ներկայանալ կարևոր մրցակցություն ունեցող շուկաներին, բայց նաև ընդլայնեց իր արտադրանքը ներառելով փայտ և պլաստմասսա։ Տարիների ընթացքում երբ նա ձեռք բերեց իր հողատարածքները, իր հսկայական փայտանյութ պարունակող տարածքների հաշվեկշռային արժեքը իր հաշվեկշռում էականորեն ավելի ցածր է քան փայտանյութ պարունակող հողատարածքների շուկայական արժեքը։ Դեռ ավելին, նոր բնապահպանական և այլ հողերի օգտագործման սահմանափակումները դժվարացնում էր այլ ընկերությունների համար այդպիսի հողերի հավաքածու ստեղծելը, բայց շուկան ամբողջությամբ տեղյակ չէր շրջակա միջավայրի այդ նոր դատական գործերին։ Սա հանգեցրեց հումքի գնի էականորեն նվազեցմանը։

1984 թվականին Քրոուն Զելերբախը թշնամական զավթման կենտրոն դարձավ բրիտանացի ֆինանսագետ Սըր Ջեյմս Գոլդսմիթի համար, որը 1985 թվականի հուլիսին իր ձեռքը վերցրեց ընկերության վերահսկողությունը և դարձավ դրա նախագահը[1][2][4]։ Ընկերության վերջին գործադիր տնօրենը Ուիլյամ Թ. Քրեսոնն էր (1929–1998), որը նախագահական պարտականությունները թողեց Գոլդսմիթին[5] : Քրեսոնը հաջորդել էր Ս. Ռայմոնդ Դալին որպես գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ 1981 թվականի հոկտեմբերին[6]։

Լայնորեն շահարկվում էր, որ Գոլդսմիթը ցանկանում էր գնել այդ ընկերությունը իր նվազեցված գներով հողատարածքների համար։ Գոլդսմիթը երեք բիզնես ոլորտները բաժանեց ընկերությունների, որոնց հանդեպ վերահսկողություն պիտի սահմաներ. փայտանյութ պարունակող տարածքներ և վառելափայտ (Քավենհամի անտառային արդյունաբերություն), շագանակագույն թղթե տարաների բիզնեսը (Գայլորդ Քնթեյներ Լթդ.), և համակարգչային մատակարար Էկզել բաժնետիրական ընկերությունը։ 1985 թվականի դեկտեմբերին Գոլդսմիթը համաձայնեց վաճառել Քրոուն Զելերբախի մնացսծ մասը իր փայտանյութի և թղթի բիզնես մեծամասնությամբ Ջեյմս Ռիվր Կորպորացիային[7] : Գայլորդը վաճառվեց 1986 թվականի հոկտեմբերին և դարձավ Գայլորդ Քնթեյներ Քորփորեյշն. այն գնեց Թեմփլ-Ինլենդը 2002 թվականին, իսկ ավելի ուշ Միջազգային թուղթ ընկերությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Financier obtains control of Crown Zellerbach»։ Eugene Register-Guard ((Oregon))։ Associated Press։ July 26, 1985։ էջ 1B 
  2. 2,0 2,1 «Goldsmith wins in C-Z takeover»։ The Bulletin ((Bend Oregon))։ UPI։ July 26, 1985։ էջ A13 
  3. 3,0 3,1 Crown Zellerbach Corp., Lehman Brothers Collection, Harvard Business School
  4. Hicks Jonathan P. (July 26, 1985)։ «Goldsmith wins control of Crown Zellerbach»։ New York Times։ էջ D1 
  5. Zonana Victor F. (July 29, 1985)։ «Crown Zellerbach ends fight with Goldsmith, names him chairman»։ Los Angeles Times։ Վերցված է August 18, 2018 
  6. Sloane Leonard (October 9, 1981)։ «Business people: Change of command at Crown Zellerbach»։ New York Times։ էջ D2 
  7. Hicks Jonathan P. (December 17, 1985)։ «James River will buy a smaller Zellerbach»։ New York Times։ էջ D1 

Արտաքին հղումներԽմբագրել

  • Northwest Historical Annual Reports Collection at Washington University Libraries
  • Sir James Goldsmith – Crown Zellerbach