Քրիս Քրեմերսի և Լիսան Ֆրոնի մահ

Քրիս Քրեմերս (հոլ.՝ Kris Kremers, ծնված օգոստոսի 9, 1992) և Լիսան Ֆրոն (հոլ.՝ Lisanne Froon, ծնված սեպտեմբերի 24, 1991), զբոսաշրջիկներ Նիդերլանդներից, որոնք 2014 թվականի ապրիլի 1-ին Պանամայի արևադարձային անտառում միանձնյա արշավանքի ընթացքում անհետացել են, և մահացել, հավանաբար, նույն օրը կամ մի քանի օր անց։ Նրանց մասնակի դիակները հայտնաբերվել են երկարատև որոնումներից մի քանի ամիս անց։ Մահվան պատճառները վերջնականապես չեն բացահայտվել, բայց նիդերլանդների իշխանությունների ներկայացուցիչները, աշխատելով քրեագիտական և որոնողափրկարարական խմբերի հետ, եզրակացրել են, որ, ամենայն հավանականությամբ, աղջիկները մոլորվել են և պատահմամբ ընկել ժայռից[1]։ Նրանց անհետացման հանգամանքներն ու հետևանքները հանգեցրել են նրանց մահվան պատճառների վերաբերյալ բազմաթիվ վարկածների ձևակերպմանը[1][2]։ Մահվան բռնի պատճառը հնարավոր չէր ամբողջությամբ բացառել, և Պանամայի պաշտոնյաները խիստ քննադատվել են ուսանողների անհետացման և հաջորդող իրադարձությունների վերաբերյալ ոչ պատշաճ հետաքննություն կատարելու համար[3][4]։ Գործի հետագա հետաքննությունը 2017 թվականին պարզել է բավարար չափով նոր հանցանշաններ, որոնք հանգեցրել են այն սպանություն ենթադրելուն[5], այդ թվում՝ շրջանում այլ սպանությունների հետ հնարավոր կապի մեջ[6]։

Քրիս Քրեմերսի և Լիսան Ֆրոնի մահ
Սպանության ձևdisappearance? և մահ
Երկիր Պանամա
Ամսաթիվապրիլ 2014
Սպանվածներ2 մարդ

Նախնական իրադարձություններ խմբագրել

22-ամյա Լիսան Ֆրոնը նպատակասլաց, լավատես, խելացի և խանդավառ վոլեյբոլիստուհի էր, իսկ 21-ամյա Քրիս Քրեմերսը՝ սրտաբաց, ստեղծարար և պատասխանատու անձնավորություն։ Երկուսն էլ մեծացել են Ամերսֆորտում։ Ֆրոնը նախընթաց տարվա սեպտեմբերին Դեյվենտերում ստացել էր կիրառական գիտության աստիճան, իսկ Քրեմերսը ավարտել էր մշակութասոցիալական կրթության ուսումնասիրությունը՝ Ուտրեխտի համալսարանում մասնագիտանալով կերպարվեստի ոլորտում։

Պանամա մեկնելուց մի քանի շաբաթ առաջ Ֆրոնը տեղափոխվել է Քրեմերսի մոտ՝ Ամերսֆորտ քաղաքի հանրակացարան, և նրանք միասին աշխատել են «In den Kleinen Hap» սրճարան-ռեստորանում։ Երկուսն էլ 6 ամիս գումար էին խնայել և նախատեսում էին միասին մեկնել Պանամա՝ իսպաներեն սովորելու, ինչպես նաև տեղացի բնակիչների համար որևէ նշանակալից բան անելու, մասնավորապես, երեխաներին օգնելու համար։ Ուղևորությունը նաև Ֆրոնի համար պետք է դառնար պարգև՝ համալսարանն ավարտելու համար[7][8]։

Անհետացում խմբագրել

Քրեմերսը և Ֆրոնը մեկնել են Պանամա 2014 թվականի մարտի 15-ին՝ նախատեսելով այնտեղ անցկացնել 6 շաբաթ։ Երկու շաբաթ նրանք շրջագայել են Պանամայով մեկ, ինչից հետո մարտի 29-ին ժամանել են Բոկեթե և ժամանակավորապես բնակություն հաստատել մի տեղական ընտանիքում՝ նախատեսելով այնտեղ մնալ մեկ ամիս և օգնել երեխաներին։ Ապրիլի 1-ի առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, աղջիկները շան հետ միասին, ենթադրաբար, Բոկեթեի մոտակայքում գտնվող Էլ-պիանիստ (իսպ.՝ El Pianista) երթուղիով դուրս են եկել արշավի դեպի Բարու հրաբուխը շրջապատող մշուշոտ անտառները։ Նրանք «Facebook»-ում գրառել են, որ պատրաստվում են զբոսնել Բոկեթեի շուրջը, և հաղորդվել է, որ նախքան արշավի մեկնելը նրանց տեսել են երկու երիտասարդ հոլանդացիների հետ նախաճաշելիս[9][9][10]։

Ընտանիքը, որտեղ աղջիկները բնակվում էին, սկսել է անհանգստանալ, երբ շունը երեկոյան տուն է վերադարձել միայնակ։ Ֆրոնի ծնողները դադարել էին ստանալ հաղորդագրություններ․ աղջիկներն ամեն օր հաղորդագրություն էին ուղարկում իրենց ծնողներին։ Ապրիլի 2-ի առավոտյան Ֆրոնը և Քրեմերսը չեն եկել տեղական զբոսավարի հետ նշանակված հանդիպման[11]։ Ապրիլի 3-ին իշխանությունները ուղղաթիռների և տեղացի բնակիչների օգնությամբ սկսել են անտառում որոնումներ իրականացնել։ Ապրիլի 6-ին Ֆրոնի և Քրեմերսի ծնողները ոստիկանության, շների և հոլանդացի խուզարկուների հետ ժամանել են Պանամա և 10 օրվա ընթացքում անտառում անցկացրել մանրազնին որոնումներ։ Աղջիկների ծնողներն իրենց տեղեկություններ տրամադրելու դիմաց առաջարկել են 30 000 ԱՄՆ դոլարի պարգև[4][12][13]։

Ուսապարկ խմբագրել

10 շաբաթ անց տեղացի մի կին իշխանություններին հանձնել է ուսապարկ, որը, ըստ իր խոսքերի, գտել է գետի ափից ոչ հեռու գտնվող բրնձի դաշտում՝ Բոկաս դել Տորոյի շրջանի Ալտո Ռոմերո գյուղի մոտակայքում։ Նա հավաստիացրել է, որ մի օր առաջ ուսապարկն այդտեղ չի եղել։ Ուսապարկում գտել են երկու զույգ արևային ակնոց, 83 կանխիկ ԱՄՆ դոլար, Ֆրոնի անձնագիրը, ջրի շիշ, Ֆրոնի տեսախցիկը, Ֆրոնին և Քրեմերսին պատկանող երկու կրծքկալ և երկու հեռախոս։ Բոլոր առարկաները եղել են չոր և լավ վիճակում։ Աղջիկների հեռախոսները ցույց են տվել, որ արշավն սկսելուց մի քանի ժամ հետո որևէ մեկը հավաքել է 112 (շտապ ծառայությունների միջազգային հեռախոսահամար) և 911 (շտապ ծառայության հեռախոսահամար Պանամայում)[12][14]։

Փրկարար ծառայության առաջին զանգերը կատարվել են ճանապարհորդության մեկնարկից մի քանի ժամ անց. առաջինը՝ Քրեմերսին պատկանող «iPhone» սմարթֆոնից ժամը 16:39-ին, երկրորդը՝ Ֆրոնին պատկանող «Samsung Galaxy» սմարթֆոնից ժամը 16:51-ին: Զանգերից ոչ մեկը չի հաջողվել այդ տարածքում ցանցի բացակայության պատճառով՝ բացառությամբ 911 ծառայության մեկ զանգի, որը կատարվել է ապրիլի 3-ին, բայց ընդհատվել է մեկ վայրկյանից մի փոքր անց։ Ապրիլի 5-ի առավոտյան ժամը 5:00-ից Ֆրոնի հեռախոսն ամբողջությամբ լիցքաթափվել է և այլևս չի օգտագործվել։ Քրեմերսի հեռախոսից նույնպես ոչ մի զանգ չի կատարվել, բայց կապի առկայությունն ստուգելու համար այն պարբերաբար միացվել է։ Ապրիլի 6-ից հետո Քրեմերսի հեռախոսում գաղտնաբառ մուտքագրելու մի քանի անհաջող փորձ է արվել, ճիշտ կոդ ոչ մի անգամ չի մուտքագրվել։ Մի հաշվետվությունում ասվում է, որ ապրիլի 7-10-ն ընկած ժամանակահատվածում 77 փորձ է արվել՝ Քրեմերսի հեռախոսից ստուգելու ազդանշանի առկայությունը։ Ապրիլի 11-ին հեռախոսը վերջին անգամ միացվել է ժամը 10:51-ին և անջատվել 11:56-ին[15][16]:

Ամսաթիվ «iPhone 4» (Քրեմերս) «Samsung Galaxy S III» (Ֆրոն)
Ապրիլի 1 16:39՝ 1-ին փորձ (112) 16:51՝ 1-ին փորձ (112)
Ապրիլի 2 18:14՝ 2-րդ փորձ (112) 06:58՝ 2-րդ փորձ (112)
10:53՝ 3-րդ փորձ (112 և 911)
Ապրիլի 3 09:33՝ 3-րդ փորձ (911)
16:00՝ Ազդանշանի 1-ին ստուգում
13:50՝ Ազդանշանի 1-ին ստուգում
16:19՝ Ազդանշանի 2-րդ ստուգում
Ապրիլի 4 09:33՝ Ազդանշանի 2-րդ ստուգում
13:42՝ Ազդանշանի 3-րդ ստուգում
ոչ մի ակտիվություն
Ապրիլի 5 10:50՝ Ազդանշանի 4-րդ ստուգում
13:37՝ Ազդանշանի 5-րդ ստուգում
04:50՝ Ազդանշանի 3-րդ ստուգում
05:56՝ միացվել է, մարտկոցը լիցքաթափվել է, ոչ մի հետագա ակտիվություն
Ապրիլի 6 10:26՝ Ազդանշանի 6-րդ ստուգում (առանց գաղտնաբառի)
13:37՝ Ազդանշանի 7-րդ ստուգում (առանց գաղտնաբառի)
Ապրիլի 11 10:51՝ Ազդանշանի 8-րդ ստուգում (առանց գաղտնաբառի)
11:56՝ անջատվել է ժամը 1:05-ից հետո, ոչ մի հետագա ակտիվություն

Ֆրոնի տեսախցիկում եղել են ապրիլի 1-ին արված լուսանկարներ, որոնցից կարելի է եզրակացնել, որ աղջիկները երթուղով անցել են Ամերիկյան մայրցամաքային ջրաբաժանի մոտակայքով և անցնելիս մտել են վայրի վայր՝ փրկարարական ծառայություն զանգելու առաջին փորձից մի քանի ժամ առաջ, բայց առանց որևէ արտառոց նշանի։ Ապրիլի 8-ին՝ գիշերը ժամը 1:00-ից 4:00-ն ընկած ժամանակահատվածում, արվել է 90 լուսանկար, ըստ երևույթին, խորը ջունգլիներում և գործնականորեն լիակատար մթության մեջ։ Որոշ լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ դրանք արվել են գետի կամ կիրճի մոտակայքում։ Լուսանկարներից մեկում երևում է մի ճյուղ, որին կցված են պլաստիկ տոպրակներ, և մեծ քարի վրա դրված են կոնֆետի փաթաթվածքներ։ Մեկ այլ քարի վրա տեսանելի է զուգարանի թղթի նման որևէ իր, մի ուրիշի վրա՝ հայելու նման մի բան, մյուս կողմից՝ Քրեմերսի ծոծրակից, ենթադրաբար, արյուն է գալիս[14][17]։

Դիակների հայտնաբերում խմբագրել

Պայուսակի գտնվելը հանգեցրել է գետի երկայնքով նոր որոնումների[18]։ Քրեմերսի ջինսե շորտը հայտնաբերվել է քարի վրա՝ կոճկած և կոկիկ ծալված գետի վտակի հակառակ կողմում՝ մի քանի կիլոմետր հեռու այն վայրից, որտեղ գտնվել է Ֆրոնի ուսապարկը (չնայած ավելի ուշ վկաները պնդում էին, որ շորտը ոչ թե ծալված էր, այլ գտնվում էր գետում)[19]։ Երկու ամիս անց այն վայրի մոտ, որտեղ գտնվել էր ուսապարկը, հայտնաբերվել են կոնքոսկր և կոշիկ, որի ներսում կար ոտնաթաթ։ Շուտով նույն ափի երկայնքով գտնվել է ցաքուցրիվ եղած առնվազն 33 ոսկոր։ ԴՆԹ-ի թեստերը հաստատել են, որ դրանք պատկանում են Ֆրոնին և Քրեմերսին։ Ֆրոնի ոսկորների վրա դեռևս կային մաշկի մնացորդներ, իսկ Քրեմերսի ոսկորները սպիտակացված էին[9][14][17]։ Պանամայի դատաբժշկական մարդաբանն ավելի ուշ ասել է, որ նույնիսկ խոշորացման պայմաններում «ոսկորների վրա չկա որևէ նկատելի քերծվածք՝ բնական կամ արհեստական ծագման, ոսկորների վրա, առհասարակ, ոչ մի նշան չկա:[20]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Kris & Lisanne likely fell off cliff in Panama: investigators». 2015 թ․ մարտի 4.(չաշխատող հղում)
  2. «Missing in Panama — A Mystery Deepens». Mostly Mystery. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  3. Kryt, Jeremy (2016 թ․ հուլիսի 24). «Death on the Serpent River: How the Lost Girls of Panama Disappeared». The Daily Beast. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 «Cronología de la búsqueda de Kris y Lisanne» (իսպաներեն). TVN. 2014 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  5. Kryt, Jeremy (2017 թ․ մայիսի 13). «Did a Serial Killer Stalk the Lost Girls of Panama?». The Daily Beast. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  6. Kryt, Jeremy (2017 թ․ մայիսի 16). «Lisanne, Kris, Catherine—Will the Panama Cases Ever Be Solved?». The Daily Beast. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  7. «About Lisanne». Foundation to Find Kris & Lisanne (անգլերեն). 2014 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. «About Kris». Foundation to Find Kris & Lisanne. 2014 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Found!». Mostly Mystery. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  10. «Hunt for girls missing in Panama scaled down, Dutch men being questioned». DutchNews.nl (բրիտանական անգլերեն). 2014 թ․ ապրիլի 15. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. «Panamese autoriteiten organiseren morgen persconferentie». NRC. 2014 թ․ հունիսի 22.
  12. 12,0 12,1 Visser, Jeremy Kryt|Nadette De (2016 թ․ հուլիսի 30). «The Last Man to See the Lost Girls of Panama Alive». The Daily Beast. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. «Missing: Two Dutch Nationals». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  14. 14,0 14,1 14,2 Visser, Jeremy Kryt|Nadette De (2016 թ․ օգոստոսի 7). «The Lost Girls of Panama: The Camera, the Jungle, and the Bones». The Daily Beast. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  15. https://www.allmystery.de/i/t23811542a_t90b70a_t7b5a9c_black_log_new.jpg
  16. https://www.allmystery.de/i/t7d40d0d00_ibioblucptypqw.png
  17. 17,0 17,1 «Dutch girls' camera took 90 photos in 3 hours». La Estrella de Panamá. 2014 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  18. Anonymous (2014 թ․ հունիսի 19). «Indígenas han sido pieza clave en investigaciones». Panamá América (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  19. Kryt, Jeremy (2017 թ․ մայիսի 15). «Deep Inside the Panama 'Paradise' Murder Mysteries». The Daily Beast. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  20. Kryt, Jeremy (2017 թ․ մայիսի 16). «The Lost Girls, The Bones, and the Man in the Panama Morgue». The Daily Beast. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.