Քրիս Քորնել
Քրիս Քորնել (անգլ.՝ Chris Cornell; հուլիսի 20, 1964[2][3][4][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[5][6] - մայիսի 18, 2017[7], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[6][10][11]), ամերիկացի կիթառահար, կոմպոզիտոր և վոկալիստ։ Եղել է «Soundgarden» խմբի մենակատար։ Հանդիսացել է նաև «Audioslave» խմբի վոկալիստ։ 1990- 1992 թվականներին եղել է «Temple of the Dog» խմբի մեներգիչ։ Երաժշտական կարիերան սկսել է որպես թմբկահար։ Ավելի ուշ, սկսել է հանդես գալ որպես կիթառահար և վոկալիստ։
Քրիս Քորնել | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Christopher John Cornell Boyle |
Ի ծնե անուն | անգլ.՝ Christopher John Boyle[1] |
Ծնվել է | հուլիսի 20, 1964[2][3][4][…] Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[5][6] |
Երկիր | ![]() |
Մահացել է | մայիսի 18, 2017[7] (52 տարեկան) Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[6] |
Գերեզման | Hollywood Forever Cemetery |
Ժանրեր | ռոք, ալտերնատիվ ռոք[8], հարդ ռոք, գրանջ, ալտերնատիվ մետալ, Փոսթ-գրանջ, հևի մետալ, ռիթմ էնդ բլյուզ, Փսիխոդելիկ երաժշտություն և փոփ |
Մասնագիտություն | կիթառահար, հեղինակ-կատարող, երգիչ, բանջոյիստ, երաժիշտ, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր և մանդոլինահար |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ[8], ջութակ, հարվածային համակարգ, բաս կիթառ, Մանդոլին, դաշնամուր, Շրթնահարմոն և վոկալ[8] |
Լեյբլ | Sub Pop, SST Records?, A&M Records և Republic Records |
Կրթություն | Shorewood High School? |
Անդամակցություն | Soundgarden?, Audioslave?, Temple of the Dog?, Alice Mudgarden?, Center for Disease Control Boys? և M.A.C.C.?[9] |
Ամուսին | Սյուզան Սիլվեր |
Կայք | chriscornell.com |
Ստորագրություն | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Քրիս Քորնելը ծնվել է ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում։ Այնտեղ է անց կացրել նրա մանկությունը։ Նրա ծնողներն են եղել Էդ Բոյլը և Քարեն Քորնելը։ Ընտանիքը կրել է Բոյլ ազգանունը, սակայն ծնողների ամուսնալուծությունից հետո, Քրիսը և նրա եղբայրները ու քույրերը վերցրել են մորական ազգանունը։ 9 տարեկանում Քրիսը սկսել է հետաքրքրվել The Beatles խմբով՝ գտնելով խմբի հին սկավառակները տան նկուղում։ Քրիսը տառապել է դեպրեսիայով։ Նա ուղիղ մեկ տարի դուրս չի եկել տնից, որի ընթացքում տանը զբաղվել է կիթառով։
Մինչ հաջողակ երաժիշտ դառնալը, Քրիսը մի քանի մասնագիտություններ է փոխել։
1990 թվականին Քորնելը ամուսնացել է Սյուզան Սիլվերի հետ, ով 1986 թվականից եղել է Soundgarden խմբի երաժշտական մենեջերը։ 2000 թվականի հունիսին ամուսինները դուստր են ունեցել, սակայն շուտով ամուսնալուծվել են։ 2004 թվականին պաշտոնապես հաստատել են իրենց բաժանումը, որից հետո Քրիսը դատարանում նախկին կնոջ դեմ հայց է ներկայացրել՝ 15 կիթառների համար։
2004 թվականին Քորնելը ամուսնացել է Վիքի Քարայանիսի հետ, ով հունական ծագմամբ ամերիկացի լրագրող էր։ Նույն տարվա սեպտեմբերին ամուսինները դուստր են ունեցել, իսկ 2005 թվականի դեկտեմբերին` որդի։ Կնոջ ազդեցությամբ միացել է Հույն ուղղափառ եկեղեցուն[12][13]։
Մահ խմբագրել
2017 թվականի մայիսի 18-ին ԶԼՄ-ները տեղեկացրել են 52-ամյա երաժիշտ Քրիս Քորնելի մահվան մասին[14]։ Այլ աղբյուրների համաձայն, երաժիշտը մահացած է գտնվել MGM Grand Detroit հյուրանոցի համարում[15]։ Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ Soundgarden խմբի մենակատար Քրիս Քորնելը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել[16]։
Երաժիշտը թաղվել է Լոս Անջելեսի Hollywood Forever գերեզմանատանը[17]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.rollingstone.com/music/news/soundgardens-chris-cornell-dead-at-52-w482882
- ↑ 2,0 2,1 https://www.letemps.ch/culture/2017/05/18/chris-cornell-chanteur-soundgarden-decede
- ↑ 3,0 3,1 Մետալում հանրագիտարան — 2002.
- ↑ 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.rollingstone.fr/chris-cornell-1964-2017/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Le Monde (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.autopsyfiles.org/reports/Celebs/cornell,%20chris_report.pdf
- ↑ 8,0 8,1 8,2 Montreux Jazz Festival Database
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Stone_Free:_A_Tribute_to_Jimi_Hendrix
- ↑ «Soundgarden frontman Chris Cornell, a founding father of grunge, dead at 52»։ Washington Post։ Վերցված է 2017-05-18
- ↑ «Police report: Cornell told wife, ‘I am just tired’»։ The Detroit News
- ↑ «ROCK LEGEND DEAD»։ The Sun
- ↑ «Musicians who are converts to Orthodox.»
- ↑ «Fox News on Twitter»։ Թվիթթեր (անգլերեն)։ Վերցված է 2017-05-18
- ↑ «Roop Raj on Twitter»։ Թվիթթեր (անգլերեն)։ Վերցված է 2017-05-18
- ↑ «Эксперты подтвердили, что Крис Корнелл покончил с собой»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-19
- ↑ «Новости Сегодня 24: CNN: Похороны фронтмена группы Soundgarden Криса Корнелла пройдут 26 мая. Новости России 24 Сегодня»։ 24segodnya.ru։ Վերցված է 2017-05-23