Քրիս Սթեփլթոն (անգլ.՝ Chris Stapleton, Christopher Alvin "Chris" Stapleton[2], ապրիլի 15, 1978(1978-04-15), Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի քանթրի երգիչ և հեղինակ-կատարող[3][4]։ Քրիսը 6 երգի հեղինակ է, որոնք հայտնվել են քանթրի չարթի 1-ին հորիզոնականում[5], որոնցից են՝ «Never Wanted Nothing More», «Come Back Song»[6] և Love's Gonna Make It Alright»: Գրել է ավելի քան 150 երգ։ Նրա ստեղծագործությունները կատարել են՝ Ադելը, Լյուկ Բրայանը, Թիմ Մակգրոն, Բրեդ Փեյսլին և Դիրքս Բենթլին[7]։ Որպես համահեղինակ համագործակցել է Վինս Գիլլի, Peter Frampton-ի և Շերիլ Քրոուի հետ[8][9]։

Քրիս Սթեփլթոն
Բնօրինակ անունանգլ.՝ Chris Stapleton
Ի ծնե անունանգլ.՝ Christopher Alvin Stapleton
Ծնվել էապրիլի 15, 1978(1978-04-15) (46 տարեկան)
Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերՔանթրի
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ
ԼեյբլUniversal Music Group Nashville
ԿրթությունJohnson Central High School?
ԱնդամակցությունThe Jompson Brothers?
Պարգևներ
Կայքchrisstapleton.com
 Chris Stapleton Վիքիպահեստում

2015 թվականին դեկտեմբերին Քրիսը թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Traveller»-ը։ Այն հայտնվել է «Billboard 200»-ի 1-ին հորիզոնականում։ Սթեփլթոնը հաղթել է 2015 թվականին կայացած «Country Music Association Award» մրցանակաբաշխության հետևյալ անվանակարգերում՝ «Տարվա երգիչ» (Best Male Vocalist), «Տարվա հայտնություն» (New Artist of the Year) և «Տարվա ալբոմ» (Album of the Year for):

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 15-ին Լեքսինգթոն քաղաքում (ԱՄՆ, Կենտուկի նահանգ) հանքափորի ընտանիքում։ Մայրն աշխատել է տեղի առողջապահության դեպարտամենտում, իսկ հայրն աշխատել է որպես հանքափոր[10][11]։ Ունի ավագ եղբայր և կրտսեր քույր[12][13]։ 2001 թվականին Քրիսը տեղափոխվում է Նեշվիլ՝ շարունակելու իր երաժշտական կարիերան[14]։

The SteelDrivers խմբագրել

2008-ից 2010 թվականներին եղել է «The SteelDrivers» խմբի մենակատարն ու կիթառահարը։ 2009 թվականին խումբը հաղթում է«International Bluegrass Music Association» մրցանակաբաշխությունում՝ ստանալով «Տարվա նորահայտ արտիստ» (Emerging Artist of the Year) մրցանակը[15]։ 2010 խումբն առաջադրվում է Գրեմմի 3 նոմինացիաներում (Best Country Performance by a Duo or Group with Vocal՝ «Blue Side of the Mountain» և «Where Rainbows Never Die» երգերի համար, «Best Bluegrass Album» նոմիանցիան «Reckless» ալբոմի համար)[16][17]։

Սթեփլթոնը 2010 թվականի ապրիլին լքել է «SteelDrivers » խումբը[18][19]։

Մենակատարի (սոլո) կարիերա խմբագրել

2015 թվականի մայիսի 5-ին թողարկվում է Քրիսի դեբյուտային «Traveller» սոլո ալբոմը[20][21]։ Ձայնագրումը տեղի է ունենում RCA Studio A ստուդիայում, որը գտնվում է Նեշվիլում[22]։ 2015 թվականին Սթեփլթոնը ստանում է 3 մրցանակ 2015 Country Music Association Awards-ում (Album of the Year, Male Vocalist of the Year և «տարվա նոր արտիստ» անվանակարգերում)[23]։ «CMA Awards» արարողության ժամանակ Քրիսն ու Ջասթին Թիմբերլեյքը միասին կատարում են նոր «Tennessee Whiskey» և «Drink You Away» երգերը՝ Սթեփլթոնի տարբերակով[24]։ 2015 թվականին Սթեփլթոնը ստացավ «Տարվա արտիստ» «CMT» հեռուստաալիքի կողմից[25][26][27]։ Ալբոմը հաղթեց «Academy of Country Music Award» մրցանակաբաշխության ժամանակ՝ արժանանալով «Տարվա ալբոմ» (Album of the Year) մրցանակին[28]։ Դառնալով 2017 թվականի լավագույն քանթրի ալբոմը՝ 2017 թվականի հունիսին այն ԱՄՆ-ում վաճառվեց մոտ 2 մլն օրինակով[29][30]։ Առաջին ալբոմն հաջողված էր և առևտրային, և ստեղծագործական առումով։ Այն զբաղեցրեց 1-ին հորիզոնականը ամերիկյան հիթ-շքերթում, իսկ 2015 թվականի սեպտեմբերի 7-ին Գրեմմի 58-րդ մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվեց 4 անվանակարգում՝ հաղթելով դրանցից երկուսում՝ «Լավագույն քանթրի ալբոմ» և «Լավագույն քանթրի ոճի մենակատար»[31][32]։

2018 թվականին Սթեփլթոնը դարձավ Ջաստին Թիմբերլեյքի ստուդիական ալբոմի՝ «Man of the Woods»-ի համահեղինակը (ալբոմում ներառված է 3 նոր երգ)։ Ալբոմի մեջ է ներառված «Say Something» երգը, որն հայտնվել է ամերիկյան «Billboard Hot 100» հիթ շքերթի լավագույն տասնյակում[33][34]։ 2018 թվականի հունվարի 27-ին Սթեփլթոնն 2-րդ անգամ հրավիրվեց «Saturday Night Live» երեկոյան երաժշտական շոուին, որտեղ Սթարջիլ Սիմփսոնի հետ կատարեց երգ իր՝ «From a Room: Volume 2 » ալբոմից[35]։ Մարտին «Broken Halos» երգը (« From A Room: Volume 1» ալբոմից) հայտնվում է «Country Airplay» քանթրի չարթի լավագույն հորիզոնականներում[36]։

Անձնական կյանք խմբագրել

Սթեփլթոնն ամուսնացած է երաժիշտ Մորգան Սթեփլթոն-Հեյզի հետ[37][38]։ Զույգը հանդիպել է հրատարակչությունում աշխատելիս[39]։ Նրանք ունեն 2 երեխա և ապրում են Նեշվիլում[8]։

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

  • 2006՝ ASCAP Country Music Award - «Your Man», Քրիս Դուբոիս, Քրիս Սթեփլթոն[40]
  • 2007՝ ASCAP Award - «Swing», Ֆրենկ Ռոջերս, Քրիս Սթեփլթոն[41]
  • 2008՝ ASCAP Award, Most Performed Songs - «Never Wanted Nothing More», Քրիս Սթեփլթոն, Ռոննի Բոուման[42]
  • 2009՝ ASCAP Award, Most Performed Songs - «Another You», Քրիս Սթեփլթոն, Ջերեմի Սփիլլման[43]
  • 2010՝ ASCAP Award, Most Performed Songs - «Keep On Lovin' You», Քրիս Սթեփլթոն, Թրենթ Վիլլմոն[44]
  • 2011՝ ASCAP Award, Most Performed Songs - «Come Back Song», Քրիս Սթեփլթոն, Դարիուս Ռաքեր[45]
  • 2012՝ ASCAP Award, Most Performed Songs - «Love's Gonna Make It Alright»,Քրիս Սթեփլթոն, Ջորջ Սթրեյթ[46]

ACM Awards խմբագրել

Տարի Նոմինացված գործեր Կատեգորիա Արդյունք Արտաքին հղումներ
2016 Traveller Տարվա ալբոմ Հաղթանակ [47]
«Nobody to Blame» Տարվա երգ Հաղթանակ
Chris Stapleton Տարվա հեղինակ Հաղթանակ
Տարվա նորահայտ երգիչ Հաղթանակ
Տարվա երգիչ Հաղթանակ
Vocal Event of the Year «Hangover Tonight» (Gary Allan-ի հետ) Առաջադրված

Americana Music Honors & Awards խմբագրել

Տարի Նոմինացված գործեր Կատեգորիա Արդյունք Արտաքին հղումներ
2016 Chris Stapleton Տարվա երգիչ Հաղթանակ [48]
Traveller Տրավա ալբոմ Առաջադրված

Billboard Music Awards խմբագրել

Տարի Նոմինացված գործերը Կատեգորիա Արդյունք Արտաքին հղումներ
2016 Chris Stapleton Լավագույն քանթրի երգիչ Առաջադրված [49]
Traveller Լավագույն քանթրի ալբոմ Հաղթանակ

CMA Awards խմբագրել

Տարի Նոմինացված գործը Կատեգորիա Արդյունք Արտաքին հղումներ
2015 Traveller Տարվա ալբոմ Հաղթանակ [28]
Chris Stapleton Տարվա նորահայտ արտիստ Հաղթանակ
Տարվա վոկալիստ Հաղթանակ

CMT Awards խմբագրել

Տարի Նոմինացված գործերը Կատեգորիա Արդյունք Արտաքին հղումներ
2015 Traveller Տարվա ալբոմ Հաղթանակ [50]
Chris Stapleton Տարվա նորահայտ երգիչ Հաղթանակ
Տարվա երգիչ Հաղթանակ

Grammy Awards խմբագրել

Տարի Նորմինացված գործերը Կատեգորիա Արդյունք Արտաքին հղումներ
2016 Traveller Տարվա լավագույն ալբոմ Նոմինացիա [51]
Լավագույն ալբոմ Հաղթանակ
«Traveller» Լավագույն սոլո քանթրի կատարող Հաղթանակ
Լավագույն քանթրի երգ Նոմինացիա
2018 «From A Room: Volume 1» Լավագույն քանթրի ալբոմ Հաղթանակ [52]
«Either Way» Լավագույն սոլո քանթրի կատարող Հաղթանակ
«Broken Halos» Լավագույն քանթրի երգ Հաղթանակ

Սկավառակագրություն խմբագրել

Անվանում Մանրամասներ Ամենաբարձր դիրքը չարթերում Վաճառք Սերտիֆիկացիա
Մեծ Բրիտանիա ԱՄՆ Ավստրալիա Կանադա
Traveller 1 1 47 4
  • ԱՄՆ։ 1,586,900
  • RIAA: 2× Platinum

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://americanamusic.org/awards
  2. «Songwriter/Composer: Stapleton Christopher Alvin». BMI. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.(չաշխատող հղում)
  3. Casey, Jim (2015 թ․ նոյեմբերի 26). «Chris Stapleton: The Trendsetter». Country Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. Doyle, Patrick (2015 թ․ դեկտեմբերի 2). «Chris Stapleton on Meeting Bill Murray, 'Wonderfully Strange' Number One LP». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. «"Love's Gonna Make It Alright" #1 Party». ASCAP. 2012 թ․ մայիսի 4. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. Casey, Jim (2015 թ․ ապրիլի 29). «Chris Stapleton: Nashville's Best-Kept Secret». Country Weekly. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. Geller, Wendy (2014 թ․ օգոստոսի 8). «Chris Stapleton: Man of Few Words, Lots of Great Songs». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. 8,0 8,1 Philbrook, Erik (2015 թ․ հուլիսի 23). «Hit Nashville Writer Chris Stapleton Hits the Road with Solo Debut». ASCAP. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. Watts, Cindy (2015 թ․ նոյեմբերի 5). «CMA Awards: Stapleton, Little Big Town are winners». The Tennessean. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. Halsey, Derek (2015 թ․ օգոստոսի 24). «Kentucky native Chris Stapleton kicks off Kentucky Music Trail Concert Series». The Herald-Dispatch. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. Orr, Dacey (2015 թ․ ապրիլի 29). «Chris Stapleton: Firing Away». Paste. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  12. «Herbert Joseph Stapleton - Kentucky, Vital Record Indexes». FamilySearch. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  13. «Melanie Brooke Stapleton - Kentucky, Vital Record Indexes». FamilySearch. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  14. Moore, Rick (2010 թ․ դեկտեմբերի 3). «Nashville Songwriter Series: Chris Stapleton». American Songwriter. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  15. «Recipient History: Emerging Artist of the Year». International Bluegrass Music Association. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  16. Meesa (2010 թ․ դեկտեմբերի 22). «Country Strong». Grammy Award. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  17. Flippo, Chet (2009 թ․ հունվարի 22). «Nashville Skyline: A Deserved Grammy Nod for SteelDrivers». CMT News. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  18. «Chris Stapleton leaves The SteelDrivers». Country Standard Time. 2010 թ․ ապրիլի 1. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  19. «Gary Nichols named SteelDrivers' new singer». Country Standard Time. 2010 թ․ ապրիլի 2. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  20. «Reviews and Tracks for Traveller by Chris Stapleton». Metacritic. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  21. White, Caitlin (2015 թ․ մայիսի 12). «Country Songwriter Chris Stapleton Copes With Loss on Triumphant Solo Debut: Album Review (4 stars)». Billboard. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  22. «Music Review: Stapleton's Solo CD Takes Road Less Travelled». The New York Times. The Associated Press. 2015 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  23. Yahr, Emily (2015 թ․ սեպտեմբերի 9). «CMA nominations: Chris Stapleton, Kacey Musgraves, Sam Hunt score nods as newcomers move in». The Washington Post. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  24. Vain, Madison (2015 թ․ նոյեմբերի 7). «Chris Stapleton dishes on his Justin Timberlake collaboration». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  25. «Chris Stapleton Tapped for CMT Artists of the Year Breakout Award». CMT. 2015 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  26. Welch, Will (2016 թ․ հունվարի 7). «Meet Three Country Badasses Who Are Shaking Up the Nashville Establishment». GQ. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  27. Welch, Will (2016 թ․ հունվարի 7). «The GQ&A: Meet Chris Stapleton, Country Music's Cinderella Story and Grammy Dark Horse». GQ. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  28. 28,0 28,1 Watts, Cindy (2015 թ․ նոյեմբերի 5). «CMA Awards: Stapleton, Little Big Town are winners». The Tennessean. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  29. Grein, Paul (December 20, 2016c). «The Top-Selling Albums of 2016». Yahoo! Music. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  30. Bjorke, Matt (2017 թ․ հուլիսի 10). «Top 10 Country Album Sales Chart: July 10, 2017». Roughstock. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  31. «Grammy Nominations 2016: See the Full List of Nominees». Billboard. Prometheus Global Media. 2015 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  32. «58th Annual GRAMMY Awards Nominees». National Academy of Recording Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  33. Tingle, Lauren (2018 թ․ հունվարի 25). «Justin Timberlake and Chris Stapleton's "Say Something" Says Everything». CMT. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  34. Trust, Gary (2018 թ․ փետրվարի 5). «Drake's 'God's Plan' Still No. 1 on Hot 100, Justin Timberlake & Chris Stapleton's 'Say Something' Debuts in Top 10». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  35. Cardenas, Jamie A. (2018 թ․ հունվարի 27). «Chris Stapleton and Sturgill Simpson perform 'Midnight Train to Memphis' on SNL». Tennessean. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  36. Asker, Jim (2018 թ․ մարտի 20). «Chris Stapleton Claims First Country Airplay Leader With 'Broken Halos'». Billboard. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  37. Anderson, Danielle (2015 թ․ սեպտեմբերի 9). «5 Things You Need to Know About Chris Stapleton». People. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  38. CMT.com Staff (2006 թ․ դեկտեմբերի 2). «BMI Toasts Morgane Hayes for Writing Carrie Underwood Hit». CMT News. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  39. «Chris and Morgane Stapleton - Interview: Louisville Waterfront Park (Louisville, KY)». Paste. 2015 թ․ հուլիսի 19. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  40. «2006 ASCAP Country Music Awards: Complete List of Winners». ASCAP. 2006 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  41. «2007 ASCAP Country Music Awards: Complete List of Winners». ASCAP. 2007 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  42. «2008 ASCAP Country Music Awards: Complete List of Winners». ASCAP. 2008 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  43. «2009 ASCAP Country Music Awards: Complete List of Winners». ASCAP. 2009 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  44. «2010 ASCAP Country Music Awards: Complete List of Winners». ASCAP. 2010 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  45. «2011 ASCAP Country Music Awards: Complete List of Winners». ASCAP. 2011 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  46. «2012 ASCAP Country Music Awards: Complete List of Winners». ASCAP. 2012 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  47. Billboard staff (2016 թ․ ապրիլի 3). «ACM Awards 2016: See the Full List of Winners». Billboard. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  48. «Jason Isbell Leads Americana Awards Nominations - Rolling Stone». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  49. Billboard Staff (2016 թ․ ապրիլի 11). «Billboard Music Awards 2016: See the Finalists». Billboard. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  50. Stone, Natalie (2016 թ․ մայիսի 9). «CMT Music Awards Nominations: The Complete List». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  51. «Grammy Nominations 2016: See the Full List of Nominees». Billboard. Prometheus Global Media. 2015 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  52. «See The Full List Of 60th GRAMMY Winners». GRAMMY.com (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Սթեփլթոն» հոդվածին։