Քրիս Լավիս (անգլ.՝ Chris Lavis, ), կանադացի մուլտիպլիկատոր, ազգային և միջազգային կինոփառատոնների դափնեկիր։ Clyde Henry Productions ստուդիայի համանախագահ։

Քրիս Լավիս
Դիմանկար
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունռեժիսոր, սցենարիստ և նկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ռեժիսորն իր կենսագրության և անձնական կյանքի մասին չափավոր տեղեկություններ է հաղորդում մամուլին։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում նա խոսում է միայն քոլեջում Մերձավոր Արևելքի կրոնի և մշակույթի պատմությունը ուսումնասիրելու և իր վրա մեծ ազդեցություն թողած Քվեյ եղբայրների ստեղծագործական գործունեության մասին։ Ինչպես իր պատանեկության ընկեր և ստեղծագործության աշխատակից Մացեկ Շերբովսկին, Քրիս Լավիսը կրել է Ժոզեֆ Քեմպբելի տեսությունների զգալի ազդեցությունը։

Ճանաչում է ստացել որպես քանդակագործ, նկարիչ և Կանադայում լայնորեն տարածված կոմիքսների հեղինակ։ Vice Magazine համար «The Untold Tales of Yuri Gagarin» կոմիքսի սեղծողն է (Մացեկ Շերբովսկու հետ համատեղ), որի վրա աշխատել են ավելի քան 10 տարի։

1997 թվականին իր քոլեջի ընկեր Մացեկ Շերբովսկու հետ հիմնադրել է Clyde Henry Productions ստուդիան, որը մասնագիտացած է մուլտիմեդիայի, ստոպ-կադր անիմացիայի և վիզուալ էֆեկտների ոլորտում։ Երկու ռեժիսորներն էլ իրենց ստեղծագործական տանդեմում թաքցնում են պարտականությունների բաշխումը և չեն բացահայտում իրենց ֆիլմերում օգտագործված շատ անսովոր հատուկ էֆեկտների գաղտնիքները։

Clyde Henry Productions-ի առաջին մուլտֆիլմը նկարահանվել է 2007 թվականին («Տիկին Տուտլի Պուտլի»)։ ժապավենների համար դետեկտիվ դրոշմակնիքները ռեժիսորները փոխ են առել Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերից։ Ռեժիսորները աշխատել են ֆիլմի վրա ավելի քան հինգ տարի[1]։ 2007 թվականին ֆիլմը երկու մրցանակ է ստացել Կաննի կինոփառատոնում․ The Canal+ award՝ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար և Petit Rail d 'Or: 2008 թվականին ֆիլմը «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» կատեգորիայում առաջադրվել է «Օսկար» մրցանակի, իսկ 2007-ին՝ Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակի։ Կանադայի ազգային կինոկոմիտետը ֆիլմը ճանաչել է տարվա լավագույն կարճամետրաժ ֆիլմ, ստացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը։

2010 թվականին Clyde Henry Productions-ը թողարկել է Լավիսի և Շերբովսկու երկու կարճամետրաժ ֆիլմերը։ «Աբրակադաբրա։ կամ Կյանքում պետք է ինչ-որ բան ավելին»։ Ֆիլմը, որը համատեղում է դերասանների խաղը և տիկնիկային մուլտիպիկացիան, հիմնված է Մորիս Սենդակի գրքի վրա, դերերը հնչյունավորել են Մերիլ Սթրիփը, Ֆորեսթ Ուիթակերը և Սպայք Ջոնզը[2]։ Մուլտֆիլմը 2011 թվականին Jutra Awards-ում առաջադրվել է «Լավագույն անիմացիա» անվանակարգում։ L'Année de LOs-ը[3] օպտիկական ֆանտազիա է, որի երաժշտությունը գրել է «Godspeed You! Black Emperor» խումբը[4][5]։

2013 թվականին ռեժիսորների տանդեմը նկարահանել է «Մղձավանջ» ֆանտաստիկ կարճամետրաժ ֆիլմը[6]։ Ֆիլմը միավորում է անիմացիան, դերասանների խաղը և ստերեոսկոպիկ եռաչափ պատկերը։ «Chicago International Film Festival»-ում այն «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» կատեգորիայում առաջադրվել է «Ոսկե Հյուգո» մրցանակի։

2015-ին Քրիս Լավիսը և Մացեկ Շերբովսկին նկարահանել են իրենց առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Սպիտակ կրկեսը»։ Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Քլոյե Գրեյս Մորեցը և Էյսա Բաթերֆիլդը։

2015 թվականին Քրիս Լավիսը որպես նկարիչ աշխատել է Գայ Մեդդինի «The Forbidden Room» ֆիլմի վրա։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Ռեժիսոր Սցենարիստ Մրցանակներ
2007 Տիկին Տուտլի Պուտլի[7] (անգլ.՝ Madame Tutli-Putli, Կանադա, 17 րոպե) Կաղապար:Այո Կաղապար:Այո Անվանակարգ «Օսկար»-ում։ Այլ 12 մրցանակներ 5 անվանակարգում
2010 Աբրակադաբրա։ կամ Կյանքում պետք է ինչ-որ բան ավելին[8] (անգլ.՝ Higglety Pigglety Pop! or There Must Be More to Life, Կանադա, 23 րոպե) Կաղապար:Այո Կաղապար:Այո 2011 թվականին «Jutra Awards»-ի անվանակարգ «Լավագույն անիմացիա» կատեգորիայում։
2010 L’Année de L’Os (Կանադա, 6 րոպե) Կաղապար:Այո Կաղապար:Այո
2013 Մղձավանջ[9] (անգլ.՝ Cochemare, Կանադա, 13 րոպե) Կաղապար:Այո Կաղապար:Այո «Չիկագոյի միջազգային կինոփառատոն 2013»՝ անվանակարգ Ոսկե Հյուգոյում
2015 Սպիտակ կրկես (անգլ.՝ The White Circus, Կանադա, 117 րոպե) Կաղապար:Այո Կաղապար:Այո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Madame Tutli-Putli's Journey to the Red Carpet: Lavis and Szczerbowski Bring Human Emotion and Expressiveness to Stop-Motion Puppets in Their 2008 Academy Award-Nominated Film by Mary Ann SkweresFilm. Pages 22 — 26». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  2. Maurice Sendak. Higglety Pigglety Pop! Or, There Must Be More to Life. 1979. ISBN 0064430219. ISBN 978-0064430210Amazon.
  3. L’Année de L’Os на Vimeo.
  4. «Крис Лавис, Мацек Щербовски. 14-й Международный кинофестиваль стран Азиатско-Тихоокеанского региона «Меридианы Тихого» во Владивостоке». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  5. AFF preview: ‘Year of The Bone’ — Maciek Szczerbowski, Chris Lavis. Canadian Animation Resources.
  6. «Официальный сайт фильма «Кошмар»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  7. Madame Tutli-Putli(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  8. Higglety Pigglety Pop! or There Must Be More to Life(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  9. Cochemare(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել