Քրիստոֆեր Վելեզ

ծագումով Էկվադորից ամերիկացի երգիչ

Քրիստոֆեր Բրայնտ Վելեզ Մունյոզ (նոյեմբերի 23, 1995(1995-11-23)[1], Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի երգիչ՝ ծագումով Էկվադորից, CNCO Բոյ բենդի անդամ։

Քրիստոֆեր Վելեզ
Բնօրինակ անունիսպ.՝ Christopher Vélez
Ի ծնե անունիսպ.՝ Christopher Bryant Vélez Muñoz
Ծնվել էնոյեմբերի 23, 1995(1995-11-23)[1] (28 տարեկան)
Նյու Ջերսի, ԱՄՆ
Երկիր Էկվադոր
Ժանրերլատինական փոփ և ռեգետոն
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր և պարող
Գործիքներվոկալ
Գործունեություն2015 –այժմ
ԼեյբլSony Music Latin
ԱնդամակցությունCNCO
 Christopher Velez Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նյու Ջերսիում՝ ԱՄՆ, և մինչև 18 տարեկան ապրել է Լոխայում, (Էկվադոր) ծնողների հետ[2]։ 2014 թվականին Քրիստոֆերը ստիպված էր արտագաղթել Միացյալ Նահանգներ՝ աշխատանքի և ընտանիքին նյութական աջակցություն ցուցաբերելու համար, այդ ժամանակ աշխատել է որպես կոշիկ մաքրող։ Դրանով վճարում էր վարձը և կարողանում էր ֆինանսապես օգնել մորը[3]։ 18 տարեկանում նա վերադարձել է Միացյալ Նահանգներ, աշխատել է Նյու Ջերսիում տարբեր մասնագիտությամբ։ Նա դիտեց «Լա Բանդա» հաղորդումը (ամերիկյան հեռուստատեսային ծրագիր), և մասնակցեց ռեալիթի շոուին։ 2015 թ. Դեկտեմբերի 13-ին դարձավ Լա Բանդայի առաջին հաղթողը և CNCO- ի առաջին անդամը[4]։

Լա Բանդա խմբագրել

ԱՄՆ- ում Քրիստոֆերը մասնակցել է «Լա Բանդա» հաղորդման լսումներին, ստացել է հանրության 85% ձայն։ Այնուհետև հնարավորություն ստացավ ներկայանալ ժյուրիին և կատարեց Ռիկի Մարտինի Տալ Վեզ երգը։ Նրան դատում էին Ռիկի Մարտինը, Լաուրա Պաուսինին և Ալեխանդրո Սանսը։ Ընտանիքից ոչ ոք չկար, քանի որ նրանք Լոխայում էին։ Քրիստոֆերը ստացավ «այո» ժյուրիի երեք անդամներից և կարողացավ անցնել հաջորդ փուլ։ Եթերի ժամանակ նա կատարեց տարբեր երգեր, ինչպիսիք են՝ Սին Բանդերայի «Կիլոմետրերը», Ռեյկի Creo en ti- ին, Ալեխանդրո Ֆերնանդեսի «Այսօր ես ուզում եմ քեզ»-ը և այլն։

Լա Բանդա պրոեկտը նպաստեց խմբի ձևավորմանը, ինչպես նաև առիթ հանդիսացավ Sony Music Latin-ի հետ պայմանագիր կնքման հինգ տարի ժամկետով։ Երգիչ Ռիկի Մարտինը դարձավ CNCO -ի մենեջեր։ Մրցանակը օգնեց նաև պուերտոռիկացի ռեփեր Վիսինի հետ երաժշտական արտադրություն ստեղծելուն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/christopher-velez.html
  2. Insúa, Mariela (2015). «The power of works and the strength of blood in El hijo de las batallas by Jacinto Cordeiro». Revista de História da Sociedade e da Cultura. 15: 11–31. doi:10.14195/1645-2259_15_1. ISSN 1645-2259.
  3. Pignouli Ocampo, Sergio (2016 թ․ մայիսի 13). «La disputa por el "cambio de paradigma" en Luhmann, Latour y Habermas». Estudios Sociológicos de El Colegio de México. 33 (99). doi:10.24201/es.2015v33n99.1385. ISSN 0185-4186.
  4. Yasuní en el siglo XXI. Institut français d’études andines. էջեր 327–337. ISBN 9789978671344.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆեր Վելեզ» հոդվածին։