Քրիստոֆեր Շոուլզ

ամերիկացի քաղաքական գործիչ

Քրիստոֆեր Լեթեմ Շոուլզ (Շոուլս)[5] (անգլ.՝ Christopher Latham Sholes, փետրվարի 14, 1819(1819-02-14)[1][2], Mooresburg, Մոնտուր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - փետրվարի 17, 1890(1890-02-17)[1][2][3], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[3]), առաջին սերիական արտադրվող, կոմերցիոն հաջող տպագրական մեքենայի գյուտարարը։ Քրիստոֆերը գործընկերների հետ 1868 թվականին ստացել է տպագրական մեքենայի առաջին արտոնագիրը[6][7]։ Մի շարք տարիների ընթացքում աշխատել է գրամեքենայի կառուցվածքի կատարելագործման վրա, այդ աշխատանքի շրջանակներում 1871 թվականի ամռանը հայտնվել է QWERTY-ի դասավորության նախատիպը, սակայն ամբողջությամբ ձևավորվել է միայն 1878 թվականին։

Քրիստոֆեր Շոուլզ
անգլ.՝ Christopher Latam Annus
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1819(1819-02-14)[1][2]
ԾննդավայրMooresburg, Մոնտուր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 17, 1890(1890-02-17)[1][2][3] (71 տարեկան)
Մահվան վայրՄիլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[3]
ԳերեզմանForest Home Cemetery[4]
ՔաղաքացիությունFlag of the United States (1877–1890).svg ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար, քաղաքական գործիչ, լրագրող, խմբագիր և հրատարակիչ
Զբաղեցրած պաշտոններmember of the State Senate of Wisconsin? և member of the Wisconsin State Assembly?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Christopher Latham Sholes Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Ծնվել է 1819 թվականի փետրվարի 14-ին Փենսիլվանիա նահանգի Մուրսբերգ քաղաքում։ Քրիստոֆերը ուներ երկու ավագ եղբայրներ՝ Հենրի Շոուլզը և Չարլզ Շոուլզը։ 1816-1867 թվականներին Չարլզն ընտրվել Վիսկոնսինի Օրենսդիր ժողովի երկու պալատներում, ինչպես նաև եղել է Քենոշի քաղաքապետ։

Հրատարակչական գործունեությունԽմբագրել

Քրիստոֆերը հետևել է ավագ եղբայրների օրինակին և 1837 թվականին ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Վիսկոնսին նահանգի Գրին Բեյ քաղաք։ Այնտեղ նա եղբայրների՝ Չարլզի և Հենրիի հետ համատեղ հրատարակել է «Green Bay Wisconsin Democrat» թերթը։ 1839 թվականին նա դարձել է «Madison Wisconsin Enquirer»-ի կառավարիչը։ 1840 թվականին սկսել է հրատարակել Քենոշիի «Southport Telegraph»-ը, որը տարբեր գործընկերների և փոքր ընդմիջումների հետ մեկտեղ հրատարակվել է 17 տարի։Հետագայում նա կարճ ժամանակ համագործակցել է Միլուոկի քաղաքի տարբեր թերթերի հետ, ինչպիսիք են «Wisconsin Free Democrat»-ը, «News»-ը և «Sentinel»-ը[8]։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

Սկզբում նա աջակցում էր դեմոկրատ Էնդրյու Ջեքսոնին, չնայած դրան, նա օգնում է ստեղծել Ազատ երկրի կուսակցությունը (ԱՄՆ) և Հանրապետական կուսակցությունը։ Հետևողականորեն աջակցելով Աբրահամ Լինքոլնին, Էնդրյու Ջոնսոնին, իսկ ավելի ուշ Լիբերալ հանրապետականներին, ի վերջո, միացել է Գրինբեկերների կուսակցությանը։ Նա երկու անգամ ընտրվել է Վիսկոնսինի նահանգի Սենատ 1848-1849 թվականներին և 1856-1857 թվականներին՝ Քենոշի շրջանից, իսկ 1852-1853 թվականներին ընտրվել է Վիսկոնսինի նահանգի օրենսդիր ժողով։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Քրիստոֆեր Շոուլզը որոշ ժամանակ ծառայել է որպես Միլուոկիի փոստային բաժանմունքի պետ, ավելի ուշ եղել է Միլուոկիի հանրային աշխատանքների հատուկ լիազոր[8]։ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ ուղեկցում էր Աբրահամ Լինքոլնին՝ որպես Վիսկոնսին նահանգի ներկայացուցիչ։ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ավարտին Միլուոկիի նավահանգստում բացվել է մաքսային կետ, իսկ Շոուլզան նշանակվել է դրա կառավարիչ։

Տպագրական մեքենայի գյուտԽմբագրել

Շոուլզը 1867 թվականին ձևակերպել է իր ստեղծած գրամեքենայի արտոնագիրը։ Մոդելը բավական հեռու էր կատարելությունից, իսկ ֆինանասավորումը բացակայում էր։ Այդ ժամանակ նա իր գյուտը վաճառել է Ռեմինգթոնի մեքենաշինական գործարանի սեփականատիրոջը։ Նոր տեխնիկայի գնորդ են դարձել գրողներ, խմբագիրներ և գործարարներ։ Կարծում են, որ գրամեքենայի վրա տպված առաջին գրական ստեղծագործությունը եղել է Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» վիպակը։

QWERTY-ի դասավորության ստեղծման պատմությունԽմբագրել

Այս թեմայով կան բազմաթիվ առասպելներ, որոնք մշտապես հայտնվում են ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան մամուլում[9]։ Քրիստոֆեր Շոուլզը, որին հովանավորում էր Ջեյմս Դենսմորը, ստեղծում էր մեկ փորձանմուշ մյուսի ետևից՝ մշտապես փոխելով ստեղնաշարները և դասավորությունը[10]։

Ստեղների քանակԽմբագրել

Գյուտարարների առջև տպագրական մեքենաների խնդիր էր դրված տեղադրել բոլոր տառերը, կետադրական նշանները և հատուկ նիշերը, որոնք անհրաժեշտ են լիարժեք գրելու համար։ Քանի որ Շոուլզը ամերիկացի էր, նրա համար այբուբենը բաղկացած էր անգլերեն այբուբենի 26 տառերից։ Թվարկելիս տառերի հաջորդականությունը հետևյալն է.

A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Անհրաժեշտ էին նաև բոլոր թվերը․

1 2 3 4 5 6 7 8 9 0

և հիմնական սիմվոլներն ու կետադրական նշանները․

, . ? & : ; ' - — 

Գյուտարարները որոշել են տպել միայն մեծատառերը, այսպիսով, բոլոր տառերը, թվերը, կետադրական նշանները և նիշերը տեղադրելու համար անհրաժեշտ էր 45 ստեղներ և մեկ բացատ։ Դա ահռելի ծավալ էր։

1868 թվական՝ առաջին տպագրական մեքենաԽմբագրել

1868 թվականին Քրիստոֆեր Շոուլզի առաջին արտոնագրված տպագիր մեքենայում գտվում էին տառերը՝ այբբենական կարգով և թվերը՝ 2-ից մինչև 9-ը։ 1-ի և 0-ի համար որոշել են հատուկ ստեղներ չստեղծել, դրանց փոխարեն աշխատել են I և O տառերով, այդպիսով նվազեցրել են ստեղների քանակը երկուսով։ Ըստ դիզայնի ստեղնաշարը հիշեցնում էր դաշնամուր և բավական լայն էր[11]

- 3 5 7 9 N O P Q R S T U V W X Y Z
 2 4 6 8 . A B C D E F G H I J K L M

Սակայն գրամեքենան մեծ էր և ավելի շուտ նման էր դաշնամուրի, այդ իսկ պատճառով տառերի նման դասավորությունը հանգեցրել է աշխատանքի հաճախակի ընդմիջումների և որոշակի խնդիրների։

Երեք շարքանի ստեղնաշարԽմբագրել

1870 թվականի ապրիլին ստեղնաշարի ձևը փոխում է «կոճականմանի», ինչը թույլ է տվել ստեղնաշարը դարձնել երեք շարքանի[6][12]։ Այսպիսով ստեղնաշարը ունեցել է հետևյալ տեսքը․

  A E I     Y U O 
 B C D F G H J K L M
  Z X W V T S R Q P N
   E I        
A   D F G H J K L M
   C     B  

Չորս շարքանի ստեղնաշարԽմբագրել

Աստիճանաբար բարելավելով գրամեքենան՝ Շոուլզը կառուցել է մոտ 50 փորձանմուշ՝ մշտական տեխնիկական բարելավումներով, ընդ որում դասավորությունը գրեթե միշտ փոփոխվել է[13]։ 1872 թվականի հունիսին Scientific American գիտական ամսագրում հրապարակվել է տպագիր մեքենայի լուսանկարով հոդված, որի դիզայնը մոտ է առաջին արդյունաբերորեն թողարկվող մեքենային։ Նրա ստեղնաշարը մոտ է ժամանակակից նմուշին, երեք շարքանի ստեղնաշարը փոխարինվել է չորսով և ավելացվել է «?» «&» նշանները Դասավորությունը դարձել է այսպիսին[14]

2 3 4 5 6 7 8 9 — , ' |
 Q W E . T Y I U O -
  A S D F G H J K L M 
 & Z C X V B N ? : R P

Ժամանակակից դասավորությունը ի տարբերություն այս դասավորության ունի ընդամենը չորս տարբերություն։ Ժամանակակից դասավորությունը ստանալու համար անհրաժեշտ էր կատարել հետևյալ փոփոխությունները. X-ի տեղը փոխել «C» «M» տառերով, «?»-ը «R»-ը «.»-ով, իսկ «P»-ի տեղը պետք է լինի «-»-ը։

1873 թվական՝ Sholes & GliddenԽմբագրել

Փաստորեն, հենց այդ մեքենան գնացել է սերիական արտադրության, հետագայում այն անվանեցին Remington No.I, թողարկվել է նրա մոտ 5000 օրինակ։

 
Շոուլզի գրամեքենան, 1873 թվական

.

 
QWERTY, 1875 թվական
2 3 4 5 6 7 8 9 - , ?
 Q W E R T Y U I O P :
| A S D F G H J K L M
 & Z C X V B N ? ; . '

'[15]

Այս տարբերակում, ինչպես երևում է, իրենց տեղը գտել են P, R տառերը, կետը նույնպես տեղափոխվել է ներքևի ձախ անկյուն։

1878 թվական՝ Remington No.2Խմբագրել

Այս տառերի ստեղների դասավորությունը լիովին համապատասխանում է QWERTY-ի ժամանակակից դասավորությանը։ Այսպիսով, կարելի է պնդել, որ QWERTY-ի տառային դասավորությունը ամբողջությամբ ձևավորվել է 1878 թվականին[16]։

 “ ” $ r — & ′ ( )
 2 3 4 5 6 7 8 9 -
Q W E R T Y U I O P
 A S D F G H J K L :;
  Z X C V B N M ,? |.

ԱրտոնագրերԽմբագրել

Շոուլզը 23 արտոնագրերի հեղինակ է, որոնցից 22-ը, այսպես թե այնպես, կապված են գրամեքենայի կամ էջերի ավտոմատ համարակալման մեքենայի հետ։ Ստորև բերված ցանկը դասավորված է ըստ լրացման ամսաթվի․

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 The Scranton TribuneScranton.
  4. Find A Grave — 1996.
  5. Транслитерация имени.
  6. 6,0 6,1 (անգլ.) Weller, Charles Edward (1918), The early history of the typewriter, New York: Henry Holt and Company, https://archive.org/details/earlyhistorytyp00wellgoog 
  7. (անգլ.) Iles, George (1912), Leading American Inventors, New York: Henry Holt and Company, https://archive.org/details/leadingamericani00ilesrich 
  8. 8,0 8,1 (անգլ.) Sholes, Christopher Latham 1819—1890 Archived 2009-02-10 at the Wayback Machine. Исторический портал штата Висконсин
  9. (անգլ.) The Truth of QWERTY Официальный блог Koichi Yasuoka известного специалиста по данной теме.
  10. Е. И. ДМИТРЕВСКАЯ и Н. Н. ДМИТРЕВСКИЙ МЕТОДИКА ПРЕПОДАВАНИЯ МАШИНОПИСИ ТЕОРИЯ МАШИНОПИСИ И МЕТОДИКА ИЗУЧЕНИЯ ТЕХНИКИ ПИСЬМА (С КУРСОМ УПРАЖНЕНИЙ) М. 1948
  11. Патент № 79868 14 июня 1868 года Исправлена явная ошибка с цифрой 9 которая в патенте отображена в виде цифры 6, в результате шестёрок получилось две
  12. (անգլ.) The Truth of QWERTY- Koichi Yasuoka
  13. (անգլ.) James Densmore: «Typewriting and Telegraphy», The Phonographic World, Vol.2, No.1 (September 1886), pp.6-7.
  14. (անգլ.) The Type Writer(անգլ.) // Scientific American. — Springer Nature, 1872. — В. 27. — № 6. — С. 79.
  15. (անգլ.) Iles, George (1912), Leading American Inventors, New York: Henry Holt and Company, https://archive.org/details/leadingamericani00ilesrich 
  16. Remington Standard 2