Քրիստինա Ռոտա (իսպ.՝ Cristina Rota, հունվարի 30, 1945(1945-01-30)[1], Լա Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինա-իսպանական թատերագիր, դերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր և մանկավարժ[2]։

Picto infobox masks.png
Քրիստինա Ռոտա
Ծնվել էհունվարի 30, 1945(1945-01-30)[1] (78 տարեկան)
ԾննդավայրԼա Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա և Flag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի, թատերական ուսուցիչ և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Diego Botto?
Երեխա(ներ)Մարիա Բոտտո, Խուան Դիենո Բոտտո և Nur Levi?

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1945 թվականին արգենտինական Լա Պլատա քաղաքում.[3] She has ancestors from the Canary Islands and Navarre.[4]: Փիլիսոփայություն ու արվեստ է ուսումնասիրել, որից հետո գործի է դրել ու կատարելագործել իր դերասանական ձիրքը և դեռ Արգենտինայում եղած տարիներին սևեռվել է դերասանական վարպետություն դասավանդելու վրա[5]։ Այդ ասպարեզում նրա գործընկերը ամուսինն էր՝ դերասան Դիեգո Ֆեռնանդես Բոտտոն (բռնապետ Խորխե Ռաֆայել Վիդելայի իշխանության օրոք՝ այսպես կոչված «կեղտոտ պատերազմի» ժամանակ վերջինիս առևանգել ու սպանել են)։ Արգենտինայում Բոտտոյից Քրիստինան ունեցել է երկու զավակ՝ Մարիա և Խուան Դիեգո Բոտտոներին[5]։ 1978 թվականին, երբ իր երկու երեխաների հետ Արգենտինայից մեկնել է Իսպանիա[4], հղի էր երրորդ երեխայով (մեկ այլ զուգընկերոջից)[5]։

1979 թվականին Քրիստինա Ռոտան Մադրիդում հիմնել է դերասանական վարպետության իր դպրոցը՝ Escuela de Interpretación[6], որտեղ բացի իր երեք զավակներից, ովքեր նույնպես ընտրել են դերասանի մասնագիտությունը, դասավանդել է հետագայում լայն ճանաչման ու համբավի արժանացած այնպիսի դերասանների, ինչպես՝ Մարթա Էտուրան, Նատալի Պոսան, Գոյա Տոլեդոն, Պենելոպա Կրուսը, Անտոնիո դե լա Տոռեն, Ռաուլ Արևալոն, Մարիո Կասասը[2][7][8] և այլք։

Քրիստինա Ռոտան հեղինակել է դրամատիկական արվեստի դասավանդման Los primeros pasos del actor («Դերասանի առաջին քայլերը», 2003) դասագիրքը։ 2008 թվականին էլ հրատարակել է իր ինքնակենսագրական երկը՝ Los Diré Que Te Recuerdo խորագրով։ 2010 թվականին նրան ոսկե մեդալ է շնորհվել գեղարվեստի ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար[9]։

ՖիլմագրությունԽմբագրել

  • Քո պատուհանից մինչև իմը / De tu Ventana a la Mía 2011
  • Colores 2003
  • Party Line 1994
  • En penumbra 1987
  • Virtudes Bastián 1986
  • La reina del mate 1985

ԹատրոնումԽմբագրել

Որպես դերասանուհի

  • El zoo de cristal (2005)

Որպես ռեժիսոր

  • El acompañamiento
  • Esperando al zurdo
  • Lorca al rojo vivo
  • De ratones y hombres]'
  • La sombra del valle

Որպես թատերագիր

  • Rosencrantz y Guildenstern
  • El rufián en la escalera (1996).[10]

Որպես պրոդյուսերԽմբագրել

  • Ներքոստորագրյալները / Los abajo firmantes 2003

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #138676372 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Fernández Saúl (12 December 2015)։ «Cristina Rota: "Hay que procurar no distanciar al actor del público"»։ La Nueva España 
  3. «Cristina Rota: “Todo debería ser leído desde un punto de vista feminista”»։ El País։ 21 November 2018 
  4. 4,0 4,1 Fraguas Toño։ «Cristina Rota: la reinvención de una vida»։ Desalambre – via eldiario.es 
  5. 5,0 5,1 5,2 Hernández Nuria (21 January 2021)։ «El lado personal de Juan Diego Botto: la ausencia de su padre, una película que marcó una generación y el gran amor de su vida»։ Vanity Fair 
  6. «Escuela de Interpretación Cristina Rota» (իսպաներեն)։ Escuelacristinarota.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-01-ին 
  7. «Clara Chaín, la novia de Adrián Lastra: de Jaca a Miami, pasando por la escuela de Cristina Rota»։ Yahoo.com։ 22 February 2020 
  8. «Penélope Cruz»։ IMDb։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-24-ին 
  9. TORRES ROSANA (2010-11-03)։ «La cultura se viste de fiesta y oro» (իսպաներեն)։ El País։ 1134-6582։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-01-ին 
  10. http://elpais.com/diario/1996/01/18/madrid/821967867_850215.html%7Ctítulo=Un asesino acecha en la escalera de la sala Mirador|editor= El País |idioma= |fecha=18 de enero de 1996|fechaacceso=

Արտաքին հղումներԽմբագրել