Քրիստիան Քոուլսոն
Քրիստիան Փիթեր Քոուլսոն (անգլ.՝ Christian Coulson, հոկտեմբերի 3, 1978, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է «Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը» ֆիլմում Թոմ Ռեդլի կերտած դերով։
![]() | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1978 (44 տարեկան) |
Ծննդավայր | Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան, Քլեր քոլեջ և Վեսմինստերի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Վաղ կյանքԽմբագրել
Քոուլսոնը ծնվել է Մանչեսթերում։ Սովորել է Լոնդոնի Առնոլդ Հաուս նախապատրաստական դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Վեստմինստերյան դպրոցում՝ ստանալով ակադեմիական կրթաթոշակ։ Եղել է Միացյալ Թագավորության Ազգային երիտասարդական երաժշտական թատրոնի անդամ 1990-1997 թվականներին։ Այնուհետև սովորել է Քեմբրիջի համալսարանում՝ Քլեր քոլեջից 2000 թվականին ստանալով անգլերեն լեզվի գիտական աստիճան։
ԿարիերաԽմբագրել
Քոուլսոնը էպիզոդիկ դեր է խաղացել «Ժամեր» ֆիլմում։ Համաշխարհային ճանաչում ստացավ՝ խաղալով Թոմ Մարվոլո Ռիդլի կերպարը «Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը» ֆիլմում։ Ֆիլմում մարմնավորել է 16-ամյա երիտասարդի դեր, չնայած այդ ժամանակ եղել է 24 տարեկան։ Բայց 2007 թվականին ռեժիսոր Դեյվիդ Յեթսը հայտարարեց MTV-ում, որ «Հարրի Փոթերը և կիսարյուն արքայազնը» ֆիլմում Քոուլսոնը չի մարմնավորի Թոմ Ռիդլի դերը, քանի որ արդեն 29 տարեկան էր[1]։
Դերասանը նաև երգի բառեր և գիրք է գրել ռոք երաժշտության մասին, որը կոչվում է «The Fallen» (1998):
2010 թվականից Քոուլսոնը բնակվում և աշխատում է Նյու Յորքում՝ որպես դերասան և ռեժիսոր[2]։
ՖիլմագրությունԽմբագրել
Ֆիլմեր և կարճամետրաժ ֆիլմերԽմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2002 | Չորս փետուր | թմբկահար տղան |
Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը | 16-ամյա Թոմ Ռիդլ | |
Ժամեր | Հալփ Փաթրիջ | |
2005 | Ինձ հետ բերեք | Չարլի |
2007 | Անցած գիշեր | Նիք |
2012 | Ես Նեսրինն եմ | Թոմմի |
Գեյբի | Ահարոն | |
Թողնել շրջանառությունը | Քոլին | |
2013 | Սիրողը | Իվան |
2014 | Սերը տարօրինակ է | Յան |
Հեռուստատեսային ֆիլմերԽմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր | Էպիզոդ |
---|---|---|---|
2001 | Սերը ցուրտ կլիմայում | Մեթ Ռեդլեթ | մինիսերիալ |
Անտառային քոլեջ | Բեն Սթեմսոն | Գլխավոր դեր, 13 էպիզոդ | |
2002 | Ֆորսայթների պատմությունը | Ջոլլի Ֆորսայթ | 1.5 և 1.6 էպիզոդներ |
2003 | Հորեղբորորդի, համատարմություն | Ծովային ենթասպա, Ջոն Ջեք Համմոնդ | Հեռուստատեսային սերիալ |
Վերջին արքան | Մոնմաֆի դուքս Ջեյմս | 4 էպիզոդ | |
Փոքրիկ Բրիտանիան | Ջո | Խաշած ձու ուտելը | |
2005 | Ագաթա Քրիստիի միսս Մարֆին | Էդմունդ Սվեթենհեմ | |
Բեթհովեն | Արչդուք Ռուդոլֆ | մինիսերիա, 2 էպիզոդ | |
Կարճ հանդիպումներ | Ադամ | Կորցրած և գտած | |
2009 | Մարտկոցը լիցքաթափվել է, ես կորցնում եմ միտքս | Ռաուլ | Կորցնելով միտքս |
2010 | Ջեֆրի և Քոլ Քազերոլներ | Բեքին | |
Բամբասկոտը | Իվան | Հպում Էվայից | |
2011 | Վիններ և վիններ | Հարրի | 3 էպիզոդ |
Լավ կինը | էնդրյուՒ Բերգսոն | Մահվան խորհուրդը | |
2017 | Նաշվիլ | Դեմին Ջորջ | 5 էպիզոդ |
Աուդիո դրամաԽմբագրել
Տարի | Անվանում | Դերը |
---|---|---|
2007 | Բժիշկ Ով, Փելադոնի հարսը | Փիլլաս |
2008 | Բժիշկ Ով, Թոմաս Բրուֆերի հետապնդումը | Ռոբերթ Մըքքինթոշ |
ԹատրոնԽմբագրել
- «Ռիչարդ II»- Pennsylvania Shakespeare Festival, Desales University (2018) King Richard
- «Սիրահարված Շեքսպիրը» - Pennsylvania Shakespeare Festival, Desales University (2018) Lord Wessex
- «Travesties» - McCarter Theatre, New Jersey (2012) Tristan Tzara
- «Ուրվականներ»- Gate Theatre, London (2007) Osvald
- «Տոնակատարություն»- UK Tour (2006) Christian
- «Ճանապարհորդության ավարտը» - Comedy Theatre, London (2004) Raleigh«»
- «Ռոմեո և Ջուլիետ » -Liverpool Playhouse, Liverpool (2002) Romeo
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Vineyard Jennifer (հունիսի 25, 2007)։ «'Harry Potter' Casting Call Could Help Ron Weasley Find Perfect Shade Of Lavender / Director David Yates also hopes to fill role of Tom Riddle at another open casting call.»։ MTV։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 27, 2007-ին։ Վերցված է 2009-05-11
- ↑ «Coulson Photography»։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 25, 2010-ին
Արտաքին հղումներԽմբագրել
- Քրիստիան Քոուլսոն Internet Movie Database կայքում
- «Interview for Chamber of Secrets»։ BBC
- «Potty about his Playhouse role»։ Liverpool Daily Post։ սեպտեմբերի 27, 2002
- «BBC Hotseat Interview»։ BBC։ նոյեմբերի 29, 2002։ Վերցված է հունվարի 2, 2010
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քրիստիան Քոուլսոն կատեգորիայում։ |