Քրիստիան Տետեյան

հայ գրող

Քրիստիան Տետեյան (ապրիլի 4, 1910(1910-04-04)[1], Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 10, 2000(2000-10-10)[1] կամ օգոստոսի 10, 2000(2000-08-10)[2], Bazoches-au-Houlme), հայազգի ֆրանսիական գրող։

Քրիստիան Տետեյան
Ծնվել էապրիլի 4, 1910(1910-04-04)[1]
ԾննդավայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 10, 2000(2000-10-10)[1] (90 տարեկան) կամ օգոստոսի 10, 2000(2000-08-10)[2] (90 տարեկան)
Վախճանի վայրBazoches-au-Houlme
Մասնագիտությունգրող
ԿրթությունՓարիզի համալսարան

Շառլ Տետեյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1922 թվականից ապրել է Փարիզում։ Նախնական կրթությունն ստացել է Նոյի Ս․ Խաչ քոլեջում, ապա ավարտել է Սորբոնի համալսարանի իրավագիտության և փիլիսոփայության ֆակուլտետը։ Գրական ասպարեզ է իջել 1931 թվականին, «Սգավորված դիմակահանդես» վեպով։ Գրել է ֆրանսերեն և հայերեն։

Աշխատանքներ խմբագրել

Լույս են տեսել Քրիստիան Տետեյանի «Կորած երաժշտությունը» (1942), «Բարձր ծով» (1943), «Ջութակն ու խաչը» (1952 թ., Ֆրանսիս Զեյմս մրցանակ) վեպերը, «Աղոթք՝ մահվան հրեշտակին» (1947), «Իսպանական օպերա» (1965 թ.), «Ներքին աշուն» (1973 թ.) պոեմները, «Ալեն Ֆուրնիե և գաղտնի իրականությունը» (2 հրատարակություն 1967 թ. ֆրանսիական ակադեմիայի մրցանակ), «Ներվալը՝ գիշերային ուխտավորը» (1966 թ.) Էսսեները։ «Տետեյաններ» (հատոր 1-2, 1972-1982 թթ.) ուսումնասիրության մեջ մանրամասնորեն ուսումնասիրել է Տետեյան գերդաստանի բոլոր նշանավոր գործիչների, ինչպես նաև այդ գերդաստանի հետ կապված նշանավոր ընտանիքների՝ Հայրապետյանների, Շեհրիմանյանների, Շահումյանների գործունեությունը, տվել Թոմարգայի (Փոքր Հայք) և Զմյուռնիայի պատմության նոր լուսաբանումներ։

Քրիստիան Տետեյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության պատվավոր անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 658