Քրիստիան Ռոմերո

արգենտինացի ֆուտբոլիստ

Քրիստիան Ռոմերո (իսպ.՝ Cristian Romero, ապրիլի 27, 1998(1998-04-27)[1][2], Կորդովա, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Յուվենտուսից վարձավճարով հանդես է գալիս Ջենոայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Քրիստիան Ռոմերո
Cristian Romero
Ռոմերոն Արգենտինայի Մ20 հավաքականի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Cristian Gabriel Romero
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 27, 1998(1998-04-27)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Կորդովա, Արգենտինա
Հասակ 185 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ջենոա
(վարձավճարով Յուվենտուսից)
Համար 17
Պատանեկան կարիերա
ԱրգենտինաԲելգրանո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2018 Արգենտինա Բելգրանո 16 (0)
2018-2019 Իտալիա Ջենոա 27 (2)
2019-ներկա Իտալիա Յուվենտուս 0 (0)
2019-ներկա   Իտալիա Ջենոա 0 (0)
Ազգային հավաքական
2017 Արգենտինա Արգենտինա Մ20 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 30-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 30-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Բելգրանո խմբագրել

Ռոմերոն Բելգրանոյի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 28-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ինդեպենդիենտեի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը մայրցամաքային առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 22-ին՝ Հարավամերիկյան գավաթի Կուրիտիբայի դեմ խաղում՝ այս խաղում ստանալով դեղին քարտ[6]։ Բելգրանոյի առաջին թիմի կազմում Ռոմերոն անցկացրեց 19 հանդիպում։

Ջենոա խմբագրել

2018 թվականի հուլիսի 13-ին Ռոմերոն տեղափոխվեց Ջենոա[7][8]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց հոկտեմբերի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Յուվենտուսի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը Ջենոայի կազմում խփեց հոկտեմբերի 28-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում, սակայն հեռացվեց խաղադաշտից 7 րոպե անց[10]։ 2019 թվականի ապրիլի 3-ին Ռոմերոն հեռացվեց խաղադաշտից Ինտեր Միլանի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 39-րդ րոպեին[11]։ Մայիսի 5-ին արգենտինացին գոլ խփեց Ռոմայի դեմ հանդիպման 90-րդ րոպեին՝ փրկելով Ջենոային պարտությունից[12]։ Իր առաջին մրցաշրջանում Ռոմերոն անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[13]։

Յուվենտուս խմբագրել

2019 թվականի հուլիսի 12-ին Ռոմերոն 5 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[14], սակայն 2019-20 մրցաշրջանում վարձավճարով վերադարձավ Ջենոա[15][16]։ Ակումբը նրա համար վճարեց 26 միլիոն եվրո[17][18][19]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ռոմերոն ներկայացրել է Արգենտինան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2017 թվականի նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց Հարավային Ամերիկայի առաջնությանը՝ անցկացնելով 7 հանդիպում և հեռացվելով խաղադաշտից 2 խաղում[20][21]։ Ռոմերոն գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրազիլիայի դեմ խաղում[22], իսկ Արգենտինան զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը մրցաշարում[23][24]։

Կարիերայի վիճակագություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 30-ի դրությամբ[25]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բելգրանո 2016–17 Պրիմերա Դիվիզիոն 13 0 0 0 2 0 0 0 15 0
2017–18 3 0 1 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 16 0 1 0 2 0 0 0 19 0
Ջենոա 2018–19 Սերիա A 27 2 0 0 27 2
2019–20 0 0 0 0 0 0
Ընդհանուր 27 2 0 0 0 0 0 0 27 2
Կարիերայի ընդհանուր 43 2 1 0 2 0 0 0 46 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Argentina - C. Romero - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  4. «Cristian Romero firmó su primer contrato | Club Atlético Belgrano - Sitio Oficial». www.belgranocordoba.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  5. «Club Atlético Belgrano - Club Atlético Independiente, Aug 28, 2016 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  6. «Coritiba Foot Ball Club - Club Atlético Belgrano, Sep 22, 2016 - Copa Sudamericana - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  7. «L'indiscrezione: Romero-Genoa, trasferimento perfezionato. Il difensore sta per raggiungere il ritiro rossoblù». Alfredo Pedullà (իտալերեն). 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  8. PianetaGenoa1893.net (2018 թ․ հուլիսի 13). «Tutto fatto per Romero al Genoa: il difensore sta per arrivare a Neustift». PianetaGenoa1893 (իտալերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. «Juventus FC - Genoa CFC, Oct 20, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  10. «Genoa CFC - Udinese Calcio, Oct 28, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  11. «Genoa CFC - Inter Milan, Apr 3, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  12. «Genoa CFC - AS Roma, May 5, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  13. «Cristian Romero | Football Stats | Genoa | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  14. Verschueren, Gianni. «Cristian Romero Agrees to Contract with Juventus Through 2024 Season». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  15. «Agreement with Genoa for Cristian Romero». Juventus.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  16. «Official: Juve €26m Romero transfer | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  17. «Juventus transfer news: Bianconeri sign €26m defender Romero from Genoa | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  18. «Juventus Seal €26m Signing of Genoa Defender Cristian Romero». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  19. «BRIEF-Juventus Signs Genoa's Cristian Romero For EUR 26 Mln». Reuters (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 15. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  20. «Argentina U20 - Peru U20, Jan 20, 2017 - U-20 South American Championship 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  21. «Argentina U20 - Venezuela U20, Jan 28, 2017 - U-20 South American Championship 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  22. «Brazil U20 - Argentina U20, Feb 9, 2017 - U-20 South American Championship 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  23. FIFA.com. «FIFA U-20 World Cup 2017 - News - South American quartet bound for Korea Republic - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  24. «U-20 South American Championship 2017 - Groups & Matchdays». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  25. «Cristian Romero». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Ռոմերո» հոդվածին։