Քրիստիան Պետերս
Քրիստիան Հենրիխ Ֆրիդրիխ Պետերս (անգլ.՝ Christian Heinrich Friedrich Peters, սեպտեմբերի 19, 1813[1], Կոլդենբյուտել, Nordfriesland district, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[1] - հուլիսի 18, 1890[1], Քլինթոն, Օնեյդա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), գերմանա-ամերիկացի աստղագետ, եղել է աստերոիդների առաջին հետազոտողներից մեկը, հայտնաբերել է նրանցից 48-ը, ինչպես նաև մի քանի միգամածություններ և գալակտիկաներ։ Ղեկավարել է Լիչֆիլդի աստղադիտարանը։
Քրիստիան Պետերս Christian Peters | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1813[1] Կոլդենբյուտել, Nordfriesland district, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[1] |
Մահացել է | հուլիսի 18, 1890[1] (76 տարեկան) Քլինթոն, Օնեյդա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Դանիա, Պրուսիայի թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ, համալսարանի դասախոս և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Լիչֆիլդի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | HU Berlin |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Christian Heinrich Friedrich Peters Վիքիպահեստում |
Պետերսը սովորել է Գումբոլդտի անվան Բեռլինյան համալսարանում, որտեղ մաթեմատիկայի և աստղագիտության դասախոսությունները վարում էր Յոհան Էնկեն։ 23 տարեկանում Պետերսը ստացավ փիլիսոփայության դոկտորի կոչում։ Կրթությունը շարունակեց մեծ մաթեմատիկոս Կարլ Գաուսի մոտ, ով հայտնի էր աստղագիտության ոլորտում շնորհիվ նրա, որ սեփական մշակման մեթոդով հաշվարկել էր առաջին հայտնաբերած աստերոիդի՝ Սերեսի, շարժման հետագիծը։
Ուսման ավարտից հետո Պետերսը ուղևորվում է Իտալիա, որպեսզի կատարի մի շարք հետազոտական աշխատանքներ և հետո ընդունվի Սիցիլիայում նոր կառուցված աստղադիտարան որպես օգնական։ Սակայն անհանգիստ քաղաքական իրավիճակը Իտալիայում ներքաշում է Պետերսին Իտալիայի անկախության համար մղվող ապստամբական պայքարի մեջ։ 1849 թ. թագավորական զորքերը գրավում են կղզին, ինչի արդյունքում Պետերսը ստիպված է լինում փախչել Ֆրանսիա։ Որոշ ժամանակ անց նա ուղևորվում է Կոնստանտինոպոլիս։ Սակայն այստեղ ևս նա չի կարողանում շարունակել իր գիտական գործունեությունը, քանի-որ շուտով սկսում է Ղրիմյան պատերազմը։
1854 թ. ամերիկյան դեսպանի օգնությամբ Պետերսին հաջողվում է տեղափոխվել ԱՄՆ, որտեղ նա անմիջապես վերսկսում է իր հետազոտողական աշխատանքը։ Արդեն հինգ տարի անց նա զբաղեցնում էր աստղագիտության պրոֆեսորի պաշտոնը Համիլտոնյան քոլեջում Քլինտոն քաղաքում և ղեկավարում էր Լիչֆիլդի աստղադիտարանը։ Այն ժամանակ աստղադիտարանում էր գտնվում այն ժամանակվա ԱՄՆ-ում գտնվող ամենամեծ ռեֆրակտոր աստղադիտակներից մեկը՝ 13 ½ դյույմ։ Այս աստղադիտակի միջոցով էլ Պետերսը կատարել է իր հայտնագործությունների մեծ մասը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Rothenberg M. Peters, Christian Heinrich Friedrich (1813-1890), astronomer // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1301303
Արտաքին հղումներ
խմբագրել«Կենսագրություն». Ազգային ակադեմիայի հրատարակություն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Պետերս» հոդվածին։ |