Քրիստիան Պավոն

արգենտինացի ֆուտբոլիստ

Քրիստիան Պավոն (իսպ.՝ Cristian Pavón, հունվարի 21, 1996(1996-01-21)[1][2][3][…], Anisacate, Santa María Department, Կորդովա, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բոկա Խունիորսի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[4]։

Քրիստիան Պավոն
Cristian Pavón
Պավոնը Արգենտինայի հավաքականի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Cristian David Pavón
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 21, 1996(1996-01-21)[1][2][3][…] (28 տարեկան)
Ծննդավայր Anisacate, Santa María Department, Կորդովա, Արգենտինա
Հասակ 167 սմ
Քաշ 65 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արգենտինա Բոկա Խունիորս
Համար 7
Պատանեկան կարիերա
2004-2013 Արգենտինա Տալյերես Կորդովա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2014 Արգենտինա Տալյերես Կորդովա 19 (4)
2014-ներկա Արգենտինա Բոկա Խունիորս 65 (17)
2014   Արգենտինա Կոլոն 20 (5)
Ազգային հավաքական
2013 Արգենտինա Արգենտինա Մ17 3 (0)
2015 Արգենտինա Արգենտինա Մ20 2 (0)
2016 Արգենտինա Արգենտինա Օլիմպ 3 (0)
2017-ներկա Արգենտինա Արգենտինա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 20-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 20-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Տալյերես Կորդովա խմբագրել

Պավոնը Տալյերես Կորդովայի ակադեմիայի սան է[5][6]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2012 թվականի փետրվարի 7-ին՝ 16 տարեկան հասակում[7]։ Պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2013 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Արգենտինայի երկրորդ դիվիզիոնի Վիլա Սան Կառլոսի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի մարտի 4-ին՝ Կրուսերո դել Նորտեի դեմ խաղում[9]։ Տալյերեսի կազմում Պավոնը անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Բոկա Խունիորս խմբագրել

2014 թվականի հուլիսի 9-ին Պավոնը 1․3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Բոկա Խունիորս[7]։ Տրանսֆերից հետո նա վարձավճարով միացավ Կոլոնին խաղաժամանակ ստանալու համար[10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ Ինստիտուտոյի դեմ խաղում[11]՝ Կոլոնի կազմում անցկացնելով 21 հանդիպում և դառնալով 5 գոլի հեղինակ։

2015 թվականի սկզբում Պավոնը վերադարձավ Բոկա Խունիորս։ Իր դեբյուտը նշեց ապրիլի 5-ին՝ Ատլետիկո Հուրականի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց ապրիլի 20-ին՝ Լանուսի դեմ խաղում[13]։ Իր առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց մայիսի 8-ին՝ Ռիվեր Փլեյթի դեմ խաղում[14]։ 2016 թվականի հուլիսի 15-ին՝ Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակչի Ինդեպենդիենտե դել Վալյեի դեմ պատասխան խաղում Պավոնը դարձավ դուբլի հեղինակ, սակայն Բոկա Խունիորսի պարտվեց 2-3 հաշվով[15] և դուրս մնաց մրցաշարից։

Միջազգային կարիերա խմբագրել

Արգենտինայի Մ23 հավաքականի կազմում Պավոնը մասնակցել է 2016 թվականի Օլիմպիական խաղերին[16], սակայն այստեղ Արգենտինան չկարողացավ անցնել խմբային փուլի արգելքը[17]։

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ Ռուսաստանի դեմ խաղում[18]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 14-ին՝ Նիգերիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[19]։

2018 թվականի մայիսին Պավոնը ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[20][21]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հունիսի 16-ին՝ Արգենտինայի առաջին՝ Իսլանդիայի դեմ խաղում[22][23]՝ փոխարինելով Անխել դի Մարիային հանդիպման 75-րդ րոպեին[24]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 19-ի դրությամբ[25]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տալյերես Կորդովա 2013–14 Սեգունդա Դիվիզիոն 19 4 1 0 20 4
Կոլոն 2014 20 5 1 0 21 5
Բոկա Խունիորս 2015 Պրիմերա Դիվիզիոն 6 2 0 0 2 0 0 0 8 2
2016 3 0 4 3 8 4 3 0 18 7
2016–17 30 9 3 0 0 0 2 0 35 9
2017–18 26 6 1 0 6 1 2 1 35 8
Ընդհանուր 65 17 8 3 16 5 7 1 96 26
Կարիերայի ընդհանուր 104 26 10 3 16 5 7 1 137 35

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 19-ի դրությամբ[25]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 4 0
Ընդհանուր 6 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բոկա Խունիորս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Argentina - C. Pavón - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  5. «Pavon ready to be Argentina's secret weapon». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  6. «Who is Cristian Pavon? The €37m Boca star who could replace Alexis at Arsenal | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  7. 7,0 7,1 «Arsenal target Cristian Pavon could be big-money Alexis Sanchez replacement». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 16. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  8. «Villa San Carlos vs. Talleres Córdoba - 7 December 2013 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  9. «Talleres Córdoba vs. Crucero del Norte - 3 March 2014 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  10. «World Cup One To Watch: Cristian Pavon – The exciting winger who could provide the ammunition for Messi and Co». www.unibet.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  11. «Colón vs. Instituto - 9 August 2014 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  12. «Club Atlético Huracán - Club Atlético Boca Juniors, Apr 5, 2015 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  13. «Club Atlético Lanús - Club Atlético Boca Juniors, Apr 20, 2015 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  14. «Club Atlético River Plate - Club Atlético Boca Juniors, May 8, 2015 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  15. «Club Atlético Boca Juniors - Independiente del Valle, Jul 15, 2016 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  16. FIFA.com. «Olympic Football Tournament Rio 2016 - Argentina - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  17. «Olympics Rio 2016: Argentina crash out after 1-1 draw with Honduras». Eurosport. 2016 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  18. «Russia - Argentina, Nov 11, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  19. «Argentina - Nigeria, Nov 14, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  20. «Argentina Squad World Cup 2018 (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  21. «Argentina's 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  22. «Lionel Messi misses penalty as Argentina fall flat in World Cup opener». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  23. «World Cup 2018: Debutants Iceland hold Argentina to 1-1 draw». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 16. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  24. «Argentina - Iceland, Jun 16, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  25. 25,0 25,1 «Cristian Pavón». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  26. «Boca Juniors win 32nd Argentine title | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.(չաշխատող հղում)
  27. Scandolo, Ramiro. «Boca Juniors clinch Argentine Superliga title with 2-2 draw». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Պավոն» հոդվածին։