Քրիստիանո Պիչինի

իտալացի ֆուտբոլիստ

Քրիստիանո Պիչինի (իտալ.՝ Cristiano Piccini, սեպտեմբերի 26, 1992(1992-09-26)[1][2], Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վալենսիայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։

Քրիստիանո Պիչինի
Cristiano Piccini
Պիչինին Բետիսի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1992(1992-09-26)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Ֆլորենցիա, Իտալիա
Հասակ 189 սմ
Քաշ 86 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վալենսիա
Համար 21
Պատանեկան կարիերա
1997-2002 Իտալիա Սպորտինգ Առնո
2002-2011 Իտալիա Ֆիորենտինա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2015 Իտալիա Ֆիորենտինա 1 (0)
2011-2012   Իտալիա Կարարեզե 32 (1)
2012-2013   Իտալիա Սպեցիա 30 (0)
2013-2014   Իտալիա Լիվորնո 20 (0)
2014-2015   Իսպանիա Ռեալ Բետիս 12 (0)
2015-2017 Իսպանիա Ռեալ Բետիս 39 (2)
2017-2018 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն 24 (0)
2018-ներկա Իսպանիա Վալենսիա 17 (1)
Ազգային հավաքական
2011 Իտալիա Իտալիա Մ19 5 (1)
2011-2012 Իտալիա Իտալիա Մ20 7 (0)
2013 Իտալիա Իտալիա Մ21 1 (0)
2018-ներկա Իտալիա Իտալիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 12-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 12-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆիորենտինա խմբագրել

Պիչինին Ֆիորենտինայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի դեկտեմբերի 5-ին՝ փոխարինելով Մանուել Պասկուալին Կալյարիի դեմ խաղում[4][5]։ 2011 թվականի օգոստոսի 30-ին Պիչինին 1 տարվա վարձավճարով միացավ Սերիա C-ում հանդես եկող Կարարեզեին[6]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 18-ին՝ Պորտոգրուարոյի դեմ խաղում[7]։ 2012 թվականի հունվարի 15-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Լատինայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 35-րդ րոպեին[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 4-ին՝ Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[9][10]։ Կարարեզեի կազմում Պիչինին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2012 թվականի հուլիսի 4-ին Պիչինին վարձավճարով տեղափոխվեց Սպեցիա[11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 22-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սասուոլոյի դեմ խաղում[13]։ Դեկտեմբերի 15-ին նա գոլային փոխանցում տվեց Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[14]։ Սպեցիայի կազմում Պիչինին անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

2013 թվականի հուլիսի 9-ին Պիչինին վարձավճարով միացավ Լիվորնոյին։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ Իտալիայի գավաթի Սիենայի դեմ խաղում[15]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում Լիվորնոյի կազմում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ փոխարինելով Ալֆրեդ Դունկանին Ռոմայի դեմ խաղում[16]։ Հոկտեմբերի 20-ին իտալացին գոլային փոխանցում տվեց Սամպդորիայի դեմ խաղում[17]։ Լիվորնոյի կազմում Պիչինին անցկացրեց 20 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[18]։

Ռեալ Բետիս խմբագրել

2014 թվականի օգոստոսի 27-ին Պիչինին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ռեալ Բետիս[19]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 7-ին՝ Պոնֆեռադինայի դեմ խաղում[20][21]։ 2015 թվականի հունվարի 4-ին նա հեռացվեց խաղադաշտից Ալկորկոնի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 82-րդ րոպեին[22]։ Վարձավճարի ընթացքում Պիչինին անցկացրեց 15 հանդիպում[23]՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Բետիսին հաղթել Սեգունդա Դիվիզիոնը ու տեղափոխվել Լա Լիգա[24][25]։

2015 թվականի հուլիսի 9-ին Բետիսը գնեց Պիչինիի լրիվ տրանսֆերը՝ նրա հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[26][27]։ Իր դեբյուտը Լա Լիգայում իտալացին նշեց օգոստոսի 23-ին՝ Վիլյառեալի դեմ խաղում[28][29]։ 2016 թվականի սեպտեմբերի 11-ին իտալացին 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վալենսիայի դեմ խաղում[30]։ Նոյեմբերի 25-ին նա հեռացվեց խաղադաշտից Էյբարի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 17-րդ րոպեին[31][32]։ Իր առաջին գոլը Բետիսի կազմում Պիչինին խփեց դեկտեմբերի 21-ին՝ Իսպանիայի գավաթի Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում[33]։ Լա Լիգայում իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հունվարի 8-ին՝ Լեգանեսի դեմ խաղում[34][35]։ Մարտի 12-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Ռեալ Մադրիդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 78-րդ րոպեին[36]։ Ռեալ Բետիսի կազմում Պիչինին անցկացրեց 58 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Սպորտինգ Լիսաբոն խմբագրել

2017 թվականի մայիսի 18-ին Պիչինին 5 տարվա պայմանագիր կնքեց Սպորտինգ Լիսաբոնի հետ[37][38][39][40]։ Իր դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում նշեց օգոստոսի 6-ին՝ Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում[41][42]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 15-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ստյաուա Բուխարեստի դեմ խաղում[43]։ 2018 թվականի հունվարի 27-ին Պիչինին մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի լիգայի գավաթի Վիտորիա Սետուբալի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[44][45]։ Մարտի 31-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Բրագայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 84-րդ րոպեին[46]։ Սպորտինգի կազմում Պիչինին անցկացրեց 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։

Վալենսիա խմբագրել

2018 թվականի հուլիսի 23-ին Պիչինին 4 տարվա պայմանագիր կնքեց Վալենսիայի հետ[47][48][49][50]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն եվրո[51][52][53][54]։ Իր դեբյուտը Վալենսիայի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[55]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 23-ին՝ Հուեսկայի դեմ խաղում[56]։

Միջազգային կարիերա խմբագրել

Պիչինին ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իտալիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 8-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Ուկրաինայի և Լեհաստանի դեմ խաղերի համար[57][58][59][60]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 10-ին՝ փոխարինելով Ալեսանդրո Ֆլորենցիին Ուկրաինայի դեմ ընկերական խաղում[61][62]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի փետրվարի 12-ի դրությամբ[63]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆիորենտինա 2010–11 Սերիա A 1 0 0 0 1 0
Կարարեզե (վարձավճար) 2011–12 Սերիա C 32 1 0 0 32 1
Սպեցիա (վարձավճար) 2012–13 Սերիա B 30 0 0 0 30 0
Լիվորնո (վարձավճար) 2013–14 Սերիա A 20 0 1 0 21 0
Ռեալ Բետիս 2014–15 Սեգունդա Դիվիզիոն 12 0 3 0 15 0
2015–16 Լա Լիգա 16 0 2 0 18 0
2016–17 23 2 2 1 25 3
Ընդհանուր 51 2 7 1 0 0 0 0 58 3
Սպորտինգ Լիսաբոն 2017–18 Պրիմեյրա Լիգա 24 0 2 0 10 0 4 0 40 0
Վալենսիա 2018–19 Լա Լիգա 17 1 5 0 3 0 25 1
Կարիերայի ընդհանուր 175 4 15 1 13 0 4 0 207 5

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի փետրվարի 12-ի դրությամբ

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռեալ Բետիս

Սպորտինգ Լիսաբոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - C. Piccini - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  4. «ACF Fiorentina - Cagliari Calcio, Dec 5, 2010 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  5. «Fiorentina 1 - 0 Cagliari - Serie A». www.legaseriea.it. 2011 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  6. «UFFICIALE, Piccini e Rosaia in prestito alla Carrarese». www.firenzeviola.it (իտալերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  7. «Portogruaro Calcio ASD - Carrarese Calcio 1908, Sep 18, 2011 - Serie C - Girone B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  8. «Latina Calcio 1932 - Carrarese Calcio 1908, Jan 15, 2012 - Serie C - Girone B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  9. «Carrarese Calcio 1908 - SS Virtus Lanciano, Apr 4, 2012 - Serie C - Girone B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  10. «Carrarese-Lanciano 1-3: Pavoletti stende i toscani - Cronaca nazionale Chieti». Abruzzo24ore (իտալերեն). 2012 թ․ ապրիլի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  11. «Ufficiale, Spezia: dalla Fiorentina arriva in prestito Piccini». Calcio News 24 (իտալերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  12. «Cristiano Piccini passa allo Spezia: E' ufficiale». ilsitodiFirenze.it (իտալերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  13. «Spezia Calcio - US Sassuolo, Sep 22, 2012 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  14. «SS Virtus Lanciano - Spezia Calcio, Dec 15, 2012 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  15. «AS Livorno - Robur Siena, Aug 17, 2013 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  16. «AS Livorno - AS Roma, Aug 25, 2013 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  17. «AS Livorno - UC Sampdoria, Oct 20, 2013 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  18. «Cristiano Piccini | Football Stats | Valencia | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  19. «Piccini, a reinforcement for the team from Italy». realbetisbalompie (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  20. «SD Ponferradina - Real Betis Balompié, Sep 7, 2014 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  21. deportivo, Estadio. «Ponferradina 4-1 Real Betis: Chaparrón en El Toralín». www.estadiodeportivo.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  22. «AD Alcorcón - Real Betis Balompié, Jan 4, 2015 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  23. «Cristiano Piccini | Football Stats | Valencia | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  24. 24,0 24,1 «Real Betis win promotion to Primera Division after Alcorcon victory». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  25. «Summary - Segunda División - Spain - Results, fixtures, tables and news - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  26. Tito, The (2015 թ․ հուլիսի 9). «Right back Piccini sold to Betis». Viola Nation. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  27. MARCA.com (2015 թ․ հուլիսի 9). «El Betis hace oficial el fichaje del lateral italiano Cristiano Piccini». MARCA.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  28. «Real Betis Balompié - Villarreal CF, Aug 23, 2015 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  29. «Betis vs Villarreal: resumen, goles y resultado». MARCA.com. 2015 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  30. «Valencia CF - Real Betis Balompié, Sep 11, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  31. «SD Eibar - Real Betis Balompié, Nov 25, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  32. «La expulsión de Piccini hunde al Betis». abc (իսպաներեն). 2016 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  33. «Deportivo de La Coruña - Real Betis Balompié, Dec 21, 2016 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  34. «Real Betis Balompié - CD Leganés, Jan 8, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  35. «Betis vs Leganés: El Betis descorcha a un Leganés sin gas». MARCA.com. 2017 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  36. «Real Madrid - Real Betis Balompié, Mar 12, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  37. «Cristiano Piccini assina pelo Sporting CP». www.sporting.pt (եվրոպական պորտուգալերեն). 2017 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  38. «Sporting CP sign Piccini from Betis | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  39. «DONE DEAL: Real Betis sell Cristiano Piccini to Sporting CP - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  40. «OFFICIAL - Sporting Lisbon sign PICCINI from Real Betis». Footballghana (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  41. «Desportivo Aves - Sporting CP, Aug 6, 2017 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  42. SAPO. «Gelson bisa na estreia vitoriosa do Sporting no campeonato português». SAPO Desporto (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  43. «Sporting CP - FCSB, Aug 15, 2017 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  44. «Vitória Setúbal FC - Sporting CP, Jan 27, 2018 - Allianz Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  45. 45,0 45,1 AFP. «Sporting CP win their first League Cup». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  46. «SC Braga - Sporting CP, Mar 31, 2018 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  47. «Official Statement | Cristiano Piccini - Valencia CF Official webpage». Valencia CF (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  48. «Transfer Market: Cristiano Piccini joins Valencia for ten million euros from Sporting CP». MARCA in English (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  49. «Piccini signs for Valencia». BeSoccer (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  50. «Valencia Sign Right Back Cristiano Piccini». Football Transfers (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.(չաշխատող հղում)
  51. «Official: Valencia sign Piccini | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  52. AS, Diario (2018 թ․ հուլիսի 23). «Valencia complete €8m swoop for Piccini». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  53. «DONE DEAL: Valencia sign Sporting CP fullback Cristiano Piccini - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  54. «Valencia sign Piccini from Sporting CP | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  55. «Valencia CF - Atlético Madrid, Aug 20, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  56. «Valencia CF - SD Huesca, Dec 23, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  57. «Uncapped Tonelli and Piccini called up by Italy after trio drop out». FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  58. «Uncapped Tonelli and Piccini called up by Italy after trio drop out». www.sportskeeda.com (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  59. «Tonelli, Piccini get Italy call for Ukraine, Poland games». sports.yahoo.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.(չաշխատող հղում)
  60. «Tonelli, Piccini get Italy call for Ukraine, Poland games | Malay Mail». www.malaymail.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  61. «Italy - Ukraine, Oct 10, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  62. «Piccini: 'Italy dream come true' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  63. «Cristiano Piccini». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիանո Պիչինի» հոդվածին։