Քրիստիան Կլավիե

ֆրանսիացի դերասան
(Վերահղված է Քրիստեան Կլավյեից)

Քրիստիան Ժան-Մարի Կլավիե (ֆր.՝ Christian Jean-Marie Clavier, մայիսի 6, 1952(1952-05-06)[1][2][3][…], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասան, սցենարիստ, Ouille Production կինոստուդիայի ղեկավար։ Նա հանդիսատեսին հայտնի է «Սատանայի և հրեշտակի միջև», «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի», «Եկվորները» և «Լրտեսական կրքեր» ֆիլմերից։ Հիմնականում նրա ֆիլմի խաղընկերն է կա'մ Ժերար Դեպարդիեն, կա'մ Ժան Ռենոն։

Քրիստիան Կլավիե
ֆր.՝ Christian Clavier
Ծնվել էմայիսի 6, 1952(1952-05-06)[1][2][3][…] (71 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[4]
ԿրթությունՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Պաստերի լիցեյ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասան, կատակերգու, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Մարի-Ան Շազել
Պարգևներ և մրցանակներ
«Վաստակի համար» շքանշանի ասպետ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Կենսագրություն խմբագրել

Քրիստիան Կլավիեն ծնվել է 1952 թ.-ի մայիսի 6-ին, Փարիզում, ծառայողների ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Նեյի Սյուր Սենում գտնվող Լուի Պաստերի հեղինակավոր վարժարանում, որտեղ և ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Մարի Անն Շազելի հետ։

Վարժարանն ավարտելուց հետո Կլավիեն երկու տարի սովորել է Փարիզի «Քաղաքական հետազոտությունների համալսարանում», ինչպես նաև մի քանի տարի եղել է ֆրանսիական կոմկուսի անդամ։ Թողնելով քաղաքականությունը և ուսումը, Կլավիեն իր ընկերների և կնոջ հետ «Կալոնա» սրճարան-թատրոնում բեմականացնում են «Այստեղ չկա Ժորժը» ներկայացումը։ Դրանից մի քիչ անց Քրիստիանին և Անն Մարիին հռչակում են որպես սրճարան-թատրոնների ամենաթեժ զույգ։

Քաղաքական հետազոտությունների համալսարանից հետո Կլավիեն սկսեց իր դերասանական կարիերան կատակերգական թատրոնի «Հիանալի ջոկատ» (ֆր.՝ Le Splendid) խմբում և մասնակցեց մեծ քանակությամբ կատակերգական ֆիլմերում։ Նույն այդ ժամանակահատվածում նա դերասանական վարպետություն սովորեց Ցիլի Չելթոն թատրոնում, որտեղ նա աշխատում էր Համլետի դերի վրա։

Նա հանրաճանաչ է դարձել «Եկվորները» ֆիլմում մարմնավորած միջնադարյան կատակերգական կերպարի՝ Ժակույի շնորհիվ։ Նրա «Okkkkkkkayyyyyyy!!!»-ը մեծ տարածում գտավ ֆիլմի նկարահանումից հետո։

«Եկվորները» ֆիլմից հետո նա դարձավ ճանաչված աստղ և նկարահանվեց այնպիսիս ֆիլմերում, որոնք են «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի», «Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը Կլեոպատրա» ֆիլմերը, ինչպես նաև «Եկվորները» և «Եկվորները 2. Ժամանակի միջանցքները» ֆիլմերի ռեմեյկ հանդիսացող «Եկվորներն Ամերիկայում» ֆիլմը։ Նրա ուշագրավ ֆիլմերից են նաև «Սատանայի և հրեշտակի միջև» և «Նապալեոն» հեռուստասերիալը, որը չհավանեցին կինոքննադատները, բայց ֆիլմն արժանացավ Էմմի պատվավոր մրցանակի։ Նա նաև նկարահանվել է մի քանի այլ հեռուստասերիալներում։

Ավելի հիշարժան են դերասանական դուետները Ժան Ռենոյի («Եկվորները», «Եկվորները 2. Ժամանակի միջանցքները», «Եկվորներն Ամերիկայում», «Շոգեխաշուկ գործողությունը» և «Կորսիկացին») և Ժերար Դեպարդիեի հետ («Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի», «Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը Կլեոպատրա» և «Սատանայի և հրեշտակի միջև»

Ֆիլմագրություն խմբագրել

Վաղ դերակատարումներ խմբագրել

  • 1973 - «01 տարին» (L' An 01 )
  • 1974 - «Կասկածյալները» (Les suspects)
  • 1974 - «Լավ պահանջված ներկայացում» (Bonne présentation exigée)
  • 1975 - «Թող սկսվի տոնը» (Que la fête commence)
  • 1975 - «Պահպանե'ք աչքերը» (Attention les yeux!)
  • 1975 - «Օդի պատառ» (Le bol d'air)
  • 1976 - «"Ֆ"-ն որպես Ֆերբենկս» (F comme Fairbanks)
  • 1977 - «Սատանան արկողում» (Le diable dans la boîte)
  • 1977 - «Երես առած երեխաները» (Des enfants gâtés)
  • 1977 - «Սերը խոտի վրա» (L'amour en herbe)
  • 1977 - «Ասեք նրան, որ ես նրան սիրում եմ» (Dites-lui que je l'aime)
  • 1977 - «Դուք չե'ք ստանա Էլզասը և Լոթարինգիան» (Vous n'aurez pas l'Alsace et la Lorraine)
  • 1978 - «Կրիան մեջքի վրա» (La tortue sur le dos)
  • 1978 - «Արևայրվածները» (Les bronzés)
  • 1979 - «Հերոսների մոտ ականջները չեն սառչում» (Les héros n'ont pas froid aux oreilles)
  • 1979 - «Արևայրվածները դահուկների վրա» (Les bronzés font du ski)
  • 1980 - «Մոլոտովի կոկտեյլը» (Cocktail Molotov)
  • 1980 - «Ես ընդմիջում եմ ո'ւզում» (Je vais craquer!!!)
  • 1981 - «Կլարան և հմայիչները» (Clara et les Chics Types)
  • 1981 - «ֆր.՝ Les babas Cool»
  • 1981 - «Նրանք տեսնում են թզուկներին ամենուրեք» (Elle voit des nains partout!)
  • 1982 - «Սրիկա Ձմեռ Պապը» (Le père Noël est une ordure)
  • 1983 - «Ռոք-ն Տորա» (Rock 'n Torah)
  • 1983 - «Հայրիկն ընդդիմադիրների շարքերում» (Papy fait de la résistance)
  • 1985 - «Ձմեռ Պապն աղբ է» (Le père Noël est une ordure)
  • 1985 - «Դրվագներ կյանքից» (Tranches de vie)
  • 1986 - «Ամառ 36» (L'été 36)
  • 1986 - «Թվիստը կրկին Մոսկվայում» (Twist again à Moscou)
  • 1987 - «Ժերար Ֆլոկի այլասեռված կյանքը» (La vie dissolue de Gérard Floque)
  • 1988 - «Սառը քրտինք» (Sueurs froides) (սերիալ)
  • 1988 - «Հյուրանոցը» (Palace)
  • 1989 - «Արագիլներն այնպիսին չեն, ինչպես նրանց մասին կարծում են» (Les cigognes n'en font qu'à leur tête)
  • 1989 - «Իմ լավագույն ընկերները» (Mes meilleurs copains)
  • 1989 - «Ուրվականներ բարձի վրա» ( Fantômes sur l'oreiller)
  • 1989 - «Լավ կլիներ փախչել» (Mieux vaut courir)

Հայտնի դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
1990 Շոգեխաշուկ գործողությունը L'opération Corned-Beef Ժան Ժակուես Գրանիանսկի Կատակերգություն Ժան Մարի Պուարյե Ժան Ռենո
1991 Դոկտոր Աֆելգլյուկի մասնագիտական գաղտնիքները Les secrets professionnels du Dr Apfelglück Լ'Ավոկատ Կատակերգություն Ալեքսանդր Կապոնե,
Ստեֆան Կլավիե,
...
1991 Պարտադիր չէ, որ մարդիկ միշտ անշնորհակալ լինեն Les gens ne sont pas forcément ignobles Պիեռ Կատակերգություն Բերնար Մյուրա
1992 Թել թաթի վրա Un fil à la patte Ֆերնանդ դյու Բոիս դ'Էնժեն Կատակերգություն Մարիոն Սարո
1993 Եկվորները Les visiteurs Ժակույ / Պրոսպեր լե Պուրինյե Կատակերգություն
Ֆենտեզի
Ժան Մարի Պուարյե Ժան Ռենո
1993 Ոսկու ծարավ La soif de l'or Յուրբեն Դոնադյե Կատակերգություն Ժերար Ուրի
1994 Շիկահերի վրեժը La vengeance d'une blonde Ժերար Բրեհա Կատակերգություն Ժանո Շվարց Տիրի Լերմիթ
1994 Փառքի նենգությունը Grosse fatigue Քրիստեան Կլավիե Կատակերգություն Միշել Բլան
1995 Սատանայի և հրեշտակի միջև Les anges gardiens հայր Էրվե Տարիան / իր պահապան հրեշտակը Կատակերգություն Ժան Մարի Պուարյե Ժերար Դեպարդիե
1996 Խուճապ «Պլազա» հյուրանոցում Panique au Plazza Կատակերգություն Ժան Մարի Պուարյե,
Ռենո Լե Վամ Կիմ
1997 Սոլեյ քույրերը Les soeurs Soleil հանդիսատես Կատակերգություն Ժանո Շվարց
1998 Եկվորները 2. Ժամանակի միջանցքները Les couloirs du temps։ Les visiteurs 2 Ժակույ / Պրոսպեր լե Պուրինյե Կատակերգություն
Ֆենտեզի
Ժան Մարի Պուարյե Ժան Ռենո
1999 Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի Astérix et Obélix contre César Աստերիքս Կատակերգություն Կլոդ Զիդի Ժերար Դեպարդիե
Միշել Գալաբրյու
Ռոբերտո Բենինյի
Արիել Դոմբալ
2000 Քաջարիները Les misérables Թենարդյե Դրամա
Պատմական
Զոժե Դայան Ժերար Դեպարդիե
2001 Եկվորներն Ամերիկայում Just Visiting Անդրե Կատակերգություն
Ֆենտեզի
Ժան Մարի Պուարյե Ժան Ռենո
Քրիստինա Էփլգեյթ
2001 Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը Կլեոպատրա Astérix & Obélix։ Mission Cléopâtre Աստերիքս Կատակերգություն Ալեն Շաբա Ժերար Դեպարդիե
2002 Նապալեոն Napoléon Նապալեոն Պատմական
Կենսագրական
մինի սերիալ
Իվ Սիմոնո Ժերար Դեպարդիե
2003 Համակրելի Ռիտան Lovely Rita, sainte patronne des cas désespérés Էդգար Լամարկ Կատակերգություն Ստեֆան Կլավիե
2004 Վնասակար Ալբերտը Albert est méchant Պատրիկ Լեչաթ Կատակերգություն Էրվե Պալյու
2004 Կորսիկացին L' Enquête corse Ռեմի Ֆռանսուա Կատակերգություն
Մարտական
Ալեն Բերբերյան Ժան Ռենո
2004 Քաամելոտ Kaamelott իրավախորհրդատու Ֆենտեզի
Կատակերգություն
Սերիալ
Ալեքսանդր Աստյե
Ֆրանսուա Գերին
2005 Փամփլիկ սինդրոմ L' Antidote ՋԱՄ Կատակերգություն Վինսենտ դե Բրյուս Ժան Վիլրե
2006 Ուրախները և արևայրվածները Les bronzés 3։ amis pour la vie Ժերոմ Տարայրե Կատակերգություն Պատրիս Լեկոնտ Տիրի Լերմիթ
Օռնելա Մուտի
2006 Կրոնպրինց Ռուդոլֆ Kronprinz Rudolf փոխնախագահ Տաաֆե Դրամա
Կենսագրական
Ռոբերտ Դոնհելմ
2006 Լրտեսական կրքեր L'entente cordiale Ֆրանսուա դե Լա Կոնշ Կատակերգություն Վինսենտ դե Բրյուս Դանիել Օթոյ
2007 Չկա սեր, չկա փող Le prix à payer Ժամ Պիեռ Մենանդ Կատակերգություն Ալեքսանդրա Լեքլեր
2007 Կարմիր հոթելը L'auberge rouge Պիեռ Մարտին Կատակերգություն Ժերար Կրավչիկ
2008 Ենթադրյալ հիվանդը Le malade imaginaire Արգան Կատակերգություն Քրիստեան դե Շալոնժ
2009 Սուրբ Վիկտորիա La sainte Victoire Վինսենտ Քլուզել Դրամա Ֆրանսուա Ֆավր
2009 Բուրժացի ազնվականը Le bourgeois gentilhomme Մոնսինյոր Ջորդան Կատակերգություն Քրիստեան դե Շալոնժ
2011 ֆր.՝ La cage aux folles La cage aux folles Ջորջ Դոմինիկ Տիլ
2011 Հայրիկներն առանց վատ սովորության On ne choisit pas sa famille Սեսար Բորնյոլի Կատակերգություն
Արկածային
Քրիստեան Կլավիե Ժան Ռենո
2013 Ուսուցիչները Les profs Սերջե Տիրոկուլ Պիեռ Ֆրանսուա Մարտեն-Լավալ Պիեռ Ֆրանսուա Մարտեն-Լավալ
2014 Եկվորները 3 Les visiteurs 3 Ժակույ / Պրոսպեր լե Պուրինյե Կատակերգություն
Ֆենտեզի
Ժան Մարի Պուարյե Ժան Ռենո

Ռեժիսոր խմբագրել

  • 2011 - «Հայրիկներն առանց վատ սովորության» (On ne choisit pas sa famille)

Պրոդյուսեր խմբագրել

Սցենարիստ խմբագրել

  • 1974 - «Լավ պահանջված ներկայացում» (Bonne présentation exigée) (կարճամետրաժ)
  • 1975 - «Չպետք է լռել նրա համար, որ խոսելու բան չկա» (C'est pas parce qu'on a rien à dire qu'il faut fermer sa gueul)
  • 1975 - «Օդի պատառ» (Le bol d'air) (կարճամետրաժ)
  • 1978 - «Արևայրվածները» (Les bronzés)
  • 1979 - «Արևայրվածները դահուկների վրա» (Les bronzés font du ski)
  • 1982 - «Սրիկա Ձմեռ Պապը» (Le père Noël est une ordure)
  • 1983 - «Հայրիկն ընդդիմադիրների շարքերում» (Papy fait de la résistance)
  • 1985 - «Ձմեռ Պապն աղբ է» (Le père Noël est une ordure)
  • 1986 - «Փոքրիկը» (Le môme)
  • 1986 - «Թվիստը կրկին Մոսկվայում» (Twist again à Moscou)
  • 1987 - «Ժերար Ֆլոկի այլասեռված կյանքը» (La vie dissolue de Gérard Floque)
  • 1989 - «Իմ լավագույն ընկերները» (Mes meilleurs copains)
  • 1989 - «Ուրվականներ բարձի վրա» ( Fantômes sur l'oreiller)
  • 1990 - «Շոգեխաշուկ գործողությունը» (L'opération Corned-Beef)
  • 1991 - «Պարտադիր չէ, որ մարդիկ միշտ անշնորհակալ լինեն» (Les gens ne sont pas forcément ignobles)
  • 1993 - «Եկվորները» (Les visiteurs)
  • 1993 - «Ոսկու ծարավ» (La soif de l'or)
  • 1995 - «Սատանայի և հրեշտակի միջև» (Les anges gardiens)
  • 1996 - «Խուճապ «Պլազա» հյուրանոցում» (Panique au Plazza)
  • 1998 - «Եկվորները 2. Ժամանակի միջանցքները» (Les couloirs du temps։ Les visiteurs 2)
  • 2001 - «Եկվորներն Ամերիկայում» (Just Visiting)
  • 2004 - «Կորսիկացին» (L' Enquête corse)
  • 2005 - «Գայլերի կայսրություն» (L'empire des loups)
  • 2006 - «Ուրախները և արևայրվածները» (Les bronzés 3։ amis pour la vie)
  • 2007 - «Կարմիր հոթելը» (L'auberge rouge)
  • 2011 - «Հայրիկներն առանց վատ սովորության» (On ne choisit pas sa famille)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Կլավիե» հոդվածին։