Բացել գլխավոր ցանկը

Քրիստափոր Հուսիկյանց

հայ նկարիչ, ճարտարապետ

Քրիստափոր (Խաչատուր) Կիրիլի Հուսիկյանց (Կուսիկյան Քրիստափոր), 1840, Նոր Նախիջևան - 1910, Նոր Նախիջևան), հայ նկարիչ, ճարտարապետ, մանկավարժ։

Քրիստափոր Հուսիկյանց
Քրիստափոր Հուսիկյանց .jpg
Ծնվել է1840
ԾննդավայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1910
Մահվան վայրՆոր Նախիջևան, Q4398509?, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունճարտարապետ, նկարիչ և մանկավարժ

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Մոսկվայի արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի վարժարանը։ Ինստիտուտի խնամատար Խաչատուր Լազարյանի խնդրագրով՝ որպես « բարեկիրթ և աշխատասեր պատանի», ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիա, որտեղ սովորել է 27 տարի ընդմիջումներով՝ որպես «ազատ ունկնդիր» կամ «ազատ այցելու»` նա սովորել է Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության (1859-1868 թթ.), ապա` գեղանկարչության (1866-1886 թթ., այլ տվյալներով՝ 1873-1886 թթ.) բաժիններում[1]։ 1874 թվականին Հուսիկյանցը Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի որոշմամբ արժանացել է արծաթե փոքր խրախուսական մեդալի՝ Մոսկվայից հյուսիս, Յարոսլավլից ոչ հեռու, Վոլգայի ափին գտնվող Ռիբինսկ քաղաքի թատրոնի շենքի նախագծի համար։ Ակադեմիայում սովորելու տարիներին մտերմացել է Իլյա Ռեպինի հետ։ 1867 թվականին Ռեպինը Գեղարվեստի ակադեմիայի սաների ընկերական երեկույթներից մեկի ժամանակ ստեղծել է Հուսիկյանցի գրաֆիկական դիմանկարը (գնվել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի կողմից)։ Պարբերաբար ստանձնել է Փոթի քաղաքի ճարտարապետի պարտականությունները[2]։ 1886 թվականի հունվարի 28-ին Գեղարվեստի կայսերական ակադեմիայի խորհրդի կողմից ստացել է ոչ դասային նկարչի կոչում։ 1891 թվականից Հուսիկյանցը մանկավարժական գործունեության է անցել Նոր Նախիջևանում[3]։

Ստեղծագործական ուղիԽմբագրել

Ստեղծել է գծանկարներ, վիմագիր և ջրաներկ աշխատանքներ։ Պահպանվել է հյուրանոցային նրա նախագիծը՝ համարներով, խանութներով և սրճարաններով՝ եռահարկ մի շինություն՝ արտաքին մասերի դեկորատիվ ներդաշնակ ձևերով, որտեղ կիսաշրջան պատուհանների լուծումների մեջ նկատելի են հայկական ճարտարապետության ավանդական տարրերը։ Դոնի Ռոստովի երկրամասային թանգարանի ֆոնդերում կարելի է տեսնել Հուսիկյանցի այլ աշխատանքներ՝ գերեզմանային ցանկապատերի նախագծեր՝ բարդ բուսական զարդանախշերով։
«Ավերակ վանք» փոքրադիր ջրանկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

ԴիմանկարներԽմբագրել

  • Ֆեոդոր Դոստոևսկի, 1883
  • Տարաս Շևչենկո, 1884
  • Պետրոս Ադամյան, 1884, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
  • Հովհաննես Այվազովսկի, 1890
  • Մկրտիչ Խրիմյան, 1893, վիմագրություն
  • Միքայել Նալբանդյան, 1904, ստվարաթուղթ, ջրաներկ
  • Ռաֆայել Պատկանյան, 1906, վիմագրություն
  • Րաֆֆի, 1906, թուղթ, տուշ
  • Իվան Տուրգենև
  • Ցարական պալատի որսապետ Միխայիլ Վոլկովի դիմանկարը, Վիշնի Վոլոչյոկի երկրամասային թանգարան
  • Գնդապետ Նիկոլայ Մանզեյի դիմանկարը
  • «Տիկին Մոկուռի դիմանկարը»
  • Իշխան Վլադիմիր Բարյատինսկու դիմանկարը

ՋրանկարներԽմբագրել

  • Ինտերիեր» (1870, ջրաներկ, պահվում է Էրմիտաժի ֆոնդերում)
  • «Էջմիածնի վանքը»
  • «Էջմիածնի լիճը և վանքը»
  • «Գեղարդի վանքը»
  • «Օշականի եկեղեցին»
  • «Սուրբ Հռիփսիմե եկեղեցին»,
  • «Աշտարակի Կարմրավոր եկեղեցին»
  • «Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին»
  • «Խոր Վիրապի վանքը»

Այս ջրանկարներն այժմ գտնվում են Սարդարապատի ազգագրության թանգարանում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Юбилейный справочник императорской Академии художеств: 1764-1914. Сост. С. Н. Кондаков. Часть вторая – Список русских художников, с. 56; Художники народов СССР. Биобиблиографический словарь, с. 251)
  2. Валерий Рязанов, От первого приюта до наших дней. Из истории изобраз ительного искусства Нахичевани-на-Дону, Ростов-на-Дону, 2011, с. 18-21
  3. Արարատ Աղասյան, Մոռացված անուն. նկարիչ և ճարտարապետ Քրիստափոր (Խաչատուր) Հուսիկյանց (1840-1910)