Քրիստափոր Յակովի (Հակոբի) Զաքիև (Զաքիյան) (1908, հունիսի 3, Դոնի Ռոստով - 1998, Դոնի Ռոստով), բևեռախույզ։

Քրիստափոր Յակովի (Հակոբի) Զաքիև (Զաքիյան)
Закиев Христофор Якович
Ծնվել է1908 հունիսի 3
ԾննդավայրԴոնի Ռոստով
Մահացել է1998
Մահվան վայրԴոնի Ռոստով
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Երկեր«Անտարկտիդայի ձնածածկույթը»
Մասնագիտությունբևեռախույզ

Կենսագրություն խմբագրել

1941 թվականին ավարտել է Ռոստովի պետական համալսարանը։ 1932-1933 թվականներին Միջազգային II բևեռային տարում ղեկավարել է Կովկասյան սառցադաշտաբանության արշավախումբը։ Մասնակցել Ալթայան, Տյան-Շանյան արշավախմբերին։ 1957-1959 թվականներին Անտարկտիկական III արշավախմբում ղեկավարել է սառցադաշտաբանների խումբը։

Աշխատել է «Սիռնի» կայանում, ուսումնասիրել Անտարկտիդայի ջերմային ռեժիմը։ 1958 թվականին հասել է անմատչելիության բևեռ (Անտարկտիդայի երկրաչափական կենտրոն)։

Հետախուզական աշխատանքներն ամփոփվել են «Անտարկտիդայի ձնածածկույթը» (ռուսերեն, 1960) մենագրության մեջ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.