Քրիզանթեմ խոշորածաղիկ

բույսերի տեսակ
Քրիզանթեմ խոշորածաղիկ
Քրիզանթեմ խոշորածաղիկ
Քրիզանթեմ խոշորածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Ցեղ Սպիտակածաղիկ (Leucanthemum)
Տեսակ Քրիզանթեմ խոշորածաղիկ (L. maximum)
Միջազգային անվանում
Leucanthemum maximum

Քրիզանթեմ խոշորածաղիկ, աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա ծաղկաբույս։ Հայրենիքը Ասիան է։

Նկարագրություն խմբագրել

Բույսի բարձրությունը հասնում է 50-80 սմ-ի։ Տերևները խոշոր են և փոսիկաբլթավոր։ Ծաղիկները խոշոր են, ամենատարբեր գունավորմամբ՝ սպիտակ, կարմիր, նարնջագույն, դեղին։ Լիաթերթիկ են, բացվում են օգոստոսի երկրորդ կեսից մինչև նոյեմբերի կեսերը։ Բազմանում են կտրոնների միջոցով։ Առողջ կենսունակ կտրոններ ստանալու համար անհրաժեշտ է ընտրել սորտային մայրակներ։ Դրանք հասցնում են մինչև լրիվ ծաղկման, այնուհետև ստուգում են սորտային պատկանելությունը, որից հետո արմատավզիկից 5-6 սմ բարձր կտրում են, թաղարները մինչև դեկտեմբեր պահում զով ջերմատանը չափավոր խոնավության պայմաններում։ Մշտական տեղում տնկում են 40×70 սմ հեռավորության վրա՝ մայիսի սկզբին։

Օգտագործում են հիմնականում կտրած ծաղիկներ ստանալու նպատակով[1]։

Տեսակներ խմբագրել

Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին[2]։

Ծաղկաբուծության մեջ օգտագործվում են հետևյալ տեսակները և հիբրիդները՝

  • 'Alaska' (լեզվային ծաղիկները սպիտակ են, դասավորված շարքով։ Ծաղկաբույլերն ունեն 10 սմ տրամագիծ)
  • 'Aglaia' (Leucanthemum ×superbum) (բարձրությունը հասնում է 60-75 սմ-ի։ Ծաղիկները ծոպավոր են)
  • 'Beethoven' (բարձրությունը հասնում է 50 սմ-ի։ Ծաղկաբույլերը հասարակ են)
  • 'Christine Hagemann' (բարձրությունը հասնում է 70 սմ-ի։ Ծաղկաբույլերը բազմապսակաթերթ են)
  • 'Cobham Gold' (բարձրությունը հասնում է 60 սմ-ի)
  • 'Horace Read' (բարձրությունը հասնում է 60 սմ-ի։ Ծաղկաբույլերը ծոպավոր են)
  • 'Pobeditel' (բարձրությունը 100-120 սմ է։ Ծաղկաբույլերն ունեն 12 սմ տրամագիծ։ Լեզվակային ծաղիկները սպիտակ են, դասավորված 2-3 շարքով։ Ծաղիկում է հունիս-հուլիս ամիսներին։ Կարող է աճել առանց սածիլման և բաժանման 7-10 տարի)
  • 'Gruppenstolz' (բարձրությունը հասնում է 50 սմ-ի։ Ծաղկաբույլերը հասարակ են)
  • 'Little Princess'( բարձրությունը հասնում է 15-20 սմ-ի)
  • 'Julischnee' (ծաղկաբույլերը սովորական են։ Բարձրությունը հասնում է 80 սմ-ի)
  • 'Schwabengrub' (բարձրությունը հասնում է 80 սմ-ի։ Ծաղկաբույլերը բազմապսակաթերթ են)
  • 'Silverprincessin' (Little White Princess) (բարձրությունը հասնում է 30 սմ-ի։ Առատածաղիկ տեսակ է։ Ծաղկաբույլերը հասարակ են)
  • 'Snow Lady' (բարձրությունը հասնում է 25 սմ-ի։ Ծաղկաբույլերն ունեն 17 սմ տրամագիծ, ծաղիկները բազմապսակաթերթ չեն, բազմաթիվ են։ Մշակվում է որպես միամյա բույս)
  • 'Sonnenschein' (բարձրությունը հասնում է 60 սմ-ի։ Ծաղիկները դեղին թերթիկներով են։ Ծաղկաբույլերը հասարակ են)
  • 'Stern von Antwerpen' (ցողունների բարձրությունը 90-100 սմ է։ Ծաղկաբույլերն ունեն 8-10 սմ տրամագիծ, լեզվակային ծաղիկները սպիտակ են, դասավորված 2 շարքով։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին)
  • 'Wirral Supreme' (վաղ ծաղկող տեսակ է։ Բարձրությունը հասնում է 80 սմ-ի։ Ծաղկաբույլերը բազմապսակաթերթ են[2][3]

Մշակվում է 1816 թվականից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
  2. 2,0 2,1 Ткаченко К. Г., Рейнвальд В. М. Сад от снега до снега. Нева. 2004 г. 288 стр. ISBN 5-7654-2786-3
  3. Нивяник в Энциклопедии декоративных садовых растений
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիզանթեմ խոշորածաղիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիզանթեմ խոշորածաղիկ» հոդվածին։