Քրեական պատիժ, պատժատեսակ, որը պետական ազդեցության միջոցներից է և կիրառվում է հանցագործություն կատարելու մեջ մեղավոր ճանաչված անձի նկատմամբ։ Այսպիսով, քրեական պատիժը իր տեսակով հանցագործության սոցիալական հետևանք է[1]։ Իրավական առումով քրեական պատիժը հանդիսանում է քրեական պատասխանատվության իրականացման հիմնական ձևը[2]։ Այս պատժատեսակը կիրառելու պետության իրավունքը բխում է հասարակության մեջ մարդկանց համատեղ կյանքի անվտանգության ապահովման, հասարակական կյանքի անձեռնմխելի «իրավական դրության պահպանման խնդրից»[3]։ Ներկայումս քրեական պատիժը, որպես կանոն, կիրառվում է միայն դատարանի կողմից և միայն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով։

Քրեական պատիժ, քրեական իրավունքի կենտրոնական ինստիտուտ, որն արտահայտում է պետության քրեական քաղաքականության ուղղությունն ու բովանդակությունը։ Այդ պատճառով Քրեական պատիժը միշտ եղել է գիտնականների ուշադրության կենտրոնում։ Ինչպես նշել էր Նիկոլայ Սերգեևսկին, արդեն 20-րդ դարասկզբին գոյություն է ունեցել մինչև 24 փիլիսոփայական համակարգ, որոնք հիմնավորում են հանցագործություններ կատարած անձանց պատժելու պետության իրավունքը և պատժի շուրջ 100 առանձին տեսություններ, որոնք առաջադրված են իրավագետ մասնագետների կողմից[4]։

Քրեական պատժի էություն և բովանդակություն խմբագրել

Ինչպես նշվեց, Քրեական պատիժը նկարագրող տեսությունների թիվը շատ մեծ է։ Այդ պատճառով բազմազան են նաև ազատազրկման էության և բովանդակության նկատմամբ մոտեցումները։

Այսպես, Իվան Ֆոյնիցկին գրել է. «Քրեական պատիժը հարկադրանք է, որը կիրառվում է հանցավոր արարք գործողի նկատմամբ... ազատազրկման հարկադրանքը պատժելու կամ մեղադրյալին ինչ-որ զրկանք կամ տառապանք պատճառելու խոստումն է, ուստի յուրաքանչյուր պատիժ ուղղված է տվյալ անձին պատկանող որևէ բարիքի՝  նրա ունեցվածքի, ազատության, պատվի, իրավունակության, անձեռնմխելիության, իսկ երբեմն նույնիսկ նրա կյանքի դեմ»[5]։

Նիկոլայ Տագանցևը նշել է, որ «... քրեական հանցագործության հայեցակարգից հետևում է, որ քրեական պատիժը հանդիսանում է ակտի և պետության կողմից կատարված հատուկ փոխհարաբերությունների արտահայտումը։ Քրեական հանցագործության տեսանկյունից Քրեական պատիժը մեղավոր անձի կատարած արարքի արդյունքում ձեռնարկված միջոցառումն է ... և, թե մեղադրյալը ինչպես է նայում դրան և իրեն զգում  պատժված »[6]։ Բացի այդ, նա նշել է, որ ազատազրկման ընկալումը անցել է չորս փուլ։ Առաջինը համարվում էր հասարակության կամ կոնկրետ անձի բնական արձագանքը հանցագործություն կատարելու դեմ (պաշտպանություն կամ վրեժխնդրություն), երկրորդ փուլում այն դիտվում էր որպես աստվածային, երրորդում՝ բարոյական, չորրորդում՝ իրավաբանական փոխհատուցում, այդ փուլերին, տվյալ հեղինակի կարծիքով, պետք է հետևեր հինգերորդը՝ ազատազրկման դիտարկումը որպես սոցիալական պաշտպանություն, «սոցիալական կանխարգելիչ միջոցների և հանցագործությունների էության առավելագույնը հարգող հասարակայնության կանխարգելիչ միջոցառումների ամբողջություն»[7]։

Ալեքսանդր Կիստյակովսկին առանձնացրել է ազաատազրկման հետևյալ հատկանիշները։ Դրանք միջոցներ են, որոնք դատավճռով ձեռնարկվում են հանցագործի դեմ, նրանք նրան տառապանք են պատճառում և վերցնում տարբեր տեսակի բարիքներ և դիպչում անձի իրավունքներին, Քրեական պատիժը հանցագործության անմիջական հետևանքն է, այն հասցված հարվածի արտացոլումն է, հասարակության արձագանքն է հանցագործության դեմ[8]։

Պրոֆեսոր Ստեփան Մոկրինսկին առանձնացրել է ազատազրկման հետևյալ հիմնական բնութագրերը՝ քրեական ազատազրկումը տառապանքի հարկադրանքի ակտ է, տառապանք պատճառող սուբյեկտի իրավական սեփականությունը։

Սերգեյ Պոզնիշևը կարծում էր, որ «քրեական պատիժը հակառակ ազդեցություն է թողնում անձի վրա, որը օրենքով սահմանված է որպես հայտնի արարքների ոչ շահավետ հետևանք որոշվում է կոնկրետ կամ պետական իշխանության դատական մարմինների կողմից հատուկ սահմանված կարգով։ Կարճ ասած՝ քրեական պատիժն իր ներքին և արտաքին կողմերի համադրությամբ պետական իշխանության դատական մարմինների կամ առանձին դեպքերում պետության ղեկավարի կողմից սահմանվող անարդարության իրավական հետևանք է»[9]։

Ընդհանուր առմամբ, ամփոփելով ազատազրկման բնույթի վերաբերյալ գիտության մեջ առկա տեսակետները, կարելի է առանձնացնել երեք հիմնական մոտեցում[10]՝

  • Ազատազրկման էության դիտարկելը որպես պատժիչ միջոց արտահայտվում է պատժելի իրավունքների և ազատությունների սահմանափակման մեջ։
  • Առաջին հերթին քրեական պատիժը դիտարկվում է որպես հանցագործության կատարման արձագանքման, պետության կողմից օգտագործվող հարկադրանքի միջոց։
  • Քրեական արարքը և այն կատարած անձին դրա բացասական իրավական գնահատական տալու միջոցով պատժի գլխավոր էությունն առանձնացնելը[10]։

Ներկայումս պատժի բովանդակությունը ներառում է պատժիչ միջոցներ (դատապարտյալին որոշակի իրավունքներից և ազատություններից զրկելը), հրապարակային դատապարտումը, դատապարտյալի վրա ազդեցության միջոցներ գործադրելը, որոնք ուղղված են նոր հանցագործություններ կատաարելու կանխարգելմանը (մշտադիտարկում իր առօրյա կյանքը, սահմանափակումներ վարքագծի և գործողությունների նկատմամբ), ինչպես նաև կրթական միջոցառումներ (աշխատելու, կրթություն ստանալու հնարավորություն)` ուղղված դատապարտյալի հասարակության բնականոն կյանքին նախապատրաստելու համար[11]։ Ազատազրկված անձիք, անկախ իրենց կամքից, անհրաժեշտության դեպքում կանցնեն բուժման կուրսեր։

Ազատազրկման տեսական հիմնավորում խմբագրել

Հանցագործներին պատժելու օրենքը և ազատազրկվածները ու նրանց իրավունքները վաղուց գտնվում են փիլիսոփաների ուշադրության կենտրոնում։ Մշակվել է բավականին շատ փիլիսոփայական տեսություններ, որոնք վերաբերվում են քրեական պատժին, դրա բնույթին, նպատակներին և ազդեցությանը։

Պատմականորեն առաջինն այն տեսությունն է, որի համաձայն Քրեական պատիժը համարվում է փոխհատուցում, հատուցում կատարված հանցագործության համար։ Ավելի ուշ տեսությունները ուշադրություն են դարձնում պատժի օգտատիրական դերին՝ որպես պետական կամքի արտահայտման և վախեցնելու գործիքի, ինչպես նաև հասարակական մեխանիզմ, որը կոչված է նվազեցնել կատարվող հանցագործությունների թիվը հանցագործներին նոր հանցագործություններ կատարելու հնարավորությունից զրկելու, ինչպես նաև դրանք շտկելու հաշվին։

Պատժի գործառույթներ խմբագրել

Պատիժն ունի ինչպես իրավական, այնպես էլ սոցիալական գործառույթ։ Պատժի իրավական գործառույթն արտահայտվում է նրանով, որ այն հանդես է գալիս որպես քրեական պատասխանատվության իրականացման միջոց։ Իսկ սոցիալական գործառույթը՝ հանցագործության դեմ պայքարի, հասարակությանը ոտնձգություններից պաշտպանելու միջոց է[12]։ Կարլ Մարքսի պնդմամբ՝ «պատիժը հասարակության ինքնապաշտպանության միջոցն է իր գոյության պայմանների խախտման դեմ, ինչպիսին էլ, որ լինեն այդ պայմանները»[13]։ Կատարված հանցագործության համար պատժի կիրառումը ոչ միայն թույլ է տալիս որոշակի չափով փոխհատուցել հանցագործությամբ պատճառված վնասը և վերականգնել հասարակական կարգը, այլև ամրապնդել սոցիալական մթնոլորտը՝ քաղաքացիների մոտ վստահություն ստեղծելու միջոցով, որ իրավունքների, ազատությունների և հասարակական շահերի նկատմամբ ոտնձգությունները պետության ուշադրությունից դուրս չեն մնում, որը խախտողների նկատմամբ կիրառում է ազդեցության պատժիչ միջոցներ[12]։

Այդ գործառույթները միշտ հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն, քանի որ արդարացված չէ ձևական-իրավական հիմքերով սոցիալապես չհիմնավորված պատժի կիրառումը, նույն կերպ անթույլատրելի է առանց համապատասխան իրավական ձևի (Լինչի դատաստան, արյան վրեժ, ինքնամաքրման այլ ձևեր)։

Պատժի հատկանիշներ խմբագրել

Քրեական իրավունքի տեսության մեջ առանձնանում են քրեական պատիժների բնորոշ հատկանիշները։ Այս հատկանիշների թիվը տարբեր գիտնականների ստեղծագործություններում տարբեր է` երեք կամ ավելի՝ մինչև յոթ[14]։

  • այս միջոցառման հատուկ բնույթը[15]՝կապված այն բանի հետ, որ այն նշանակվում է միայն հանցագործություն՝ բոլոր հակաիրավական արարքներից ամենածանր հանցանքը կատարելու համար, դրա հետ կապված է պատժի այլ տեսակների համեմատ պատժի հարաբերական ծանրությունը, քրեական օրենսդրության մեջ պատժի ինստիտուտի կանոնակարգման խստությունը։  Որոշ երկրներում պատիժն իր հետ բերում է նաև այնպիսի հատուկ քրեաիրավական հետևանք, ինչպիսին դատվածությունն է։
  • պատժի անձնական բնույթը ՝ կապված այն բանի հետ, որ այն կիրառվում է անմիջականորեն հանցանք կատարած անձի նկատմամբ, դրա ծառայությունը չի կարող փոխանցվել այլ անձի[16]։
  • պատիժը կապված է այն անձի իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ, որի վրա այն դրվում է, քանի որ դա միշտ կապված է անձի որոշակի բարիքներից զրկելու և տառապանքներ պատճառելու հետ, պատիժը միշտ կարա է[16]։

Ժամանակակից քրեական իրավունքում պատիժը կրում է հրապարակային բնույթ։ Այն նշանակվում է միայն պետության անունից՝ նրա նշանակման հատուկ կարգի օգտագործմամբ, որը ժամանակակից իրավունքում կոչված է երաշխավորելու հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող մարդու իրավունքները, պատիժը կայացնելու մասին դատարանի որոշումը կրում է կատարման համար համապարտ իրավական ակտի բնույթ, որը կարող է վերացվել միայն օրենքով նախատեսված կարգով վերադաս դատական ատյանով։ Օրենքի պատմության մեջ հայտնի հանցագործության համար մասնավոր պատժի մնացորդներն այժմ պահպանվել են միայն մուսուլմանական քրեական իրավունքում։ Այսպես, 20-րդ դարի վերջին Եմենում կանխամտածված սպանությունների մինչև 10 տոկոսը կատարվել է արյան վրեժի հողի վրա[17]։

Այս հատկանիշների հիման վրա կարելի է տարբերել պարտադիր պատիժը պարտադիր իրավական ազդեցության բոլոր այլ միջոցներից։ Օրինակ, քաղաքացիական իրավունքի պատասխանատվության միջոցները կապված չեն հանցագործության հետ, բայց դա քաղաքացիական իրավունքի խախտման հետևանք է։ Քաղաքացիական իրավունքի բնագավառում պատասխանատվությունը միշտ չէ, որ անձնական բնույթ ունի (գուցե, օրինակ, երաշխավոր և պատասխանատվության ապահովագրություն), պատասխանատվության միջոցների իրագործումը ուղղված է հիմնականում խախտված իրավունքների վերականգմանը, և որպես կանոն անձիք պատասխանատվության չեն ենթարկվում[16]։

Քրեական պատիժը տարբերվում է վարչական պատասխանատվության, ինչպես նաև կարգապահական միջոցներից։ Քրեական իրավունքի այլ բնույթի պատժամիջոցների և այլ միջոցների միջև նույնպես տարբերություններ կան[18]։

Որոշ գիտնականներ պատժի հատկանիշները միավորում են պատժի հետ` որպես հանցագործության կազմի կառույց։ Պատժի օբյեկտը համարվում է հանցագործը, որը կատարելով հանցագործություն  իր վրա կրում է պատժի հատուկ ձևեր, իսկ սուբյեկտիվ կողմը պետությունն է ի դեմս պետության իշխանության մարմինների[19]։

Պատժի նպատակ խմբագրել

Պատժի նպատակը «վերջնական սոցիալական արդյունքներն են, որոնց հասնելը հետապնդվում է քրեական օրենքում պատիժների սահմանմամբ»[20]։

Գիտության մեջ պատժի նպատակների մասին հարցը միշտ էլ եղել է և բանավեճային թեմա է։ Օրենքի առաջին հուշարձանները կազմողները կարծում էին, որ պատիժը պետք է ծառայի կատարված ոճրագործության համար, և այդ պատճառով շատ պատիժներ հիմնվում էին թալիոնի սկզբունքի վրա։ Ավելի ուշ առաջին պլան է մղվել հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցումը։ Այսպես, շատ միջնադարյան ակտերում կիրառվող պատժի հիմնական միջոցը դրամական տուգանքն է (վիրա), իսկ մարմնական պատիժներն ու մահապատիժը գրեթե չեն հիշատակվում։ Մեր ժամանակներում, բոլոր երկրներում, մարմնական պատիժները և ցանկացած միջամտություն մարդու մարմնի միջոցով, չեղյալ են հայտարարվել (այդ թվում, ներարկումներ և դեղերի ընդունում, ցավ պատճառող նյութեր)։ Դրանց կիրառումն արգելված է բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով։

Քրեական օրենքի դասական դպրոցը հետևյալ կերպ ներկայացրեց պատժի նպատակը՝ «Պատժի նպատակը ոչ թե անձին խոշտանգելն ու տանջելն է, հանցագործության կանխումն է... Պատժի նպատակը հասարակությանը կրկին վնաս հասցնող հանցագործի քայլերը կանխելն է և մյուսներին զսպելը, այդ նույն արարքները գործելուց հեռու պահելն է»[21]։Հետագայում, քրեաբանության սոցիոլոգիական միտումների ձեռքբերումների հիման վրա հայտնվեցին տեսություններ, որոնցում պատժի հիմնական նպատակը համարվում է հանցագործի ուղղումը։

Ներկայումս համարվում է, որ այդ նպատակներից ոչ մեկը գերիշխող չէ պատժի մեջ։ Հայաստանի գործող քրեական օրենսգրքի հիման վրա ժամանակակից հայկական իրավական գրականության մեջ առանձնացվում է պատժի երեք նպատակ՝

  • վերականգնել սոցիալական արդարությունը,
  • ուղղել պատժի ենթարկված անձին,
  • կանխել հանցագործությունները[22]։

Անգլիական գրականության մեջ այդ նպատակները հստակեցվում են։ Առանձնացվում են պատժի այնպիսի նպատակներ, ինչպիսիք են խախտված իրավունքների հատուցումը և վերականգնումը (ռուս հեղինակների կողմից դրանք դիտարկվում են որպես սոցիալական արդարության վերականգնման բաղկացուցիչ մաս), իսկ նոր հանցագործությունների կատարման նախազգուշացումը դիտվում է որպես երեք բաղկացուցիչների ամբողջություն՝ հանցագործին պատժվելու վախի միջոցով նոր հանցագործություններ կատարելուց հետ պահելը՝ հասարակությունից իրեն մեկուսացնելու կամ նրա նկատմամբ այլ միջոցներ կիրառելու հաշվին։ Այսպես այլ անձիք նույնպես հետ կպահվեն նոր հանցագործություններ կատարելուց, քանի որ նրանք կգիտակցեն, որ համապատասխան պատիժ են կրելու և այդ վախը նրանց կկանգնեցնի[23]։

Հատուցում խմբագրել

Պատմականորեն, կատարված հանցանքի համար պատիժը իրականացնելու անհրաժեշտությունը հանգեցրեց քրեական պատժի առաջացմանը։ Սկզբում պատիժը հիմնված էր թալիոնի սկզբունքի վրա («ակն ընդ ական, ատամ ատամի համար»), ըստ որի պատիժը պետք է վերարտադրվի հանցագործության հետևանքով առաջացած վնասով։ Հետագայում հատուցումը սկսեց արտահայտվել հանցավոր ֆիզիկական և բարոյական տառապանքների մեջ։ Դրանք սկսեցին արտահայտվել մարմնական պատժով, ինչպես նաև զրպարտության տարբեր միջոցներով։

Չնայած պատժամիջոցների ժամանակակից համակարգերը հեռու են թալիոնի սկզբունքից և պատիժների կատարման գործընթացում անձին ֆիզիկական և բարոյական տառապանքներ հասցնելը արգելվում են շատ երկրների օրենքներով, պատժի որոշ տարրերը շարունակում են պահպանվել։ Նման պատիժների կիրառումը հանցագործին, օրինակ, բանտերում երկարաժամկետ ազատազրկումը, թույլ է տալիս հասարակությանը բարոյական բավարարվածություն ստանալ, զգալով, որ պետությունը պատշաճ կերպով արձագանքել է կատարված հանցագործությանը[24]։ Պետության կողմից հատուցման միջոցների կիրառումը հանդարտեցնում է հասարակության մեջ առաջացած վրդովմունքը հանցագործի հանդեպ և սկսելով վստահել պետությանը, մտածում են, որ այն ի զորու է իրենց պաշտպանել հանցագործներից[20]։

Միևնույն ժամանակ, պետք է նշել այն փաստը, որ նման հատուցման ազդեցությունը ինքնին քիչ է նպաստում հանցագործությունների կանխարգելմանը։ Շատ հանցագործներ, պատիժը կրելուց հետո կրկին ու կրկին հանցագործություններ են կատարել[23]։

Հարկ է նաև նշել, որ որոշ մասնագետներ, ընդունելով, որ պատժի նպատակներից մեկը հանդիսանում է հանցագործի նկատմամբ իր կատարած հանցագործության համար հատուցումը՝ «արդար» միջոցներ կիրառելու հասարակության պահանջարկի բավարարումը, ժխտում են, որ հատուցումը պատժի տարր է և իրականացվում է պետության կողմից[25]։

Խախտված իրավունքների վերականգնում խմբագրել

Չնայած որոշ սոցիալական բարիքներ, որոնք խախտվել են հանցագործությամբ, ոչ մի կերպ չի կարելի վերականգնել հանցագործի նկատմամբ որևէ միջոցների գործադրմամբ (օրինակ ՝ մարդուն մահվան հասցնելը, առողջությանը վնաս պատճառելը, բարոյական վնասները), սակայն շատ դեպքերում պատժի կիրառումը թույլ է տալիս մասնակիորեն փոխհատուցել այն վնասը, որը հասարակությանը պատճառել է կատարված հանցագործությամբ[24]։

Մասնավորապես, տուժողին և ընդհանուր առմամբ հասարակությանը պատճառված գույքային վնասը կարող է փոխհատուցվել հանցագործի վրա դրված տուգանքներով կամ նրան հասարակական-օգտակար աշխատանքներում ներգրավելով։

Դատապարտյալի ուղղում խմբագրել

Այն կարծիքը, որ քրեական պատիժը պետք է ուղղված լինի առաջին հերթին հանցագործին «շտկելուն», նրան կրկին հասարակության օրինապահ անդամ դարձնելուն, բավական նոր է։ Սկզբում այն կապված էր կրոնական կազմակերպությունների գործունեության հետ, որոնք ձգտում էին, որ հանցագործն ընդունի իր մեղքերը և ներում խնդրի[23]։

20-րդ դարում շատ պետություններում հանցագործի ուղղումը համարվում էր ազատազրկման հիմնական նպատակներից մեկը։ Ուղղման հիմնական միջոցը դատապարտյալներին աշխատանքի մեջ ներգրավելն է, ինչպես նաև նրանց կրթություն ստանալու հնարավորություն տալը[23]։

Միևնույն ժամանակ, դատապարտյալի «իրավական» ուղղումը համարվում է նվազագույն, ինչը արտահայտվում է այն փաստով, որ անձը պատիժը կրելուց հետո նոր հանցանք է կատարում։ Կարևոր է, թե արդյոք Քրեական պատիժը կարող է ցանկացած ձևով կրկին վերադաստիարակել հանցագործին, ուղղել նրան ոչ միայն իրավական, այլ, փաստորեն, քրեական իրավունքի տեսության մեջ։

Բավարար թվով մասնագետներ կան, ովքեր դատապարտյալներին ուղղելու սկզբունքային հնարավորությունը կասկածի տակ են առնում[23][24]։

Հատուկ կանխարգելում խմբագրել

Հատուկ կանխագելումը նոր հանցագործությունների կանխումն է և կիրառվում է այն անձանց համար, ովքեր նախկինում դատապարտված են եղել հանցագործություն կատարելու համար[26]։ Պատժի այս նպատակը կարելի է իրականացնել տարբեր ձևերով։

Նախ, ինքնին պատիժը կարող է դժվարացնել կամ նույնիսկ ընդհանրապես բացառել անձի կողմից նոր հանցագործությունների կատարումը։ Այսպես, առավել տարածված պատիժը՝ ազատազրկումը, հանցագործին մասնագիտացված հաստատություն տեղավորելն է, որտեղ նրա կյանքը խիստ կանոնակարգված է և գտնվում է պետության ներկայացուցիչների խիստ հսկողության ներքո։ Ազատազրկման վայրերում անձի գտնվելու ընթացքում գործնականում բացառվում է հանրությանը վնաս հասցնող նոր հանցագործությունների կատարման հնարավորությունը[23]։ Այս գործառույթը կարող է իրականացնել նաև պակաս խիստ պատիժներ, օրինակ, այս նպատակը նախատեսված է նաև հանցագործին զրկելու որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ զբաղվելու որոշ տեսակի գործունեության իրավունքից։

Հատուկ կանխարգելման առավել արմատական դրսևորումը՝ մահապատիժի կիրառումը և ցմահ ազատազրկումը` կիրառվում է առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ։ Նույն նպատակն էր հետապնդում լոբոտոմիայի կիրառումը, ինչպես նաև կրտումը սեռական հանցագործություններ կատարողներին պատժելու համար։

Երկրորդ՝ հանցագործի նկատմամբ պատժի միջոցների կիրառումն ուղղված է նրա մոտ նոր հանցանք կատարելու դեպքում հնարավոր պատժի նկատմամբ վախի ստեղծմանը։

Եվ վերջապես, քրեական պատիժ կրելու ընթացքում իրականացվող ուղղիչ գործողությունները նպաստում են հանցագործի մոտ դրական սոցիալական կայանքների ձևավորմանը, ինչը կանխում է նրա կողմից նոր հանցագործություններր կատարելը։

Ինչպես նշվեց վերևում, ծագել է վեճ այն հարցի շուրջ, թե հատուկ կանխարգելման որ մեթոդներն են առավել արդյունավետ։ Մի դիրքորոշման կողմնակիցները պնդում են պատիժների խստացման անհրաժեշտությունը՝ հիմնավորոլով, որ միայն հանցագործներին հասարակությունից (կամ մահապատիժների լայն կիրառումը) երկարատև մեկուսացման միջոցով կարելի է օրինապաշտ քաղաքացիներին պաշտպանել հանցագործություններից։ Մյուս դիրքորոշման կողմնակիցները կարծում են, որ պատժի դաժանությունը չի նպաստում սոցիալական մթնոլորտի բարելավմանը, և որ առաջնահերթությունը պետք է տրվի ուղղիչ միջոցներին։

Ընդհանուր կանխարգելում խմբագրել

Ընդհանուր կանխարգելումը, հանցագործությունների կանխարգելումն է, որոնք ուղղված են այն անձանց դեմ, որոնք հակված են անօրինական գործողություններ կատարել։ Ընդհանուր կանխարգելման հիմնական դերը իրականացվում է հանցագործի մեջ վախ սերմանելը պատժից, որը մեծ հավանականությամբ կարող է հետևել հանցագործության կատարմանը։ Բացի դրանից, հասարակության վերաբերմունքը հանցագործությունների և հանցագործների հանդեպ ունի էական նշանակություն։ Եթե դա բացասական է, ապա ավելի քիչ հանցագործություններ են կատարվում[26]։

Ընդհանուր կանխարգելման նպատակը հասունացել է հասարակությանը հանցագործությունների և հանցագործների նկատմամբ կիրառված պատիժների, ինչպես նաև պետության կողմից տեղեկատվական քաղաքականության վարման, քրեական հանցագործության բացասական պատկեր ստեղծելու, կատարված հանցագործությունների նկատմամբ անզիջում վերաբերմունքի մասին տեղեկացնելու մեջ։

Հանցագործների դեմ խստագույն պատիժներ կիրառման  կողմնակիցները հաճախ պնդում են, որ նման խստացումը ավելի արդյունավետորեն իր ավարտին կհասցնի ընդհանուր կանխարգելման նպատակը, սակայն պատմությունն ու պրակտիկան ցույց են տալիս, որ չափազանց ծանր պատիժները, ընդհակառակը, նվազեցնում են ընդհանուր կանխարգելման ազդեցությունը, քանի որ հասարակության մեջ կա հանցագործների և հակաօրինական երևույթների հանդեպ համակրանք։Բացի այդ, հանցագործությունը դառնում է ավելի կոշտ (քանի որ պատժի ռիսկը դադարեցնում է հանցագործին ավելի լուրջ հանցագործություններ կատարելուց) և կիրառվում է մասնագիտորեն։ Հետևաբար, առաջարկվում է կենտրոնանալ ոչ թե պատժի ծանրության, այլ նրա անխուսափելիության վրա։ Որքան ցածր է պատժից խուսափող մարդկանց տոկոսը, այնքան բարձր է ընդհանուր կանխարգելման արդյունավետությունը[26]։

Պատիժների համակարգ և դասակարգում խմբագրել

Քրեական իրավունքում կիրառվող պատիժների տեսակների քննարկման մի քանի մոտեցումներ կան։ Առաջինն ընդգրկում է պարզ խմբավորում, բոլոր տեսակի տույժերի ցանկի ստեղծում, որը սովորաբար ունի որոշակի կարգ։ Երկրորդը ենթադրում է պատժի տեսակների քննարկում, նախանշանների հատուկ համակարգ ստեղծելու վերաբերյալ, որոնք չեն մտնում պատժի բոլոր տեսակների պարզ հավաքածուի մեջ։ Այս մոտեցումը ենթադրում է պատիժների դասակարգման բազմազանություն, որոշակի տեսակների միջև ներքին հարաբերությունների բացահայտում[27]։

Ըստ նշանակման կարգի տարբերվում են[28]՝

  • Հիմնական պատիժները, որոնք կարող են կիրառվել իրենց կողմից և չեն օգտագործվում այլ պատիժների կիրառման ազդեցությունը ուժեղացնելու համար։
  • Լրացուցիչ պատիժները, որոնք չեն կիրառվում ինքնուրույն և օգտագործվում են միայն այլ պատժատեսակների ազդեցությունը ուժեղացնելու համար։
  • Պատիժները, որոնք կարող են օգտագործվել և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ։

Կախված նրանից, թե որ անձանց կարող են նշանակել[29]

  • Ընդհանուր՝ կարող են նշանակվել հանցագործություններ կատարած բոլոր անձանց։
  • Հատուկ՝ կարող են նշանակվել միայն որոշակի կատեգորիայի անձանց (օրինակ, զինծառայողներին

Կախված իրավունքների և ազատությունների սահմանափակումների բովանդակությունից[29]՝

  • Գույքային պատիժներ։
  • Ազատությունից զրկելու կամ սահմանափակելու հետ կապված պատիժներ։
  • Աշխատանքային գործունեության մեջ հարկադիր ներգրավումը ներառող պատիժներ։

Պատիժները կարող են նշանակվել որոշակի ժամկետով կամ առանց որոշակի ժամկետի[29]։

Պատիժների իրականացման ընթացքում մեկ պատիժը կարող է փոխարինվել  մեկ այլով (որպես կանոն՝ ավելի մեղմ՝, ինչը դատապարտյալի դրական վարքագծի արդյունք է)։ Եթե պատիժը նշանակված է որոշակի ժամկետով, ոչ միշտ է անհրաժեշտ այդ պատժի կրումն ամբողջ ծավալով թեթևացնել, երկրների մեծ մասի օրենսդրությունը թույլ է տալիս պատժի ժամանակահատվածը կրճատել և որոշակի պայմաններում պատիժը վաղաժամկետ դադարեցնելու հնարավորություն (որպես կանոն, ենթադրելով, որ դատապարտյալն ապացուցել է, որ ուղղվել է)[30]։

Որոշ երկրներում (մասնավորապես Ռուսաստանում) կարող է նշանակվել պատժի որոշ տեսակներ, որը ենթադրում է պատիժ նշանակել առանց նրա փաստացի իրականացման, սակայն դա փոխարինվում է դատապարտյալի նկատմամբ ուղղիչ ազդեցության միջոցների կիրառմամբ։ Այն դեպքում, երբ դատապարտյալը խուսափում է այդ միջոցառումներից կամ կատարում է հանրության համար նոր վտանգավոր արարք, պատիժը կարող է վերանայվել և կիրառվել նրա դեմ[30]։

Պատժի տեսակներ խմբագրել

Պատմության և համաշխարհային պրակտիկայում հայտնի են մեծ թվով պատիժներ։ Դրանցից որոշները համարվում են հնություն, բայց մինչև այսօր կիրառվում են, մյուսները գրեթե անցել են պատմության գիրկը։

Պատիժների համակարգի կազմն ու բնույթը ուղղակիորեն կախված է կոնկրետ հասարակության մեջ գերիշխող սոցիալական, տնտեսական և քաղաքական պայմաններից, որն արտացոլում է հասարակության բարոյականության, մշակույթի և քաղաքակրթության մակարդակը[31]։

Այնուհետև կքննարկվեն քրեական պատիժների հիմնական տեսակները, որոնք տարածվել են աշխարհի շատ երկրներում ։

Տուգանք խմբագրել

Տուգանքը դրամական բռնագանձում է, որպես կանոն, հօգուտ պետության, որը նշանակվում է հանցագործություն կատարելու համար։

Տուգանքը հնագույն պատիժներից մեկն է։ Այն կիրառվում և նշանակվում պետությունների մեծամասնության քրեական իրավունքում, րպես կանոն, ոչ մեծ ծանրության (հատկապես տնտեսական) հանցագործությունների ժամանակ, ինչպես նաև համարվում է որպես լրացում այլ պատժատեսակների նկատմամբ։

Տուգանքների կիրառումը թույլ է տալիս փոխհատուցել հանցագործությամբ պետությանը, իսկ որոշ դեպքերում՝ տուժողին պատճառված վնասը։ Սակայն շատ դեպքերում հանցագործից տուգանքի գանձումն անհնարին է դառնում նրա մոտ բավարար դրամական միջոցների բացակայության պատճառով։ Բացի այդ, տուգանքի կիրառումը կարող է հանգեցնել նոր հանցագործության՝ դրա վճարման համար միջոցներ հայթայթելու նպատակով[23]։

Իրավունքի կորուստ խմբագրել

Ինչպես իրավունքի պատմությանը, այնպես էլ ժամանակակից օրենսդրությանը հայտնի է քրեական պատիժ տեսակ, որն իրենից ենթադրում է անձին որոշ՝ անձնական, քաղաքացիական և քաղաքական իրավունքներից զրկելը։ Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ դատապարտյալները համարվում են «իրավաբանորեն մեռած» անձիք[32]։ Ժամանակակից օրենսդրությունը կարող է նաև նախատեսել իրավունքների սահմանափակումների բավականին լայն շրջանակ (օրինակ, նման պատիժների բավականին լայն շրջանակ նախատեսված է Ֆրանսիայի քրեական օրենսգրքով)[33]։ Շատ երկրների օրենսդրությամբ նախատեսվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու արգելք։

Հարկադիր աշխատանք խմբագրել

Որպես պատիժ կարող են համարվել հանցագործին հարկադիր աշխատանքի ներգրավելու տարբեր ձևեր՝ ի շահ պետության և հասարակության։

Նման պատժի ամենահին և ծանր ձևը տաժանավայրն է, որի էությունը կայանում է նրանում, որ առավել ծանր և առողջության համար վտանգավոր աշխատանքները, որպես կանոն, կապված են հեռավոր վայրերում տարագրում կատարելու հետ։ Սկզբում կատորժնիկներն աշխատել են նավերի վրա և կատարել ծանր աշխատանքներ, սակայն ավելի ուշ նրանց սկսել են ներգրավել նաև այլ աշխատանքների՝ հանքագործական, շենքերի, շինությունների և ճանապարհների շինարարության մեջ, վնասակար արտադրություններում։  Ներկայումս տաժանավայրը գրեթե համատարած հեռացվել է քրեական պատիժների համակարգից՝ անմարդկային լինելու պատճառով։

Ներկայումս հարկադիր աշխատանքը ներառող պատժատեսակների շարքում առաջին տեղում են հայտնվել պարտադիր աշխատանքները, որոնց էությունն այն է, որ դատապարտյալները այդ աշխատանքը կատարում են հիմնական աշխատանքից կամ ուսումնառությունից դուրս ազատ ժամանակ և դրա փոխարեն որ մի շահույթ չեն ստանում։ Որպես կանոն, կատարվող աշխատանքները որակավորված բնույթ չեն կրում, բավականին աշխատատար են և անհաղթահարելի (սա պատժի այս տեսակի պատժիչ տարրն է)։ Նմանօրինակ աշխատանքների դրսևորումը դիտարկվում է որպես համեմատաբար մեղմ պատիժ, որը կիրառվում է հիմնականում հանցագործին ուղղելու և հասարակությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով։

Որոշ պետություններում (մասնավորապես ՝ Ռուսաստանում) հարկադիր աշխատանքի մեջ կարող են ներգրավվել նաև այն դատապարտյալը, որոնք չունեն աշխատանքի կամ ուսման մշտական վայր։ Պատժի նման տեսակը կրում է ուղղիչ բնույթ և դատապարտյալին հարկադիր աշխատանքի տեղավորումը համարվում է որոշակի աշխատանք (որպես կանոն, անվերապահ, աշխատատար և անհաղթահարելի), որին հաջորդում է նրա վաստակից պետության եկամուտների մեջ որոշակի մասնաբաժին փոխանցելը։ Սակայն որոշ երկրների օրենսդրությունում (Օրինակ ՝ Բելառուսում, Ուկրաինայում) ուղղիչ աշխատանքները իրականացվում են դատապարտյալի աշխատանքի վայրում, և միայն այդպիսինի բացակայության դեպքում դատապարտյալը պարտավորվում է աշխատանքի տեղավորվել։ Բացի այդ, պատիժը կրելու ժամանակ դատապարտյալը, որպես կանոն, զրկվում է աշխատանքից հեռանալու (առանց քրեակատարողական տեսչության թույլտվության), չնախատեսված արձակուրդ գնալու հնարավորությունից։

Ազատազրկում խմբագրել

Ժամանակակից քրեական իրավունքում կիրառվող պատիժների հիմնական տեսակներից մեկը ազատազրկումն է, որը իրենից ենթարում է իրավախախտի տեղափոխում մասնագիտացված հաստատություն, որտեղ նա մեկուսացվում է հասարակությունից, վերահսկվում է իր վարքագծը և հանցագործի հադեպ կիրառվում է որոշ ուղղիչ միջոցառումներ։

Որպես կանոն, ազատությունից զրկելը կիրառվում է բավականին լուրջ հանցագործություններ կատարած հանցագործների կամ ռեցիդիվիստների նկատմամբ։ Կախված կատարված հանցագործության ծանրությունից, դատապարտյալին հատկացված ազատազրկման ժամանակահատվածները տարբերվում են։ Եթե նա չի ներկայացնում հանրային մեծ  վտանգ, նա գտնվում է բավականին ազատ ռեժիմով հաստատությունում, որը սահմանափակում է առօրյա ռեժիմը նվազագույն կարգով և պահպանվում են փոխհարաբերությունները այլ բանտարկյալների հետ, իսկ վարչակազմի ազդեցությունը հիմնականում կրթական բնույթ է կրում։ Ընդհակառակը, հանրությանը մեծ վտանգ ներկայացնող անձինք (օրինակ, ցմահ ազատազրկման դատապարտված անձինք) գտնվում են բանտերում և նրանց համար սահմանվում են հատուկ խիստ ռեժիմ, որտեղ նրանք մշտապես մոնիտորինգ են անցկացնում և ուրիշների հետ շփվելու կարողությունը նվազագույնի է հասցվում (մինչև անգամ մեկուսի բանտարկություն

Ազատազրկումը կարող է նշանակվել որոշակի ժամկետով, ցմահ կամ առանց որոշակի ժամկետի։ Առանց որոշակի ժամկետի ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս դատարանը սահմանում է միայն պատժի նվազագույն ժամկետը, իսկ ուղղիչ հիմնարկում գտնվելու փաստացի ժամկետը սահմանում է նրա վարչակազմը՝ իր որոշումը հիմնելով դատապարտյալի «ուղղվելու» կամ «չուղղվելու» վրա[17]։ Անորոշ ժամկետով ազատազրկումը կիրառվել է որպես պատիժ ԱՄՆ որոշ նահանգներում։

Ներկայումս գոյություն ունեն ՄԱԿ-ի հանձնարարականներ, որոնք պարունակում են ազատազրկման և բանտարկության հետ չկապված պատիժների մշակման և կիրառման պահանջ։ ՄԱԿ-ի ստանդարտ նվազագույն կանոնները, որոնք կապված չեն բանտարկության հետ (Տոկիոյի կանոններ), պետություններին առաջարկում են փուլ առ փուլ կրճատել տվյալ տեսակի պատժի կիրառումը՝ այն փոխարինելով արարքի բնույթն ու ծանրությունը, հանցագործի ինքնությունը, ինչպես նաև հասարակության պաշտպանության շահերը հաշվի առնող ավելի ճկուն միջոցներով[34]։

Մարմնական պատիժներ խմբագրել

Մարմնական պատիժը մուսուլմանների ամենահին (մահապատժի հետ միասին) պատժամիջոցներից է, որը ներառում է ֆիզիկական ցավ, որը դրվում է անձի վրա։ Մասնավորապես, մարմնական պատիժը արդեն հայտնի էր Համմուրաբիի օրենքներով, որը լայնորեն օգտագործվում էր Հռոմեական կայսրությունում։ Ֆեոդալիզմի ժամանակ հատկապես տարածված էր մարմնական պատիժ կիրառելը։ Դրանք նաև տարածված էին Նոր դարաշրջանին անցնելու ժամանակ։ 18-րդ դարի վերջից սկսած։ Եվրոպական երկրները, լուսավորության գաղափարների ազդեցության տակ, սկսեցին մեկ առ մեկ վերացնել այս պատժատեսակը։ Ներկայումս գրեթե բոլոր երկրներում մարմնական պատիժը վերացվել է։ Դրանց օգտագործումը արգելված է բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով։

Հարկադիր տեղահանում խմբագրել

Այսպիսով, շատ երկրների օրենքներին հայտնի էր այնպիսի պատիժը, ինչպես օրինակ տարագրումը, որի էությունը դատապարտյալին մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից հեռացնել էր և նրա հաստատվելը որոշակի այլ տարածքում, որպես կանոն, բավականաչափ հեռավոր, որը սահմանվում էր որոշակի ժամանակահատվածում կամ մշտապես պարտադիր կարգով։

Հնարավոր են նաև հարկադիր տեղահանման այլ տարբերակներ։ Աքսորը նախատեսում է սովորական բնակության վայրում (քաղաքում, մարզում, պետությունում) գտնվելու արգելք՝ բանտարկության կամ մահապատժի վախով։ Այս պատիժը, ըստ էության, կարելի է անվանել հնագույն (մահապատժի հետ մեկտեղ), քանի որ նրա նախապատմությունը կարելի է անվանել դեռևս պարզունակ հասարակությունում գոյություն ունեցող համայնքային կամ ցեղի վտարման ինստիտուտ։

Արտաքսումը պատժի տեսակ է, որն իրականացվում է պետության ներսում՝ որոշակի կետերում կամ բնակավայրերում բնակվելու արգելքի տեսքով։ Միևնույն ժամանակ, ի տարբերություն տարագրման, դատապարտյալը կարող է իր հայեցողությամբ ընտրել բնակության վայրը։

Ներկայումս բազմաթիվ պետություններում պատիժների այս տեսակները դուրս են մղվել քրեական օրենսգրքից։

Մահապատիժ խմբագրել

Մահապատիժը՝ անձին կյանքից զրկելը համարվում է որպես պատիժ իր կատարած հանցագործության համար (որպես կանոն, հատկապես ծանր բնույթի հանցագործություն կատարած անձի նկատմամբ)։ Մահապատիժը կարող է լինել որակավորված և չորակավորված։ Որակավորված մահապատժի ժամանակ տարբեր հանցագործությունների համար կարող են նշանակվել դրա մի քանի տեսակներ, չորակավորվածի ժամանակ՝ օրենսդրությունը նախատեսում է մի տեսակ մահապատիժ բոլոր հանցագործությունների համար, որոնց համար կիրառվում է դատավճիռ։

Մահապատիժը կարող է իրականացվել բազմաթիվ  եղանակներով։ Մահապատիժը կիրառող ժամանակակից պետություններում օգտագործվում են այնպիսի մեթոդներ, որոնք ապահովում են դատապարտյալի բավական արագ և անցավ մահը (գնդակահարություն, մահացու ներարկում, էլեկտրական աթոռ), նախկինում բավականին հաճախ կիրառվել են մահապատժի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են կախումը և գլխատումը։ Շատ պետությունների պատմության մեջ մահապատիժն օգտագործվել է բնակչությանը վախեցնելու համար, այդ պատճառով էլ հանցագործի համար առանձնապես դաժան ու տանջալից բնույթ է կրել։

Ներկայումս մահապատիժը չեղյալ է հայտարարվել կամ գրեթե չի կիրառվում աշխարհի 130 երկրներում, 68 երկրներում այն պահպանվում է պատիժների համակարգում և շարունակում է կիրառվել։

Երկընտրանքային պատիժ խմբագրել

Պատիժը քրեական պատասխանատվության իրականացման միակ ձևը չէ։ Որոշ դեպքերում քրեորեն պատժելի արարք կատարած անձի նկատմամբ կարող են կիրառվել նաև պատժի նկատմամբ այլընտրանքային կամ լրացուցիչ միջոցներ։

Այսպես, այն անձանց նկատմամբ, ովքեր կատարել են հասարակական վտանգավոր արարք անմեղսունակության կամ սահմանափակ մեղսունակության վիճակում, պատժի փոխարեն կամ դրա հետ մեկտեղ կարող է կիրառվել հարկադիր բուժում հոգեբուժական հաստատությունում։

Պատժից տարբերվող հատուկ միջոցներ կարող են կիրառվել նաև անչափահաս հանցագործների նկատմամբ։ Նման միջոցառումները պատժիչ տարր չեն պարունակում և ուղղված են բացառապես անչափահասի վարքագծի շտկմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Наумов А. В. Российское уголовное право. Курс лекций. В двух томах. Т. 1. Общая часть. М., 2004. С. 336.
  2. Багрий-Шахматов Л. В. Уголовная ответственность и наказание. Минск, 1976. С. 104.
  3. Уголовное право России. Общая часть / Под ред. В. Н. Кудрявцева, В. В. Лунеева, А. В. Наумова. — 2-е изд., перераб. и доп. — М.: Юристъ, 2006. — С. 345.
  4. Сергеевский Н. Д. Русское уголовное право. Пособие к лекциям. Часть общая. СПб., 1910. С. 70.
  5. Фойницкий И. Я. Учение о наказании в связи с тюрьмоведением. М., 2000. С. 9.
  6. Таганцев Н. С. Русское уголовное право. Тула, 2001. Т. 2. С. 8, 51.
  7. Таганцев Н. С. Русское уголовное право. Тула, 2001. Т. 2. С. 117.
  8. Кистяковский А. Ф. Элементарный учебник Общего уголовного права с подробным изложением Начал русского уголовного законодательства. Часть Общая. Киев, 1890. С. 696.
  9. Познышев С. В. Основные вопросы учения о наказании. М., 1904. С. 334.
  10. 10,0 10,1 Назаренко Г. В. Уголовное право : Курс лекций. — М.: Ось—89, 2005. — С. 155. — ISBN 5-98534-216-6.
  11. Уголовное право России. Часть Общая / Отв. ред. Л. Л. Кругликов. 2-е изд., перераб. и доп. М., 2005. § 1.3 главы 14.
  12. 12,0 12,1 Уголовное право России. Части Общая и Особенная / Под ред. А. И. Рарога. М., 2008. С. 181.
  13. Маркс К., Энгельс Ф. Соч. 2-е изд. Т. 8. С. 531
  14. Уголовное право России. Практический курс / Под общ. ред. А. И. Бастрыкина; под науч. ред. А. В. Наумова. М., 2007. С. 189.
  15. Наумов А. В. Российское уголовное право. Курс лекций. В двух томах. Т. 1. Общая часть. М., 2004. С. 337.
  16. 16,0 16,1 16,2 Наумов А. В. Российское уголовное право. Курс лекций. В двух томах. Т. 1. Общая часть. М., 2004. С. 339.
  17. 17,0 17,1 Курс уголовного права. Том 2. Общая часть. Учение о наказании / Под ред. Н. Ф. Кузнецовой, И. М. Тяжковой. — М.: ИКД «Зерцало-М», 2002.
  18. Наумов А. В. Российское уголовное право. Курс лекций. В двух томах. Т. 1. Общая часть. М., 2004. С. 340.
  19. Уголовное право России. Практический курс / Под общ. ред. А. И. Бастрыкина; под науч. ред. А. В. Наумова. М., 2007. С. 190.
  20. 20,0 20,1 Уголовное право России. Части Общая и Особенная / под ред. А. И. Рарога. М., 2008. С. 185.
  21. Беккариа Ч. О преступлениях и наказаниях. М., 1939. С. 373.
  22. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=69646
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 Punishment Արխիվացված 2009-08-21 Wayback Machine // MSN Encarta.
  24. 24,0 24,1 24,2 Назаренко Г. В. Уголовное право : Курс лекций. — М.: Ось—89, 2005. — С. 156. — ISBN 5-98534-216-6.
  25. Уголовное право России. Части Общая и Особенная / под ред. А. И. Рарога. М., 2008. С. 186.
  26. 26,0 26,1 26,2 Назаренко Г. В. Уголовное право : Курс лекций. — М.: Ось—89, 2005. — С. 157. — ISBN 5-98534-216-6.
  27. Уголовное право России. Практический курс / Под общ. ред. А. И. Бастрыкина; под науч. ред. А. В. Наумова. М., 2007. С. 199.
  28. Уголовное право России. Практический курс / Под общ. ред. А. И. Бастрыкина; под науч. ред. А. В. Наумова. М., 2007. С. 200—201.
  29. 29,0 29,1 29,2 Уголовное право России. Практический курс / Под общ. ред. А. И. Бастрыкина; под науч. ред. А. В. Наумова. М., 2007. С. 201.
  30. 30,0 30,1 Уголовное право России. Практический курс / Под общ. ред. А. И. Бастрыкина; под науч. ред. А. В. Наумова. М., 2007. С. 202.
  31. Уголовное право Российской Федерации. Общая часть / Под ред. Л. В. Иногамовой-Хегай, А. И. Рарога, А. И. Чучаева. — М., 2005. — С. 364.
  32. Таганцев Н. С. Уголовное право (Общая часть). Часть 2. Արխիվացված 2023-03-17 Wayback Machine По изданию 1902 года // Allpravo.ru. — 2003.
  33. Есаков Г. А., Крылова Н. Е., Серебренникова А. В. Уголовное право зарубежных стран. М., 2009. С. 287.
  34. «Минимальные стандартные правила Организации Объединенных Наций в отношении мер, не связанных с тюремным заключением (Токийские правила): Приняты резолюцией 45/110 Генеральной Ассамблеи от 14 декабря 1990 года». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 16-ին.