Քվինսլենդի խոնավ արևադարձներ

Քվինսլենդի խոնավ արևադարձներ (անգլ.՝ Wet Tropics of Queensland), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ Ավստրալիայի մայրցամաքային հյուսիսարևելյան ափին՝ Քվինսլենդ նահանգի տարածքում։ Օբյեկտն իրենից ներկայացնում է վայրի բնության շրջան՝ ծածկված խոնավ արևադարձային անտառներով, և տարբերվում է ռելիեֆի բազմազանությամբ (գետեր, կիրճեր, ջրվեժներ, սարեր)։ Գտնվում է Դեյնթրի գետի հովտում՝ զբաղեցնելով 8940 կմ2 տարածք։ Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է 1988 թվականին։

Քվինսլենդի խոնավ արևադարձներ
Wet Tropics of Queensland*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ավստրալիա Ավստրալիա
Տիպ Բնության
Չափանիշներ vii, viii, ix, x
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիական-խաղաղօվկիանոսյան
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1988  (12 նստաշրջան)
Համար 486
Քվինսլենդի խոնավ արևադարձներ (Ավստրալիա)##
Քվինսլենդի խոնավ արևադարձներ (Ավստրալիա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Օբյեկտի տարածքում առանձնանում են երեք հիմնական աշխարհագրական տարածաշրջան՝ Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի բարձրավանդակը, Մեծ ժայռերի տարածքն արևելքում և ափամերձ հարթավայրերը։ Սարահարթն ունի խիստ ողողամաշված ռելիեֆ, որը ձևավորվել է ինչպես էրոզիայի, այնպես էլ անցյալում հրաբխային ակտիվության արդյունքում։ Պահպանվել են առանձին լավային կոներ և խառնարանային լճեր։ Մեծ ժայռերի տարածքն իրենից ներկայացնում է խիստ մասնատված տեղանք, որը ենթարկվել է աղետալի էրոզիայի։ Կան բազմաթիվ կիրճեր և ջրվեժներ։ Համաշխարհային ժառանգության օբյեկտի հյուսիսային մասում գտնվում են կորալյան խութերի ընդարձակ շրջաններ։

Կլիմայի տատանվում է թացից մինչև շատ խոնավ։ Տարվա մեջ առանձնանում է երկու սեզոն՝ համեմատաբար չոր ձմեռ ու անձրևային ամառ։ Տեղումների տարեկան միջին քանակը տատանվում է ծովափին 4000 մմ-ից մինչեւ 1200 մմ արևմտյան մասում։ Միջին առավելագույն ջերմաստիճանը ամռանը ափերի մոտ կազմում է 31 °C, ձմռան ամիսներին՝ 5 °C-ով ցածր է։ Սարահարթում և ժայռերի շրջանում ամռանը ջերմաստիճանը տատանվում է 28-ից 17 °C, ձմռանը՝ 22-ից 9 °C[1]:

Բուսական և կենդանական աշխարհները չափազանց հարուստ են. անտառներում գրանցված է շուրջ 380 բուսատեսակներ և 102 տեսակի կենդանիներ, որոնք անհետացման եզրին են կամ համարվում են հազվագյուտ։ Անտառներում բնակվում են Ավստրալիայում գրանցված բոլոր պարկավոր կենդանիների տեսակների 30 % - ը, չղջիկների տեսակների 58% - ը, գորտերի տեսակներ 29 %-ը, սողունների տեսակների 20 % -ը, թիթեռների տեսակների 58 % -ը և թռչունների տեսակների 40%-ը[2]։ Գիտական տեսանկյունից տեղական արևադարձային անտառները կարևոր նշանակություն ունեն, քանի որ Ավստրալիայի հին բուսականության հսկայական կուտակումներ են՝ ձևավորված դեռևս այն ժամանակ, երբ ժամանակակից մայրցամաքը դեռևս Գոնդվանա գերմայրցամաքի մասն էր[2]։ Կան մոտ 136 կմ2 մակերեսով մանգլենու ընդարձակ անտառային տարածքներ։

Տեղական անտառները հանդիսանում են ավստրալիայի բնիկների տարաբնակեցման ավանդական վայր, որոնք բնակեցրել են տարածաշրջանն ավելի քան 50 հազար տարի առաջ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wet Tropics of Queensland» (PDF) (անգլերեն). UNEP-WCMC. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Wet Tropics of Queensland» (անգլերեն). Australian Government. Department of the Environment, Water, Heritage and the Arts. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել