Քվանտային թվեր, քվանտային մեխանիկայում միկրոսկոպական օբյեկտի որևէ քվանտային փոփոխականի թվային արժեքն է (տարրական մասնիկի, միջուկի, ատոմի և այլն), որը բնութագրում է մասնիկի վիճակը։ Քվանտային թվերի նպատակն է ամբողջությամբ բնութագրել մասնիկի քվանտային վիճակը։ Որոշ քվանտային թվեր կապված են տարածությունում մասնիկի շարժման հետ և բնութագրում են մասնիկի ալիքային ֆունկցիայի տեսակը։

Քվանտային թվերն են՝ գլխավոր , ուղեծրային (օրբիտալային) , մագնիսական և սպինային : Միջուկային ֆիզիկայում օգտագործվում են իզոսպին, իսկ տարրական մասնիկների ֆիզիկայում առաջանում է գունային լիցք, c-քվարկ և t- քվարկ քվանտային թվերը[1]։

Գլխավոր քվանտային թիվ խմբագրել

Գլխավոր քվանտային թիվը   որոշում է էլեկտրոնի ընդհանուր էներգիան և հեռավորությունը միջուկից (էներգիական մակարդակի համարը)։ Այն ընդունում է ամբողջ արժեքներ  = 1,2,3,....

Ուղեծրային քվանտային թիվ խմբագրել

Ուղեծրային քվանտային թիվը   որոշում է ատոմի ուղեծրի ձևը։ Այն կարող է ընդունել 0-ից մինչև n-1 ամբողջ թվով արժեքներ ( =0, 1, 2,... n-1 )։  -ի ամեն մի արժեքի համապատասխանում է ուղեծրի որոշակի ձև։

Մագնիսական քվանտային թիվ խմբագրել

Մագնիսական քվանտային թիվը ցույց է տալիս մագնիսական կամ էլեկտրական դաշտի ազդեցությամբ տարածությունում ուղեծրի կողմնորոշումը։ Այն ընդունում է + -ից մինչև - `ներառյալ 0։ օրինակ, երբ  =1,  -ը ընդունում է 3 արժեք  =-1,0,1

Սպինային քվանտային թիվ խմբագրել

  սպինային քվանտային թիվը կարող է ընդունել միայն երկու արժեք` -   կամ +  : Դրանք համապատասխանում են էլեկտրոնի սեփական մագնիսական մոմենտի (սպին) երկու հակազուգահեռ արժեքների։

Գրականություն խմբագրել

  • Ա. Հ. Աբոյան-Օպտիկա, Ճառագայթման քվանտային բնույթը և ատոմի Բորի տեսությունը, 2007:- էջ 181

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Большой энциклопедический словарь. Физика / под ред. А. М. Прохорова. — М.: Большая Российская энциклопедия, 1998. — С. 318.