Քսենոլեզվաբանություն (անգլ.՝ xenolinguistics; հունարեն՝ ξένος՝ օտար և լատին․՝ lingua՝ լեզու բառերից), վարկածային գիտություն, որն ուսումնասիրում է բանական այլմոլորակայինների լեզուները։ Թեև «քսենոլեզվաբանություն» եզրն առաջացել է ավելի վաղ[Ն 1] և ավելի տարածված է՝ կիրառվում է նաև «աստղալեզվաբանություն» անվանումը[1][2]։ Հնարավոր է, որ վարկածային այլմոլորակային լեզվի գիտական ուսումնասիրությունների առաջին փորձերը կատարել է SETI կազմակերպությունը[3]։ Կազմակերպության աշխատակիցներից մեկը ենթադրեց, որ Երկրի շրջանակներում (այսինքն՝ հիմնված այլ սկզբունքների վրա, ոչ հատուկ մարդկայինին) «այլմոլորակային» լեզվի հնարավոր օրինակ է սիլբո գոմերո սուլական լեզուն, որը գուանչիների՝ Կանարյան կղզիների բնիկների ներկայիս լեզուն է[4]։

Այսպիսի լեզուների բնույթն ու ձևը պարզապես մտահայեցողական են, որովհետև չնայած վերերկրային բանականություն փնտրող մի շարք նախագծերի գոյությանը՝ Երկրի սահմաններից դուրս բանական կյանքի որևէ նշան չի հայտնաբերվել։ Հետագայում բանական վերերկրային քաղաքակրթության հետ շփման հնարավորությունը վարկածային այլմոլորակային լեզուների կառուցվածքի, ձևերի և տեսակների մասին հարցը դարձրել է լուրջ գիտական և փիլիսոփայական քննարկումների թեմա։

Վարկածային այլմոլորակային լեզուների հարցին բացի գիտնականներից անդրադառնում են նաև ֆանտաստ ժանրի գրողները։ Նրանցից ոմանք իրենց կերպարների համար լեզուներ հորինեցին, մյուսները շրջանցեցին խնդիրը՝ ենթադրելով, որ ապագայում ցանկացած լեզվից հնարավոր կլինի թարգմանություններ կատարել կամ ունիվերսալ լեզու կստեղծվի, որով կարող են խոսել բոլոր բանական տեսակները։

Ուսումնասիրություններ խմբագրել

Այն հարցը, թե ինչ ձևերով կարող են գոյություն ունենալ այլմոլորակային լեզուները հավասարազոր է այն հարցին, թե արդյոք Երկրի բնակիչները կճանաչեն դրանք որպես լեզուներ այլմոլորակայինների հետ վարկածային հանդիպման ժամանակ՝ ուսումնասիրվում է մի քանի տեսանկյունից։ Այս հարցի ուսումնասիրությունը որոշ համալսարաններում լեզվաբանության և լեզվագիտության դասընթացների ծրագրի մի մասն է[5][6]։

Երկրի կենդանի արարածները տարբեր ոչ խոսքային հաղորդակցման ձևեր են կիրառում, և դա կարող է վարկածային այլմոլորակային լեզուն հասկանալու բանալին լինել։ Մարդկանց հաղորդակցման ուղիներից են շատ տեսողական սիգնալներ, ինչպիսիք են ժեստերի լեզուն, մարմնի լեզուն, դեմքի արտահայտությունը և որևէ պատկեր (այդ թվում՝ կերպարներ), այդ պատճառով հնարավոր է ենթադրել, որ վերերկրային բանական տեսակները, եթե դրանք գոյություն ունեն, կարող են «խոսակցական» լեզու չունենալ, սակայն ունակ լինեն հաղորդակցվելու։ Երկրում բնակվող կենդանիներից ոմանք հաղորդակցվում են բոլորովին այլ ձևերով, որոնք հասանելի չեն մարդուն։ Օրինակ՝ սիպեները և քամելեոնները կարող են փոխել իրենց մարմնի գույնը բարդ ձևով, որը հաղորդակցման միջոց է[7] կամ մրջյունները և մեղուներն օգտագործում են ֆերոմոնները իրենց տեսակի այլ ներկայացուցիչների հետ բավականին բազմակողմանի հաղորդակցման համար։ «Օտարի լեզվի» թեմային, թեև անուղղակի կերպով, անդրադարձել է փիլիսոփա Լյուդվիգ Վիտգենշթայնը, որը գրում էր, որ «եթե առյուծը կարողանար խոսել, մենք չէինք կարողանա հասկանալ նրան»։ Մյուս կողմից շատերը ենթադրում են, որ վերերկրային և այլմոլորակային լեզուների միջև տարբերությունը, եթե դրանք գոյություն ունեն, հնարավոր է գործնականում ավելի խորը լինել[8]։ Որոշ գիտնականներ կարծում են, որ այլմոլորակայինների հետ շփումը, եթե դա երբևէ տեղի ունենա, հնարավոր է իրականացնել հեռազգացության միջոցով[9]։ Փիլիսոփա Ուիլարդ վան Օրման Կուայնը թեզ առաջ քաշեց այսպես կոչված «թարգմանության անորոշության» վերաբերյալ, որի համաձայն ցանկացած վարկած հնարավոր է ապացուցել միայն համատեքստին դիմելու ճանապարհով, մյուս նախադասությունների սահմանման միջոցով, որոնք կարտաբերեն լեզվակիրները։

Հոլանդացի մաթեմատիկոս Հանս Ֆրոյդենտալը 1960 թվականին իր գրքում նկարագրել է իր կողմից ստեղծված արհեստական լեզուն՝ լինկոսը, որը ստեղծվել է մաթեմատիկայի հիման վրա, որը նա հավանական էր համարում օգտագործել այլմոլորակայինների հետ շփման համար՝ հաշվի առնելով լինկոսի ունիվերսալությունը։

Նշումներ խմբագրել

  1. Առաջին անգամ այն օգտագործվել է 1986 թվականին Շեյլա Ֆինչի «Տրիադա» գիտաֆանտաստիկ վեպում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Daniels, Peter T. «Aliens And Linguists (Book Review).» Library Journal 105.13 (1980): 1516. Academic Search Premier. Web. 7 June 2012.
  2. Schirber, Michael. «Use Grammar To Decipher Alien Tongues.» New Scientist 199.2678 (2008): 12. Academic Search Premier. Web. 7 June 2012.
  3. http://www.laetusinpraesens.org/docs/alien1.php
  4. Silbo gomero y lenguajes extraterrestres Արխիվացված 2006-05-16 Wayback Machine Fuente: SETI
  5. Course notes Արխիվացված 2018-01-08 Wayback Machine by assistant professor Sheri Wells-Jensen, Bowling Green State University
  6. «Escritos». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  7. NOVA | Kings of Camouflage | Quick Change Artists | PBS
  8. «中国公众科技网:宇宙语言学». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  9. «Xenolinguistics: Telepathy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 14-ին.

Գրականություն խմբագրել

  • McConnell, B.S., 2001. Beyond Contact: A Guide to SETI and Communicating with Alien Civilizations ISBN 0-596-00037-5
  • Meyers, W.E., 1980. Aliens and Linguistics: Language Study and Science Fiction ISBN 0-8203-0487-5

Արտաքին հղումներ խմբագրել