Քսենյա Սմետանենկո, ըստ ամուսնու՝ Գոնչար (ռուս.՝ Ксения Гончар (Сметаненко), մարտի 26, 1979(1979-03-26), Մոսկվա, ԽՍՀՄ), նախկին գեղասահորդուհի (պարային զույգեր), որը միջազգային մրցումներում ներկայացրել է Ռուսաստանը և Հայաստանը։ Սամվել Գյոզալյանի հետ 1997 թվականին դարձել է Զագրեբի Golden Spin մրցաշարի հաղթող և մասնակցել է 1998 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով Հայաստանը։ Կարիերայի սկզբում Ռուսաստանի դրոշի ներքո մրցել է Իգոր Լուկանինի հետ։

Քսենյա Սմետանենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝ռուս.՝ Ксения Сметаненко
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Ксения Гончар
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և սառցի վրա պարող
Երկիր՝ Հայաստան[1]
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 26, 1979(1979-03-26) (45 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Կարիերա խմբագրել

Սկզբում Սմետանենկոն մրցել է Ռուսաստանի դրոշի ներքո։ Իգոր Լուկանինի հետ նա զբաղեցրել է երրորդ տեղը 1992 թվականի Ռուսաստանի պատանիների առաջնությունում և տասներորդը՝ 1993 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում։ Նրանք երկու անգամ հանդես են եկել նաև Գերմանիայի առաջնությունում[2][3]։

1997 թվականին Սմետանենկոն միավորվեց Սամվել Գյոզալյանի հետ, և պարային զույգը սկսեց ներկայացնել Հայաստանը։ 1997 թվականին Կարլ Շեֆերի հուշամրցաշարում զբաղեցնելով վեցերորդ տեղը՝ նրանք Հայաստանի համար օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցին։ Այնուհետև Սմետանենկո/Գյոզալյան զույգը ոսկե մեդալ նվաճեց 1997 թվականի Զագրեբի Golden Spin մրցաշարում[4] և զբաղեցրեց 20-րդ տեղը 1998 թվականի Եվրոպայի առաջնությունում[5]։ Նագանոյի 1998 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում նրանք զբաղեցրին 24-րդ տեղը[6][7]։ Այդ մրցաշրջանի ավարտից հետո զույգն ավարտեց կարիերան[8]։

Անձնական կյանք խմբագրել

Սմետանենկոն ծնվել է Մոսկվայում[9]։ Նա ամուսնացած է նախկին պրոֆեսիոնալ հոկեյիստ Սերգեյ Գոնչարի հետ, որն այժմ մարզչի օգնական է «Փիթսբուրգ Փինգուինս» ակումբում։ Նրանք ծանոթացել են 1998 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ[8][10]։ Զույգն ունի երկու դուստր՝ Նատալյան և Վիկտորյան։

Ընտանիքն այժմ բնակվում է Դալասում (ԱՄՆ)։ Քսենյան Big Dreams բարեգործական հիմնադրամի նախագահն է։ Քսենյան վաղ հասակում կորցրել է մորը, որը մահացել է կրծքագեղձի քաղցկեղից, այնուհետև ավտովթարի հետևանքով հաշմանդամ է դարձել մոտ ազգականներից մեկը։ Դժբախտ դեպքերի այդ շարքը աղջկան ստիպել է ուշադրություն դարձնել սահմանափակ հնարավորություններով որբ երեխաների դժբախտ վիճակին, և նա հիմնել է Big Dreams[11]։

Մարզական արդյունքներ խմբագրել

Գյոզալյանի հետ Հայաստանի դրոշի ներքո խմբագրել

Միջազգային
Իրադարձություն 1997–98 թթ.
Ձմեռային օլիմպիական խաղեր 24-րդ
Աշխարհի առաջնություն 27-րդ
Եվրոպայի առաջնություն 20-րդ
Զագրեբի Golden Spin մրցաշար 1-ին
Կարլ Շեֆերի հուշամրցաշար 6-րդ

Լուկանինի հետ Ռուսաստանի և Գերմանիայի դրոշի ներքո խմբագրել

Միջազգային
Իրադարձություն 1991–92 թթ. 1992–93 թթ. 1995–96 թթ. 1996–97 թթ.
Աշխարհի պատանեկան առաջնություն 10-րդ
Ազգային
Ռուսաստանի պատանեկան առաջնություն 3-րդ
Գերմանիայի առաջնություն 5-րդ 4-րդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sports-Reference.com
  2. German National Championships 1996. January 5 - 7, 1996, Berlin. Final Standings
  3. «The Figure Skating Corner: German Nationals 1997». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  4. «The Figure Skating Corner: Golden Spin of Zagreb 1997». web.archive.org. 2015 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  5. EUROPEAN FIGURE SKATING CHAMPIONSHIPS 1990-1999. 1998, Milan, Italy
  6. «Skatabase-Olympic Games 1990's». web.archive.org. 2008 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  7. «Ksenya Smetanenko Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  8. 8,0 8,1 «Сергей ГОНЧАР: "Нас с супругой соединила Олимпиада в Нагано"». metallurg.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  9. «Our Founders | Big Dreams Childrens' Foundation». web.archive.org. 2014 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  10. «Checking in with one of Russia's greatest defensemen». Hooked On Hockey Magazine (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ մարտի 11. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  11. «Our Founders». Big Dreams Children's Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.