Քուռուշնա
Քուռուշնա
Քուռուշնա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Fabeae
Ցեղ Vicia
Տեսակ Քուռուշնա (V. ervilia)
Միջազգային անվանում
Vicia ervilia
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Քուռուշնա, վիկ համրիչանման (լատին․՝ V․ ervilia), , բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույս։

Կառուցվածք խմբագրել

Արմատներն իլիկաձև, ցողունը կիսականգուն, երբեմն կանգուն, ուժեղ ճյուղավորված, 30–60 սմ և ավելի բարձրությամբ։ Տերևները կենտ փետրաձև են, առանց բեղիկի, մանր, ձվաձև կամ գծանման։ Բույսը հիմնականում մերկ է։ Ծաղիկները մանր են, 1–2 հատ (երբեմն՝ 3–4), դուրս են գալիս տերևածոցից, դեղնավուն, երբեմն սպիտակավուն։

Պտուղ խմբագրել

Պտուղն ունդ է, պարունակում է 3–4 մանր, եռանկյունաձև, երբեմն կլորավուն սերմ։ Ինքնափոշոտվող է։ Սերմը և ծղոտն օգտագործվում են որպես կեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 503