Քուշական լեզուներ
Քուշական լեզուներ, սեմա–քամյան լեզվաընտանիքին պատկանող լեզվախումբ։
Տեսակ | լեզվաընտանիք |
---|---|
Ենթադաս | Սեմա-քամյան լեզվաընտանիք[1] |
IETF | cus |
ԳՕՍՏ 7.75–97 | куш 355 |
ISO 639-2 | cus |
ISO 639-5 | cus |
![]() |
Խոսվում է Աֆրիկայի արևելքում և հյուսիս–արևելքում։ Բաղկացած է 5 ենթախմբից․
- հյուսային (բեդաույե լեզուն՝ Կարմիր ծովի ափերին, Սուդանում և Եթովպիայում),
- կենտրոնական (ագավյան լեզուները՝ Հյուսիսային և Կենտրոնական Եթովպիայի առանձին բնակավայրերում),
- արևելյան (Սոմալիի Դեմոկրատական Հանրապետությունում, աֆարների և իսաների ֆրանսիական տարածքում, Եթովպիայի հյուսիսարևմտյան մի մասում, արևելքում և հարավում, Քենիայի հյուսիսում), որը միավորում է աֆարսախո լեզուները, գալլա–սոմալիական, սիդամական լեզուները և, հնարավոր է, գոնսո–գելեբական լեզուները,
- արևմտաքուշական (օմետո, կաֆֆա և այլն, Եթովպիայի հարավ–արևմուտքում և արևմուտքում),
- հարավքուշական իրակվական լեզուներ (Տանզանիայում), ասա և նգոմվիա (Տանզանիայում և Քենիայում)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Crystal D. The Cambridge Encyclopedia of Language — Cambridge University Press, 1987. — P. 316. — ISBN 978-0-521-42443-1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 502)։ |