Կրծոսկր-անրակային հոդ

(Վերահղված է Քունքա-ծնոտային հոդից)

Կրծոսկր-անրակային հոդ (art. sternoclavicularis), թամբաձև, անհամատեղելի հոդ։ Կազմությանը մասնակցում են կրծոսկրի անրակային փորվածքը և անրակի կրծոսկրային ծայրը, որոնք օժտված են՝ շարակցա-հյուսվածքային աճառով ծածկված հոդամակերեսներով, որոնց անհամապատասխանելիությունը մասամբ վերացվում է աճառակազմ հոդային սկավառակով։ Հոդն ունի բավականին ընդարձակ հոդաշապիկ և միջանրակային, կողանրակային, կրծոսկր-անրակային առաջային և ետին կապաններ, որոնք ամրացնում են հոդը և սահմանափակում նրանում կատարվող շարժումների ծավալը։ Հոդի լայնական առանցքի շուրջ անրակը պտտվում է առաջ և ետ, սլաքայինի շուրջ շարժվում է վեր, վար և ուղղահայաց առանցքի շուրջ՝ առաջ և ետ։

Կրծոսկր-անրակային հոդ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 691