Քունը և նրա խորթ եղբայր Մահը
«Քունը և նրա խորթ եղբայր Մահը»[1] (անգլ.՝ Sleep and his Half-brother Death), անգլիացի նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1874 թվականին[2]։ Նկարում պատկերված են հին հունական դիցաբանությունից երկվորյակ եղբայրներ Հիպնոս և Թանատոս աստվածները։ Սա եղել է Ուոթերհաուսի առաջին կտավը, որը ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[3]։ Ստեղծվել է այն բանից հետո, երբ նկարչի կրտսեր եղբայրը մահացել է տուբերկուլոզից[4]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս |
տարի | 1874 |
բարձրություն | 69,85 սանտիմետր |
լայնություն | 90,81 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | այլաբանություն |
նյութ | յուղաներկ |
հավաքածու | անհայտ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։
ՆկարագրությունԽմբագրել
«Քունը և նրա խորթ եղբայր Մահը» նկարը վերաբերում է քնի և երազատեսության աստված Հիպնոսին ու մահվան աստված Թանատոսին, որոնք հունական դիցաբանության մեջ (ի տարբերություն կտավին դրած նկարչի անվանը) երկվորյակ եղբայրներ էին, գիշերվա աստվածուհի Նիքսի և հավերժական խավարի աստված Էրեբոսի զավակները։
Երկու պատանիները՝ Քունը (Հիպնոս) և Մահը (Թանատոս), նկարում պատկերված են միանման դիրքերով անկողնում պառկած, սակայն առաջին պլանում գտնվող կերպարը, որը մարմնավորում է Քունը, լույսով է պատված, իսկ Մահվանը կերպավորող եղբայրը թաղված է խավարի մեջ[5]։ Քունը գրկել է կակաչներ՝ երազների և հեքիաթային երազատեսության խորհրդանիշը[6]։ Դիտողի հայացքին զուգընթաց՝ առաջին պլանից դեպի հետինը, այն ասես շարժվում է կյանքից դեպի մահ[7]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Сон и его сводный брат Смерть. Джон Уильям Уотерхаус (1849-1917)»։ gallerix.ru (անգլերեն)։ Վերցված է 2020-09-28
- ↑ «Sleep and his Half-brother Death»։ johnwilliamwaterhouse.com։ Արխիվացված է օրիգինալից 9 September 2009-ին։ Վերցված է 31 January 2013
- ↑ Noakes, Aubrey. 2004. Waterhouse: John William Waterhouse. London: Chaucer Press. p. 23. 1-904449-39-5
- ↑ Hobson, Anthony. 1989. J. W. Waterhouse. Oxford: Phaidon Christie's. pp. 20-21. 0-7148-8066-3
- ↑ Kryger Meir H. (2013)։ Atlas of Clinical Sleep Medicine: Expert Consult - Online։ Elsevier Health Sciences։ էջ 61։ ISBN 978-0-323-28917-7
- ↑ Krahn Lois E., Silber Michael H., Morgenthaler Timothy I. (2010)։ Atlas of Sleep Medicine։ CRC Press։ էջ 5։ ISBN 978-1-84184-763-4
- ↑ «John William Waterhouse. Part 1»։ wordpress.com (անգլերեն)։ Վերցված է 2020-09-28