Քունգ ֆու նժույգը
«Քունգ ֆու նժույգը» (չինարեն՝ 龙马精神), 2023 թվականին նկարահանված չինական մարտաֆիլմ, որը գրել և նկարել է ռեժիսոր Լարի Յանգը, գլխավոր դերերը կատարել են Ջեքի Չանը, Լյու Հաոկունը և Գուո Քիլինը։ Ֆիլմում ներկայացվում է հին կասկադյորի և նրա կասկադյոր ձիու պատմությունը: Ֆիլմը թողարկվել է 2023 թվականի ապրիլի 7-ին Չինաստանում[1][2]։
Քունգ ֆու նժույգը չինարեն՝ 龙马精神 | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ և դրամա |
Թվական | 2023 |
Լեզու | հյուսիսային չինարեն |
Ռեժիսոր | Larry Yang? |
Սցենարի հեղինակ | Larry Yang? |
Դերակատարներ | Ջեքի Չան, Liu Haocun? և Guo Qilin? |
Օպերատոր | Sun Ming? |
Երաժշտություն | Loudboy? |
Մոնտաժ | Super Zhang? |
Կինոընկերություն | Alibaba Pictures?, Hengdian Group? և China Film? |
Տևողություն | 126 րոպե |
Սյուժե
խմբագրելԼաո Լոն կասկադյոր է, որն աշխատում է իր Ռեդ Հար՝ կասկադյոր ձիու հետ, որին նա փրկել է էֆթանազիայից։ Լոն, որը 8 տարի առաջ սնանկացել էր և կորցրել իր դստերը՝ Իքսիա Բաոյի խնամակալության իրավունքը իր հանգուցյալ կնոջից բաժանվելուց հետո, երբ նա դեռ երիտասարդ էր, ստացել է լուրջ վնասվածք։ Մի գիշեր Լաոն և Ռեդ Հարը կռվի մեջ են մտնում պարտքատերերի հետ և շուտով իմանում են, որ ձին վտանգված է․ հնարավոր է նա աճուրդի հանվեր իրենց սկզբնական ընկերության սնանկացումից հետո: Լաոն իրավաբանական օգնություն է խնդրում Բաոյից, որն այժմ համալսարանի ուսանող է։ Բաոն ուսումնասիրում է իրավագիտությունը, և չնայած սկզբում այդքանել չէր ուզում օգնել, սակայն հորն առաջարկում է իր ընկերոջ՝ Նայհուայի ծառայությունները:
Միևնույն ժամանակ, այն բանից հետո, երբ Լաոյի պայքարը պարտքատերերի հետ հայտնի է դառնում, նա և Ռեդ Հարը առաջարկ են ստանում նկարահանվել մի քանի ֆիլմերում, որի համար կվարձատրվեին։ Բաոն դառնում է նրա ժամանակավոր գործակալը: Չնայած նրանք կարող են օգնել միմյանց դժվար իրավիճակներում, սակայն Բաոն շուտով դժգոհություն է հայտնում Լաոյի՝ ձիով հնարքից՝ վախենալով, որ նա և Ռեդ Հարը կարող են վտանգավոր վնասվածքներ ստանալ: Այն բանից հետո, երբ Լաոն Բաոյին անհարմար դրության մեջ է դնում Նայհուայի ծնողների առջև, Լաոն զզվանքով հեռանում է և լքում Բաոյին: Դրանից հետո հնարքը կատարելիս Լաոն և ձին լուրջ վնասվածքներ են ստանում, արդյունքում Լաոյին տեղափոխում են հիվանդանոց: Խուզարկելով Լաոյի տունը՝ անձը հաստատող փաստաթուղթ փնտրելու համար, Բաոն իմանում է, որ նա պահպանել է անվտանգության տեսախցիկի ձայնագրությունը, որը ցույց է տալիս նրանց ձախողված հանդիպումները, երբ նա փոքր էր: Հուզված Բաոն հիվանդանոցում հաշտվում է Լաոյի հետ և Լաոն խոստանում է դադարեցնել կասկադյորությունը:
Մի գիշեր Լաոն արթնանում է և տեսնում, թե ինչպես են պարտքատերերը փորձում գողանալ ձիուն։ Կարճ փոխհրաձգությունից հետո նա վճարում է իր պարտքը և հրավիրում Դամի Գեին՝ պարտքերի հավաքագրման առաջատար ավազակին, իր աշակերտը դառնալու նպատակով: Հաջորդ օրը Լաոյի աշակերտ Յուանջին նրան հրավիրում է իր ֆիլմում խաղալու, որը հարգանքի տուրք է մատուցում կասկադյորի աշխատանքին. Լաոն համաձայնում է, Բաոյին այդքան էլ դուր չեկավ հոր որոշումը: Նկարահանումների ժամանակ Լաոն պնդում է, որ ինքը կատարի վտանգավոր հնարքը, բայց հիշելով Բաոյի խոսքերը՝ չի կարողանում ավարտել այն և թողնում է աշխատանքը։ Չնայած նրան հաջողվեց կրկին հաշտվել Բաոյի հետ՝ Լաոն ձախողեց Ռեդ Հարի գործը և ստիպված եղավ վաճառել ձիուն տվյալ ընկերությանը: Չցանկանալով բաժանվել՝ Բաոն և Նայհուան համոզում են CEO ընկերության գործադիր տնօրեն Հե Իքսինին վերադարձնել Ռեդ Հարին և ցույց տալ նրան Լաոյի նախորդ հնարքների կադրերը՝ ցույց տալու Լոնի նվիրվածությունը իր գործին: Հե Իքսինը վերադարձնում է ձիուն Լաոյին՝ ասելով, որ նա արդեն մտադիր էր վերադարձնել Ռեդ Հարին․ ձին փորձում էր սովամահ լինել՝ գտնվելով ընկերության սեփականության ներքո: Հե Իքսինը հեռանում է, իսկ Լաոն, Բաոն և Նայհուան վերամիավորվում են Ռեդ Հարի հետ։
Դերերում
խմբագրել- Ջեքի Չան - Լաո Լուոյի դերում՝ կասկադյորական հնարքներ կատարող անձ, ով ունի Ռեդ Հար անունով կասկադյորական ձի (赤兔)[3]
- Լյու Հաոկուն - Քսիա Բաոյի դերում՝ Լաո Լուոյի դուստրը[3]
- Գուո Քիլին - Նայհուան դերում՝ Քսիա Բաոյի ընկերը[3]
- Վու Ջինգ - Յունջի դերում՝ Լաո Լուոյի աշակերտը[3]
- Ջոե Յունգ - Յինզիի դերում՝ հնարքներ կատարող և Լաո Լուոյի աշակերտուհին[3]
- Յու Աիլելի - Քիամաոյի դերում՝ Յինգզիի ամուսինը[3]
- Յու Ռոնգգուանգ - Հե Քսինի դերում՝ CEO ընկերության տնօրենը, որը ցանկանում է գնել Ռեդ Հարին[3]
- Էնդի Օն - Դամի Գեի դերում՝ պարտքեր հավաքող ավազակ[3]
- Իքսիաոշենյանգ - Լի Յանի դերում՝ իրավաբան, որն աշխատում է Հե Իքսինի համար[3]
- Շի Յաննենգ - Դավեի դերում՝ կակսադյոր, Լաո Լուոյի ընկերը[3]
Արտադրություն
խմբագրելԶարգացում
խմբագրելՌեժիսոր Լարի Յանը Ջեքի Չանի երկրպագուն է և սցենարը գրել է Քունգ ֆու անվանմամբ կասկադյորների մասին վավերագրական ֆիլմ դիտելուց հետո (龙虎武师): Նախ, Լարին փնտրեց Չանին, որպեսզի ստուգի իր սցենարը, սակայն մերժվեց և նրան խնդրեցին վերանայել այն ամիսներ անց: Յանգին հինգ օր անհրաժեշտ եղավ սցենարի վերանայումն ավարտելու համար և այն ևս մեկ անգամ ուղարկեց Չանին, որտեղ նա ընդունեց նկարահանման հրավերը[4]։
Ֆիլմագրություն
խմբագրելՆկարահանման շրջանը սկսվել է 2021 թվականի սեպտեմբերի 27-ին և ավարտվել 2022 թվականի նոյեմբերի 10-ին[5][6]։ Նկարահանումները տեղի են ունեցել «Hengdian World» ստուդիայում, Դոնյանգում և Պեգասուս Ուոթերթաունում, որը գտնվում է Ջյանգին քաղաքում[7]։
Թողարկում
խմբագրելՖիլմը 2023 թվականի ապրիլի 7-ին[8] թողարկվել է Միացյալ Թագավորությունում, Միացյալ Նահանգներում և Չինաստանում, ինչպես նաև 2023 թվականի ապրիլի 13-ին թողարկվել է Մալայզիայում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «电影《龙马精神》定档4月7日 成龙"望马成龙"花式练马». Eastday (չինարեն). enorth. 2023-01-30.
- ↑ «Jackie Chan's 'Ride On' Saddles up Stable-Full of Sales Deals for Golden Network». Variety. 2023-02-15.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 «《龙马精神》发布全阵容角色剧照吴京造型首曝光 成龙"望马成龙"欢乐不断». Sohu Film (չինարեն). 2022-11-14.
- ↑ 4,0 4,1 «龙马精神》68岁成龙不言休 慨叹"难再有李连杰、吴京"». Oriental Daily News (Malaysia) (չինարեն). 2023-03-31.
- ↑ «成龙新片《龙马精神》开机,搭档"骏马"致敬龙虎武师» (չինարեն). Qianjiang Evening News. 2021-09-14. Արխիվացված է օրիգինալից 2022-12-05-ին. Վերցված է 2023-03-31-ին.
- ↑ «成龙《龙马精神》杀青 与骏马演绎特殊"父子情"». 1905.com (չինարեն). 2021-11-10.
- ↑ «电影《龙马精神》"东方威尼斯"杀青,海澜飞马水城引众星打卡游览». 旅游世界 (չինարեն). 2021-11-12.
- ↑ «成龙、刘浩存、郭麒麟主演电影《龙马精神》定档12月31日». The Beijing News (չինարեն). 2022-01-26.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Քունգ ֆու նժույգը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում