Քութայիսի պետական պատմական թանգարան

Քութայիսի Նիկո Բերձենիշվիլիի անվան պետական պատմական թանգարան, Իմերեթի մարզի խոշորագույն պատմական թանգարանը, որը գտնվում է Քութայիսիում և Թբիլիսիի պետական թանգարանից հետո երկրորդ պատմական թանգարանն է Վրաստանում։

Քութայիսի պետական պատմական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Վրաստան
ՎայրՔութայիս
Հասցեალ. პუშკინის ქ. 18
Հիմնադրվել է1921
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Քութայիսի պատմաժողովրդագրական թանգարանի առաջին հավաքածուները տեղավորվել են Գրիգոլ Գվելիսանի թանգարանի կողմից ղեկավարվող տանը, դրանից հետո տեղափոխվել են Քութայիսի համալսարան։ Առաջին տնօրեններից է եղել Ջափարիձե Թրիֆոն Միխայիլովիչը։

Թանգարանը ձևավորվել է 1921 թվականին և տեղավորվել է Պուշկինի և Ծերեթելի փողոցների անկյունում գտնվող եռահարկ շենքում, որը Քութայիսիում կառուցվել էր մոտ 1894-1896 թվականներին Վրաստանի Ազգային բանկի համար[1]։

2005 թվականին վերակառուցվել է «Ոսկե Գանձ» սրահը, իսկ 2006 թվականին աշխատանքը ամբողջովին ավարտվել է[2], որի հետ կապված՝ զբոսաշրջիկների համար բաց տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 802մ², ցուցադրության տարածքը` 365մ², ժամանակավոր ցուցահանդեսների համար շինությունը` 69մ², պահեստային տարածքը` 1840մ², վերականգնման շինությունը` 24մ², թանգարանային խանութը` 25մ²։

Թանգարանը հրատարակում է ամենամսյա «Khidi» («Կամուրջ») ամսագիրը, ինչպես նաև «Թանգարանային նորություններ» թերթը։ Ինչպես նաև հրատարակել է «Քութայիսյան հնագիտություն», «Ինչի մասին են խոսում թանգարանային ցուցանմուշները», «Գելատիի գանձերը», «Վրաստանի եկեղեցական գանձարանը», «Քութայիսի թանգարանային գրությունների նկարագրություն», «Քութայիսի թանգարանից անտիկ շրջանի նյութեր» պարբերականները[3]։

Ֆոնդեր խմբագրել

 
Մոցամեցկի աստվածաշունչ XII
 
Ոսկե աստվածաշունչ 1502

Թանգարանի ֆոնդերը ներկայումս կազմում են 190, 988 ցուցանմուշ[4], էքսպոզիցիաներում ներկայացված են պատմության առարկաներ՝ սկսած քարի և բրոնզի դարերից․ գրեթե ամբողջ արևմտյան Վրաստանում հնագիտական արշավների աշխատանքի արդյունքները, ինչպես նաև անտիկ շրջանի ու վաղ միջնադարի նշանակալի հավաքածուները։

Տղամարդու բրոնզե եզակի քանդակը հայտնաբերվել է Ֆերսաթի գյուղի մոտ, Գեգութիից բրոնզե աղջկա քանդակ։ Դրամագիտական հավաքածուից առանձնանաում է 5–րդ դարի ունիկումը՝ արծաթե կոլխիդական դիդրահման։ Ինչպես նաև ներկայացված է մ․թ․ա․ 5-3–րդ դարերի կոլխիդական դրահմաներ, Ալեքսանդր Մակեդոնացու նկարներով ստատերներ, Գեորգի III-ի, Թամարայի մետաղադրամները։ Թանգարանում պահպանվում են միջնադարի աշխատանքներ․ արծաթյա ստավրոտեկա և գրակալ (10–րդ դար), Քրիստոսի Ծննդյան և Հարության պատկերներ, Քրիստոսի սրբապատկերը Մոցամետից 11-12–րդ դարերի, 17-18–րդ դարերի ոսկե իրեր։ Ձեռագրերի ֆոնդում կա 800 գիրք՝ հիմնականում արևմտյան Վրաստանից։ Աստվածաշունչ (11–րդ դարի սկզբի), Հովհաննես Քսիլոֆիլիոնիսի ագիոգրաֆիկ հավաքածու–հինգհատորյակը, որը թարգմանվել է վրացերեն (11–րդ դար)։

Թանգարանում պահվում են 8 ձեռագիր «Դյուցազն վագրի կաշվով», Սուլխան-Սաբա Օրբելիանիի ձեռագիրը և Վախթանգ VI–ի ստեղծագործությունները։

Թանգարանի գրադարանում կա ավելի քան 40 հազար գիրք[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About Sights – Kutaisi State Historical Museum» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. «Niko Berdzenishvili Kutaisi State Historical Museum» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. «Музеи и Галереи в Кутаиси». www.visitkutaisi.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. «Кутаисский исторический музей имени Нико Брдзенишвили». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. «Администрация Президента Грузии». www.saakashviliarchive.info. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քութայիսի պետական պատմական թանգարան» հոդվածին։