Քորոր (անգլ.՝ Koror City), Ամերիկայի Միացյալ Նահանգներին ազատ կամարտահայտությամբ միացած Պալաու պետության խոշորագույն քաղաքը, որտեղ ապրում է այդ երկրի բնակչության մոտավորապես կեսը (2007 թվականի տվյալներով՝ շուրջ 10,5 հազար մարդ)։ Բնակչության հիմնական ազգային (էթնիկ) խմբերն են միկրոնեզիացիներն ու ֆիլիպինցիները՝ 80 տոկոս և 19 տոկոս հարաբերակցությամբ։ Գործածվող պաշտոնական լեզուներն են անգլերենն ու պալաուերենը։

Բնակավայր
Քորոր
ԵրկիրՊալաու Պալաու
Պաշտոնական լեզուPalauan? և անգլերեն
Բնակչություն8744 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+9 և UTC+10
Քորոր (քաղաք) (Պալաու)##
Քորոր (քաղաք) (Պալաու)

Քաղաքն ընկած է նույնանուն կղզու վրա, որը մտնում է Կարոլինյան կղզեխմբի մեջ (կղզին անվանվում է նաև Օրեոր)։ Զարգացած է զբոսաշրջությունը. գործում են 22 բարձրակարգ հյուրանոց և 8 մոթել։ Նավահանգիստը գտնվում է հարևան Մալաքալ կղզում։

Պատմություն խմբագրել

Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում՝ ինտերբելումի տարիներին, Քորորը եղել է Ազգերի լիգայի կողմից Ճապոնիայի կառավարմանը Հարավխաղաղօվկիանոսյան մանդատով հանձնված կղզեխմբի մայրաքաղաքը։ Այնուհետև դարձել է Պալաուի մայրաքաղաքը և այդ կարգավիճակը պահպանել է մինչև 2006 թվականը, երբ պետության մայրաքաղաքը տեղափոխվել է Նգերուլմուդ[1]։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Բելաուի ազգային թանգարան
  • Էթփիսոն թանգարան
  • Պալաուի բարձրագույն դպրոց
  • Պալաուի ազգային մարզադաշտ
  • Պալաուի հանրային գրադարան
  • WCTC առևտրի կենտրոն

Պատկերասրահ խմբագրել

Կլիմա խմբագրել

Քորորի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին օրական °F 79 77 81 81 81 81 81 79 79 77 77 79 79.3
Միջին օրական °C 26 25 27 27 27 27 27 26 26 25 25 26 26.2
Միջին ամսական արևային ժամ 192 200 236 276 288 244 216 181 186 144 159 166 2488
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hollywood, Mike (2006 թ․ հունվարի 12). Papa Mikeýs Palau Islands Handbook (անգլերեն). iUniverse. էջ 37. ISBN 9780595820009.
  2. «Koror, Palau and Angeles now sister cities». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Davao City, Palau forge sisterhood accord».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քորոր (քաղաք)» հոդվածին։