Քոլին Մարգարեթ

ամերիկացի դերասանուհի

Քոլին Մարգարեթ (անգլ.՝ Margaret Colin մայիսի 26, 1958(1958-05-26)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալում խաղացած Մարգո Մոնտգոմերի-Հյուզի (դերը խաղացել է 1982-1983 թվականներ) և «Բամբասկոտը» սերիալում՝ Էլյանոր Ուոլդորֆ-Ռոուզի (2007 թվականին) դերերով։ Արժանացել է «Սատուրն» մրցանակի (2000 թվական)[4]։

Քոլին Մարգարեթ
Ծնվել էմայիսի 26, 1958(1958-05-26)[1][2] (65 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՀոֆստրա համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Justin Deas?
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ խմբագրել

Քոլին Մարգարեթը ծնվել է 1958 թվականի մայիսի 26-ին Բրուքլին քաղաքում (Նյու Յորք, ԱՄՆ) և մեծացել՝ Լոնգ Այլենդում։ Դաստիարակվել է կաթոլիկի ընտանիքում[5]։ Հայրը Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի սպաների կազմում էր[6]։ Մարգարեթն ունի իռլանդական ծագում։

1976 թվականին ավարտել է Baldwin Senior High School միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ավարտել է Hofstra University համալսարանը։

Կարիերա խմբագրել

Կինոկարեիերան սկսել է 1979 թվականին, սկզբում խաղացել է սերիալներում։ Նրա առաջին դերը եղել է «Գիշերվա շեմին» սերիալում Փեյջ Մեդիսոնի դերը․ սերիալի հեռարձակման յոթ ամիսների ընթացքում իր հերոսուհու՝ Փեյջի հետ վերապրել է ինքնասպանության յոթ փորձ և ի վերջո ամուսնացել իր խորթ եղբոր հետ։ Սրան հաջորդել է «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալի Մարգո Մոնտգոմերի-Հյուզի դերը։ Այդ սերիալում Մարգարեթը խաղացել է 1982-1983 թվականների ընթացքում։

Դրան հաջորդել են դերասանուհու մի քանի տասնյակ դերեր, որոնք այնքան էլ հաջող չէին, ինչպես նախկինները կամ ընդհանրապես մնացել են աննկատ։ Նրա հայտնիությունը վերականգնվել է 2007 թվականին «Բամբասկոտը» հեռուստասերիալում խաղացած դերով։ Նրա հերոսուհին դիզայներ Էլեանոր Ուոլդորֆ-Ռոուզն է, սերիալի գլխավոր հերոսուհու մայրը՝ Բլեր Ուոլդորֆը։

Անձնական կյանք խմբագրել

1988 թվականի հունվարին Մարգարեթը ամուսնացել է դերասան Ջասթին Դիսոնի հետ․ նրանք ծանոթացել էին 1980-ական թվականներից, երբ «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալում խաղում էին սիրահար զույգի դեր։ Ամուսինները ունեն երկու որդի՝ Սեմը (ծնվ. 1990 թվականին) և Ջոզեֆը (ծնվ. 1993 թվականին)։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1956—2010 ս Ինչպես է պտտվում աշխարհը As the World Turns Մարգո Մոնտգոմերի-Հյուս
1956—1984 ս Գիշերվա շեմին Edge of Night, The Փեյջ Մեդիսոն
1987 ֆ Ինչպես որ հայրն է, այնպես էլ որդին է Like Father, Like Son Ջենի Արմբրյուսթեր
1987 ֆ Երեք տղամարդ և մեկ երեխա Three Men and a Baby Ռեբեկա
1989 ֆ Ճշմարտությանը հավատացողը True Believe Քիթի Գրիր
1989 տ/ֆ Ճանապարհորդող մարդ Traveling Man Ջուաննա Ռիտ
1990-2010 ս Օրենք և կարգ Law & Order Մերի Մարքսոն
1991-1992 ս Սիբս Sibs Օդի
1991 ֆ Մսագործի կինը Butcher's Wife, The Ռոբին Գրեյս
1996 ֆ Անկախության օրը Independence Day Կոնստանս Սպանո
2002 ֆ Անհավատարիմ Unfaithful Սելի
2004 ֆ Առաջին դուստրը First Daughter Առաջին տիկին Մելանի Մաքկենզի
2007-2011 ս Բամբասկոտը Gossip Girl Էլյանոր Ուոլդորֆ-Ռոուզ
2017 ս Կապույտի երանգներ Shades of Blue Լինդա Վոզնյակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. Margaret Colin — Awards
  5. «Margaret Colin:Biography». MSN. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին. «Born in Brooklyn to a large Irish-Catholic family and raised on Long Island, Colin began acting in elementary school.»
  6. Margaret Colin Biography (1957?-)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլին Մարգարեթ» հոդվածին։