Խոթանլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառակում։ Գտնվում էր Մանազկերտ քաղաքից 26 կմ արևմուտք՝ Արածանի գետի ձախ ափին։

Գյուղ
Խոթանլու
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՄանազկերտի գավառակ
Այլ անվանումներԳոթանլը, Գոթանլի, Խոտանլու, Քյոթանլու, Քոթանլու
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխոթանլուեցի
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին ուներ 45 տուն, որից 25-ը հայկական, 20-ը՝ քրդական։ 1909 թվականին ուներ 65 տուն հայ և 10 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Խոթանլուն ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի (վանք), որի սեղանի քարերի վրա եղել են սեպագիր արձանագրություններ։ Պահպանվել էր նաև Մենուայի արձանագրությունը, որը տեղեկացնում էր Մենուա ջրանցքի կառուցման մասին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 762-763

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 67