«Չնայած լաբորատոր պայմաններում իրականացվել են 5-6 ֆերմենտների` ռիբոնուկլեազի, լիզոսոմի և ցիտոքրոմի սինթեզը․․․»

Ռիբոնուկլեա՞զ, թե՞ ռիբենուկլիուս։ Կենսաբանությունը լավ չեմ հիշում դպրոցից, կարող է սրանք տարբեր բառեր են։ Վազգեն 10:54, 16 Հունիսի 2010 (UTC)Պատասխանել

Ռիբոնուկլեազ: Սա ֆերմենտ է: Ճիշտն ասած, չիմացա, թե ձեր նշածը ինչ միացություն է: Գուցե ռիբոնուկլեազի ինչ - որ այլ անվանումն է, համենայնդեպս, ես ոչ մի տեղ այն չեմ հանդիպել: Ինտերնետում էլ փնտրեցի, էլի այդպիսի միացություն չկա:) Դատարկություն 15:10, 11 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել

Սպիտակուցներ և ռիբոսոմներ? խմբագրել

Չգիտեմ ով է խմբագրել այս հոդվածը, բայց հստակ երևում է, որ բիոքիմիայից չափազանց հեռու մեկը: Ինչպես կարելի է գրել, որ ֆերմենտները սպիտակուցներ և ռիբոսոմներ են, երբ որ կան հազարավոր այլ միացություններ որոնք ոչ սպիտակուց են, ոչ էլ ռիբոսոմ, բայց կատարում են էնզիմային ֆունկցիաներ: Խնդրում եմ բացեք ցանկացած ժամանակակից բիոքիմիայի գիրք, կամ ներկայացրեք ձեր հոդվածը ԵՊԲՀ-ի կենսաքիմիայի ամբիոն, մինչև Վիկիփեդիայում նման հոդված գրելը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է 99.116.89.74 (քննարկում|ներդրումներ) 18:06, 24 Նոյեմբերի 2010 մասնակիցը։

Ողջույն։ Չգիտեմ, թե ով է գրել հոդվածը։ Բայց եթե կարող եք ուղղել այն կամ հեռացնել սխալ տեղեկությունները, ապա ազատ զգեցեք ձեզ։ --Vacio 14:13, 24 Նոյեմբերի 2010 (UTC)Պատասխանել
Ողջույն:) Հարգելի անստորագիր, եթե Դուք ինչ-որ մեկին մեղադրում եք ինչ-որ բանի մեջ, պիտի որ համապատասխան գիտելիքներ ունենաք, իսկ ռիբոսոմը ռիբոզիմից չտարբերելը իմ մեջ արդեն թերահավատություն է առաջացնում:): Դատարկություն 17:35, 24 Նոյեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Պրոդուկտ-ի հարցը խմբագրել

Չեմ հասկանում, թե ինչու, բոլոր «պրոդուկտ» բառերը փոխարինել եք «արդյունք» բառով: «Ռեակցիայի արդյունքը» ո՞րն է: Կա քիմիական ռեակցիայի վերջնանյութ տերմինը, բայց սա չի կարելի օգտագործել, քանի որ էստեղ ներկայացվում է կենսաքիմիական ռեակցիայի մեխանիզմ ու էստեղ «պրոդուկտ» ասելով մի փոքր այլ բան նկատի ունեն, քան «վերջնանյութ» ասելով: Նույն տրամաբանությամբ պետք էր բոլոր «սուբստրատ» բառերը փոխարինել` «հիմք» բառով: Դատարկություն 09:38, 18 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել

Որտև շատ խորթ էր հնչում։ “Արդյունքի” մասին էլ եմ, չնայած, համամիտ՝ սխալ են երկուսն էլ։ Իսկ “ելանյութ”-“վերջնանյութ” տարբերակի մասի՞ն ինչ կարծիքի եք։ Ահա հատված ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքեր համար նախատեսված “Ընդհանուր Կենսաբանության” 10-րդ դասարանի դասագրքից (էջ. 57).
“Ֆերմենտների ներգործությունն իրականանում է յուրահատուկ ելանյութի կամ ելանյութերի հետ նրա փոխազդեցության և կամպան միջոցով՝ ֆերմենտի որոշակի հատվածում՝ ակտիվ կենտրոնում, որից հետո այդ նյութը ենթարկվում է փոխակերպման։ Կան ֆերմենտներ, որոնք փոխազդում են նաև վերջնանյութի կամ վերջնանյութերի հետ. դրա հաշվին շատ ռեակցիաներ դարձելի են։” DaemonDice 14:45, 18 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել
Նաև այս հրամանում գտա “նպատակային արգասիք” տարբերակը, սակայն համոզված չեմ, որ այն թեմայի նյութին է վերաբերում։ Հոդվածում նաև հանդիպում է “կենսատեխնոլոգիական արգասիքին” բառակապակցությունը, որը, ենթադրում եմ, ռուսերեն թարգմանվում է որպես «биотехнологический продукт»։ Ամեն դեպքում “ելանյութ”-“վերջնանյութ”-ն իմ կարծիքով ավելի բնական ու գեղեցիկ է հնչում։ Առաջարկում եմ որոշվել և գոնե ժամանակավորապես տարբերակներից մեկն ընտրել, մինչև վերջնականորեն պարզվի, թե որն է ճիշտը։ DaemonDice 16:37, 22 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել
Դե ինձ թվում է ավելի հարմարը ելանյութ-վերջնանյութն է, չնայած ես սրա ճշմարտացիության վրա կասկածում եմ, որովհետև ես սովոր եմ պրոդուկ-սուբստրատ տարբերակին: Իսկ հարմար չի լինի սուբստրատ-վերջնանյութ թողնել?:) Դատարկություն 19:21, 23 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել
Հիմիկվա դրությամբ ես էլ եմ դա որպես հնարավոր լուծումերից ամենաընդունելին տեսնում, քանի որ ելանյութի վերաբերյալ համոզված չեմ, որ այն ենթատեքստին լիովին համապատասխանում է։ Եթե համաձայն ես՝ արի “սուբստրատ-վերջնանյութ” սարքենք և առաջին “սուբստրատի” կողքին փակագծված ելանյութն ավելացնենք, մինչև ոլորտում գործող այլ մասնակիցները կամ հյուրերը այս քննարկմանը իրենց կողմնակի հայացք տրամադրող կարծիքները չավելացնեն։ DaemonDice 16:15, 24 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել

Ծանոթագրություններ ? խմբագրել

Հոդվածն առանց ծանոթագրությունների է; Սիրով` --Ապատ63 (քննարկում) 09:33, 16 Հունվարի 2018 (UTC)

Return to "Ֆերմենտ" page.