Քննարկում:Վարդանանց պատերազմ
Untitled
խմբագրելԵթե այդ գրքից չէ, ինչու է գրականություն նշված այդ գիրքը?--6AND5 (քննարկում) 08:42, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Հոդվածը ամբողջությամբ ջնջվել է, և քիչ առաջ ստեղծվել է նորը: Հարգանքներով--Հայկ (արաբագետ) 20:19, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Եթե ջնջված տարբերակի հեղինակը Լիոնը չէր, թող ամեն դեպքում մնա, նայիր Ալեքսեյի քննարկման էջի վերջին թեման[1]--6AND5 (քննարկում) 20:51, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)
Վերնագիր
խմբագրելՎերնագրում թվականները՝ (450-451), նշելու կարիք կա՞։ Ուրիշ Վարդանանց պատերազմ եղե՞լ է։ -◙Beko (քննարկում) 18:37, 19 Հոկտեմբերի 2014 (UTC)
Սյունյաց մետրոպոլիտություն
խմբագրելՈղջույն, հարգելի Ռոբ։ Ինչպես ե՞ք։ Նկատեցի՝ առանց քննարկման որոշ տեղեկություններ եք ջնջել հոդվածից, որոնք հաստատված են վստահելի աղբյուրներով։ Սյունյաց մետրոպոլիտության վերաբերյալ այլ քննարկումներ ևս եղել են, որոն, ցավոք, չկարողացա գտնել։ Սակայն այժմ Ձեզ կներկայացնեմ իմ աղբյուրը, որը հավաստում է իմ գրածը՝ Լեո, «Հայոց պատմություն», հատոր 2, էջ 53 (ավելի հեշտ գտնելու համար նշեմ նաև, որ էջի վերջին պարբերությունն է), եթե այլ հարցեր կառաջանան գրածներիս վերաբերյալ, ապա գրեք քննարկենք։ Իսկ ինչ վերաբերվում է Ձեր դրած փաստ կաղապարին, ապա խնդրում եմ նշել, թե կոնկրետ ո՞ր գրածին է վերաբերում այն, «լուրջ» բառի՞ն։ Ձեր խմբագրումը հետ եմ շրջում, մինչև այս քննարկման ավարտը, իսկ եթե ինչ-որ փոփոխության համաձայնության հանգենք, ապա այդ ժամանակ էլ կկատարենք դա։ Շնորհակալություն։ --Nooberella💬 11:37, 2 Դեկտեմբերի 2019 (UTC)
- Հգ․ «Մետրոպոլիտություն» բառը փոխարինել եմ «եպիսկոպոսություն» բառով։--Nooberella💬 19:47, 2 Դեկտեմբերի 2019 (UTC)
- Ողջույն, հարգելի Nooberella💬: Սյունյաց մետրոպոլիտության մասին տեղեկությունը ջնջեցի, քանի որ ըստ պատմագիտական գրականության մեջ առավել ընդունված տեսակետի, այն հիմնադրվել է ավելի ուշ շրջանում (610 թ., անգամ X դար), ինչի մասին նշված է «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանում, որի հիման վրա ստեղծվել է նաև Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան բառհոդվածը: Լեոն տվյալ հարցում նվազ վստահելի աղբյուր է: --Rob (քննարկում) 11:06, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)
- Ահա «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի համապատասխան էջի վրա հղումը: --Rob (քննարկում) 11:32, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)
- Rob ջան շնորհակալ եմ քո տեսակետը ներկայացնելու համար, այո, շփոթություն կարող է եղած լինել Լեոյի մոտ, այդ պատճառով էլ ես փոխել եմ «Մետրոպոլիտություն» բառը և դարձրել այն «եպիսկոպոսություն»։ Սյունյաց եպիսկոպոսությունը եղել է Վարդանանց պատերազմի ժաանակաշրջանում, այդ պատճոռով էլ ամեն ինչ համընկնում է։ Դուք նշել էիք, որ մետրոպոլիտությունը 610 թվականին է ստեղծվել, բայց եպիսկոպոսությունը շատ ավելի շուտ է եղել :) Շնորհակալություն։--Nooberella💬 12:44, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)
Nooberella💬 ջան, այո եպիսկոպոսությունը շատ ավելի վաղ շրջանում է ստեղծվել, բայց դրա ստեղծումը որևէ կերպ չի վկայում Սյունիքի առանձնահատուկ դիրքի, «Կրոնական ոլորտում Սյունիքի ներքին ինքնավարություն ստանալու» մասին, քանի որ Մեծ Հայքի յուրաքանչյուր նահանգում, անգամ որոշ գավառներում 4-րդ դարում եպիսկոպոսական թեմեր էին հաստատվել։ --Rob (քննարկում) 17:07, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)