Քննարկում:Ստեփան Գևորգի Լիանոսյան

Latest comment: 6 տարի առաջ by Hayk.arabaget in topic Հոդվածի անվանում

Մահվան տարեթիվ խմբագրել

Ռուսերեն ՎՊ-ում Ստեփան Լիանոսյանի մահվան թիվը նշված է 1949, իսկ մեզ մոտ` 1951: Ճշտել է պետք: --23artashes (քննարկում) 17:06, 26 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Փաստորեն Խաչատուր Դադայանը ու Незабытые могилы. Российское зарубежье: некрологи 1917—1997 в 6 томах. Том 4. Л — М.: «Пашков дом», 1999. — С. 145. աղբյուրները տալիս են 1949 թ, օգոստոսի 10: OurBaku-ն տալիս է 1951 առանց օրը նշելու ու առանց հղում։ Կփոխեմ ըստ Դադայանի կտանք։ 517design (քննարկում) 21:14, 26 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Լիանոսյանների տոհմածառը խմբագրել

Մեկ հարց. OurBaku-յում Գևորգ Լիանոսյանի հոդվածում ուշադրություն դարձրեցի մի դրվագի, որի իմաստը չեմ հասկանում. «Степан Георгиевич застрелился от несчастной любви. Недавно не стало его сына Николая. Зато живет и здравствует в Париже Владимир Леоныч Лианозофф - сын Леона Гергиевича Лианозова, племянник Мартына Георгиевича Лионозова, племянник Степана Георгиевича Лионозова и внук Георгия Степаныча Лианозова и правнук Степана Мартыныча Лианозова»։ Հղում է արվում հետևյալ խոսքերով. «↑ Исправлено и добавлено близким Владимиру Леонычу Лианозоффу человеком. Приносим нашу большую благодарность за эти исправления.»։ Ինձ անհասկանալի է այդ ինչ Ստեփան Գեորգիևիչ է ինքնասպան եղել։ Ստեփան Գերգիևիչ միայն Օյլ-ի Լիանոսյանն է եղել... բայց դժվար 77 տարեկանում ծերունին ինքնասպան լիներ դժբախտ սիրուց։ Ու հետո ոչ մի տեղ նման բան նշված չէ, բայց այստեղից։ Երևի չարժի ներառել հոդվածի մեջ, բայց հիանալի կլիներ, եթե որևէ կերպ ստուգվեր տեղեկությունը: Չգիտեմ ոնց։ 517design (քննարկում) 21:34, 26 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Եթե կասկածելի է, առայժմ պետք չէ ներառել: Մի քանի օրից հանդիպելու եմ Խաչատուր Դադայանի հետ, իրեն ցույց կտամ սա, տեսնենք ինչ կասի: --23artashes (քննարկում) 21:48, 26 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մեկ հարց էլ, եթե հնարավոր է ճշտեք իրենից։ Իր տեքստի մեջ նշված է, որ Գևորգ Ստեփանի Լիանոսյանից կառավարումը անցնում է «իր եղբայր՞ Գևորգ Մարտիկի Լիանոսյանին, ում որդին էլ այս Ստեփանն էր։ Ինչ եղբոր մասին է խոսքը կոնկրետ, եթե հայրանունները տարբեր են։ Ինձ մոտ կասկած կա, որ երկրորդ Գևորգը ոչ թե Գևորգ Ստեփանի Լիանոսյանի, այլ Ստեփան Մարտիկի Լիանոսյանի եղբայրն էր, այսինքն ոչ թե առաջին Գևորգի եղբայրը, այլ հորեղբայրը։ 517design (քննարկում) 06:44, 27 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Պատկեր:Lianozov-family-tree.jpg
Այսպիսի մի բան սարքեցի ունեցած տեղեկություններով։ Եթե կարող է խմբագրել/ուղղել/լրացնել, հիանալի կլիներ 517design (քննարկում) 07:09, 27 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բարի: Այս ամենը ցույց կտամ իրեն, տեսնենք ինչ կասի: --23artashes (քննարկում) 07:20, 27 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կա որևէ նորություն՞ 517design (քննարկում) 18:16, 28 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Դեռ ոչ: Եթե ոչինչ չխանգարի, վաղը կամ հինգշաբթի կհանդիպենք: --23artashes (քննարկում) 19:39, 28 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարգելի 517design, Խաչատուր Դադայանին ցույց տվեցի Ձեր հարցերը: Ժամանակ քիչ ուներ, այսքանը մեկնաբանեց.

  Ես գիտեմ Գեորգի Մարտինովիչ Լիանոզովին, որը նավթարդյունաբերող էր և մահացել է 1906-ին, և նրա որդուն` Ստեփան Գեորգիևիչ Լիանոզովին: Ձկնարդյունաբերող Լիանոսյաններ կան, որոնք սրանց հետ ազգականներ են, բայց ի՞նչ կարգի` չգիտեմ: Առաջին երկուսի մասին գրված է իմ «Հայերը և Բաքուն» գրքում, որը համացանցում կա:
- Խ. Դադայան
 
Նաև ավելացրեց, որ OurBaku-ն այնքան էլ վստահելի աղբյուր չէ: --23artashes (քննարկում) 10:39, 29 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
ArmenianArtHallը, Հայազգ հանրագիտարանը ու նաև նշված OurBaku-ն նշում են, որ նույն Գևորգ մարտինի Լիանոսյանն էր, որ ստացել է խավիարի արտադրության մենաշնորը Կասպից ծովում, իր որդին էլ Ստեփանն է, ով թողել է խավիարի գործը եղբայրներին՝ Մարտինին ու Լևոնին ու հիմնել է Գ.Մ.Լիանոզով և որդիներ-ը։ Ըստ ОурБаку-ի Մարտինը վերադարձել է Սովետ միություն ու հանձնել Սովետական միությանը Լիանոսյանների խավիարային ոլորտը։ Թե Ստեփան Մարտինի Լիանոսյանը, թե Գևորգ Մարտինի Լիանոսյանը, լինեն նրանք եղբայրներ կամ հորեղբայր/զարմիկ, եղել են երկուսն էլ թե խավիարի արտադրող, թե նավթային գործարար։ Կարծում եմ նույն ընտանիքն է ու նշվածս տոհմածառը իրական է։ Սակայն հարցը Գևորգ Մարտինովիչի ու Ստեփան Մարտինովիչի եղբայրներ կամ հորեղբայր/զարմիկ լինելու մնում է բաց։ Եղած աղբյուրները նշում են, որ երկրորդը առաջինի զարմիկն էր։ Կարծում եմ տոհմածառում այդպես է պետք նշել, քանի դեռ չի հայտնաբերվել նրանց՝ եղբայր լինելու ապացույց։ 517design (քննարկում) 13:25, 29 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Փաստորեն ես էի սխալվել, քանի որ թե ArmenianArtHall-ը, թե OutBaku-ն նշում են, որ Ստեփան Մարտինովիչից հետո ղեկավարում է Գևորգ Ստեփանովիչը, այնւհետև Գևորգ Մարտինովիչը, որը նշված է որպես «իր եղբայր», փաստորեն ոչ թե Գևորգի եղբայր Գևորգ, այլ Ստեփանի եղբայր Գևորգ։ Այս հարցը թվում է պարզ։ Մեկ այլ տարաձայնություն կապված Դադայանի այն խոսքերի հետ, թե չգիտի արդյոք կապ ունեն խավիարով զբաղվող ու նավթարդյունաբերությամբ զբաղվող Լիանոսյանները. հենց իր գրքում 34-րդ էջին նա նշում է, որ Լիանոսյանները զբաղվում էին ձկնարդյունաբերությամբ ու խոշորագույններն էին այդ ոլորտում, ունեին երկու նավ, որոնցից մեկի անունը Մարտին էր ի պատիվ իրենց պապի։ Այսինքն հենց ինքն է ընդունում այն որ Ստեփան Մարտինովիչն-Գևորգ Ստեփանովիչը ու Գևորգ Մարտինովիչը-Ստեփան-Մարտին-Լևոն-Գևորգովիչները նույն ընտանիքի անդամներն են։ Այս հարցը կարծում եմ լուծված է։ Այդպես էլ նշել եմ Գևորգ Մարտինի Լիանոսյան էջում։ Իսկ հետագայում ուսումնասիրելու թեմա է այս ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ հղումը Լիանոսյանների այսօր կենդանի ժառանգները կազմել են տոհմածառ, որը անշուշտ պետք է ուսումնասիրել: Նշված է այնտեղ նաև Տատյանա Լիոզնովան, ում բարեկամական կապի մասին լսել էի վաղում, բայց ոչ մի փաստ չունեի։ Բայց կան մի քանի հակասություններ, մասնավորապես նշվում է Գևորգ Լիանոսյանի 5 որդի 3-ի փոխարեն, ինչպես նաև Ստեփան Մարտինովիչը նշված է որպես Գասպար։ Կփորձեմ կապվել կայքի հեղինակների հետ 517design (քննարկում) 20:12, 29 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հոդվածի անվանում խմբագրել

Hayk.arabaget ջան, ինչո՞ւ հոդվածի վերնագրում նշել հայրանունը։ Նման պրակտիկայից մեզ մոտ խուսափում են։ Ի՞նչ պատճառաբանություն կա նման անվանափոխման համար։ --@ջեօ (քնն․) 09:40, 3 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Պարզվեց՝ մենք նույն անուն-ազգանունով մեկ այլ գործիչ էլ ունենք, որ էլի նույն գործունեությունն է ծավալել ՝ Ստեփան Մարտինի Լիանոսյան --Հայկ (արաբագետ) 09:41, 3 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Մեկը նավթարյունաբերող է, մյուսը՝ քաղաքական գործիչ։ Կարծում ես՝ այսպես ավելի շփոթեցնո՞ղ չէ։--@ջեօ (քնն․) 09:45, 3 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Երկուսն էլ նավթարդյունաբերողներ են եղել, ջեօ ջան: Եթե մեկին գրես քաղաքական գործիչ՝ փակագծերում, մյուսին՝ նավթարդյունաբերող՝ չի լինի, որովհետև նա էլ պակաս նավթարդյունաբերող չէր --Հայկ (արաբագետ) 09:57, 3 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Return to "Ստեփան Գևորգի Լիանոսյան" page.