Ազգանուն խմբագրել

Թեհլիրյա՞ն։ --Ջեօ () 15:44, 15 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Հայկական հանրագիտարանում Թեհլերյան տարբերակն է։ --Ջեօ () 15:45, 15 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Այսօր Merujan Karapetyan-ն է անվանափոխել։ Ես էլ միշտ իմացել եմ Թեհլերյան։ --BekoՔննարկում 15:55, 15 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Այդ դեպքում Merujan Karapetyan-ից փորձենք հարցնել, թե ինչու է անվանափոխել և ինչն է աղբյուր ու հիմք վերցրել։ --Ջեօ () 16:24, 15 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Ես էլ Թեհլերյան գիտեմ։ --Լիլիթ (քննարկում) 16:26, 15 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Իսկ ես միշտ Թեհլիրյան/Թեհլիրեան անվամբ եմ ճանաչել։ Նայելով մնացյալ լեզուները, նրանք էլ Թեհլիրյան հնչողությամբ են գրել։ Հնարավոր է, որ ե-ն եկել է թուրքերենացված կարճ ի-ով անվան հետ-հայերենացումից։ Chaojoker (քննարկում) 16:40, 15 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Նոր նայեցի, երկու տարբերակն էլ օգտագործում են։ Անգամ Երկանյանի տեսանյութում գրում է ե-ով , իսկ արտասանում ի-ով։ --BekoՔննարկում 16:50, 15 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Իսկ հանրագիտարաններում ո՞ր տարբերակն է ավելի հաճախ օգտագործվում։ Ե՛վ Հայկական հանրագիտարանում, և՛ Հայկական սովետական հանրագիտարանում, և՛ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարանում, և՛ Հայկական հարց հանրագիտարանում Թեհլերյան տարբերակն է հանդիպում։ Հաշվի առնելով այս ամենը, կարծում եմ, պետք է անվանափոխել։ --Ջեօ () 17:07, 15 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Ամենատարածվածն ոչ միշտ է ճիշտ տարբերակը, իսկ տվյալ հանրագիտարանների հրատարակիչը նույնն է և շատ դեպքերում նոր հանրագիտարանի նյութը վերցվում է հին հանրագիտարանից կամ որպես աղբյուր օգտագործվում է հինը։ Հաշվի առնելով, որ նա տիրապետել է հայերենին, լավ կլիներ իմանալ ինքն իր անունն ինչպես է գրել։ 1953 թվականին տպագրված Թեհլիրյանի «Վերհիշումներ» գրքում այն ի-ով է գրված։ Chaojoker (քննարկում) 17:52, 15 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Կարծում եմ՝ արևելահայերենի և արևմտահայերենի արտասանության տարբերության մեջ է: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 18:47, 15 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Ոչ, իրանահայության շրջանակներում, ովքեր ևս արևելահայերեն են խոսում՝ «Թեհլիրեան» կամ նոր ուղղագրությամբ «Թեհլիրյան» է: Մեծ հավանականությամբ սովետական որոշ գրքերից ծագած սխալ է, ինչպես Ռոբն է ասում: Chaojoker (քննարկում) 13:10, 29 Փետրվարի 2016 (UTC)

Նորից ազգանուն խմբագրել

Ժողովուրդ ջան, «Թեհլիրյան» է մարդու ազգանունը «ԹեհլԻրյան»։ Ախր, չի՛ կարելի հիմնվելով արևելահայերեն որոշ հանրագիտարաններում տարածում ստացած սխալի վրա փոխել ազգանունը։ --Rob (քննարկում) 09:20, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Rob ջան, անվանափոխման քննարկում եմ ստեղծել, խնդրում եմ այստեղ էլ գրեք:--Դավիթ () 12:18, 18 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Նայեցի փակված քննարկման էջը, չգտա որևէ փաստ Թեհլերյան անվանման համար՝ «սխալը տարածված է» արգումենտից բացի, իսկ Թեհլիրյանի համար բերված էին բազում փաստեր ներառյալ ամենամեծը՝ Թեհլիրյանի շիրիմը: Ընդ որում քննարկումն եզրափակվում է Թեհրլիրյանի ճիշտ լինելու փաստով: Ըստ քննարկման էջը փոխում եմ Սողոմոն Թեհլիրյան տարբերակին և թարմացնում էջի վերին կաղապարը: Chaojoker (քննարկում) 13:38, 29 Փետրվարի 2016 (UTC)

Թեհլիրյան խմբագրել

Սողոմոն Թեհլիրյանի ազգանունը սխալ գրալնն անընդունելի է: Ստորև ներկայացնում եմ Թեհլիրյանի ինքնագիրը (ներքևից հինգերորդ սյունյակ), որպես ազգանվան՝ Թեհլիրյան ձևով գրության ապացույց:

  Մեկնաբանություն՝ հոդվածը ի սկզբանե տեղափոխվել է առանց քննարկման, ուստի վերադարձնում եմ վերջին քննարկված տարբերակին, մինչ քննարկման ու կառուցողական ճանապարհով կձևավորվի նոր կոնսենսուս:--Արամ Ս. 20:50, 30 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Խմբագրումների պատերազմ Hayk.arabaget-ի կողմից խմբագրել

Հարգելի Hayk.arabaget: Թեհլիրյանի անվան հարցով քննարկման արդյունքում միասնական որոշում չի կայացվել. ոչ էլ, ինչքան ինձ հայտնի է, հարցը դրվել է քվեարկության: Ուստի, խնդրում եմ ձեռնպահ մնալ խմբագրումների պատերազմ վարելուց: Բոլոր ապացույցները (շիրմաքար, ինքնագիր) բերված են, որ Թեհլիրյան գրելաձևը ճիշտ է: --Rob (քննարկում) 19:36, 30 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Արդյո՞ք մենք պետք է այս հարցում կաշկանդված լինենք արևելահայերեն հանրագիտարանների սխալ տեղեկատվությամբ: --Rob (քննարկում) 19:43, 30 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Ինչպես վերևում էլ նշեցի, նայելով փակված քննարկման էջում (որի կայանալու ընթացքում ես ևս տեղյակ չեմ եղել), արգումենտային կոնսենսուսը «Թեհլիրյան» տարբերակն էր, եթե հայերեն Վիքիպեդիայում կոնսենսուս բառի իմաստը չի փոխվել և այժմ քվեների քանակ չի նշանակում. պարզաբանեմ՝ Վիքիպեդիայում կոնսենսուսը հիմնված է փաստերի և արգումենտների ծանրակշռության վրա, ոչ թե քվեների քանակի: Ըստ այդմ, կոնսենսուսը Սողոմոն Թեհլիրյան տարբերակն էր փակված քննարկման մեջ և պարզ չի ինչու է վերադարձվում Թեհլերյան սխալ տարբերակը: Chaojoker (քննարկում) 11:26, 21 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Return to "Սողոմոն Թեհլիրյան" page.