Քննարկում:Սերգեյ Լոքյան

Հիմա ինչո՞ւմն է խնդիրը։ Կարեն Վարդանյան (քննարկում) 17:15, 4 Հունվարի 2016 (UTC)

Լավ, հետո՞։ Կարեն Վարդանյան (քննարկում) 21:36, 10 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի՛ Կարեն Վարդանյան, հոդվածը հունվարի 4-ին պիտակվել է որպես կարճ և ունեցել եք 7 օր հոդվածի ծավալը ավելացնելու համար, ինչը չեք արել, ուստի, ըստ կանոնակարգի, հոդվածը պիտակվել է արագ ջնջման:--Արամ քննարկում 22:38, 10 Հունվարի 2016 (UTC)

Սա արդեն աբսուրդ է։ Նախ՝ ես կամ որևէ մեկը կրակը չի ընկել, որ, ցավոք, Հայաստանում մոդա է դարձել երկար կենսագրություն չունեցող որոշ երիտասարդների բարձր պաշտոններ տալը։ Երկրորդ՝ կարճն ու երկարը ո՞րն է։ Կարեն Վարդանյան (քննարկում) 23:26, 10 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի՛ Կարեն Վարդանյան, երկար ու կարճ հոդվածների մասին կարող եք տեսնել սույն քննարկումը, որն արդեն կանոնակարգի ուժ ունի: Մնացյալ հարցերը, ցավոք, չեն առնչվում Հայերեն Վիքիպեդիային:--Արամ քննարկում 23:35, 10 Հունվարի 2016 (UTC)
3 նախադասության տեղը 10-ն է։ Կարեն Վարդանյան (քննարկում) 23:40, 10 Հունվարի 2016 (UTC)
3000 բայթ պետք է լինի, իսկ այս հոդվածը 2000 բայթ է:--Արամ քննարկում 23:42, 10 Հունվարի 2016 (UTC)

Ու ո՞նց եք չափելու։ Կամ՝ սա ինչ աբսուրդային գաղափար է։ Երբ ոչ մի բայթ գոյություն չուներ, մարդիկ էլի աշխատում էին։ Կարեն Վարդանյան (քննարկում) 23:44, 10 Հունվարի 2016 (UTC)

Արամ և Արմենուհի, այն հոդվածները, որոնք չունեն 3000 բայթ ծավալ, կարող են պիտակվել կարճ և ջնջվել միայն այն դեպքում, երբ պիտակողը նշում է աղբյուր, որտեղ ավելի շատ ինֆորմացիա կա գրված, քան հոդվածում։ Հիշեցնեմ, որ այդ կանոնը վերաբերվում է այլ վիքիներից թարգմանվող հոդվածներին, երբ օրինակ 100000 բայթանոց հոդվածից մեզ մոտ գրվում է ընդամենը 1000 բայթ։ Ուստի այս հոդվածը չի կարող ջնջվել, քանի որ չկա նշված այն աղբյուրը, որտեղ ավելի շատ ինֆո կա գրված։ --Լիլիթ (քննարկում) 06:39, 11 Հունվարի 2016 (UTC)

Լավ, իհարկե հաշվի կառնեմ: Բայց եթե հայի մասին չկա գոնե 3000 բայթի, ուրեմն ոչ նշանակալի է: Դժվար է կանոնակարգում այդ բոլորը նշել:--Voskanyan (քննարկում) 07:30, 11 Հունվարի 2016 (UTC)
ԷԼ ի՞նչ կարիք կա կանոն ընդունել, եթե ամեն կերպ պիտի շրջանցվի: Մասնակիցը, ամենայն հավանականությամբ, տեղեկությունները վերցրել է կայքից, գրեթե նույնությամբ դրել է, գոնե հոդվածի տեսք չի տվել: Եվ աղբյուրն էլ չի նշել: Անձի նշանակալիությունը խիստ կասկածելի է: Եվ ու՞մ է պետք հոդվածը, որում զգուշացնող կաղապարների մակերեսն ավելի մեծ են, քան հոդվածի տեքստինը: --Voskanyan (քննարկում) 09:17, 11 Հունվարի 2016 (UTC)
Լիլիթ ջան, համամիտ եմ Արմենուհու հետ, քննարկում ենք որակի բարձրացման հարցը, սակայն կարծես այս հարցն ի չիք է դարձնում ամեն քննարկում ու ջանք: Կոնկրետ մի քանի օր առաջ նման բան ես եմ նկատել Կարինե Հարությունյան հոդվածում, որտեղ կենսագրությունը վերցված է ՀՀ ԿԳՆ կայքից ու ինքնակենսագրականի օրինակով վերարտադրված: Եվ ինչո՞ւ որակում չտրվեց մասնակցի պահվածքին, որն ի դեպ առաջին դեպքը չէ: Բազմիցս ասվել է, որ նմանատիպ հոդվածներն արդեն իսկ որպես անաղբյուր պետք է ջնջվեն: Հարգանքներս, այլևս չեմ անդրադառնա մասնակցի հոդվածներին:--Արամ քննարկում 20:25, 11 Հունվարի 2016 (UTC)
Ժողովուրդ ջան, դուք խառնում եք նվազագույն ծավալին համապատասխանելը ոչ նշանակալի կամ ոչ հանրագիտարանային տեսքով գրված հոդվածի հետ։ Ես չեմ ասում, թե հոդվածը համապատասխանում է վերջին 2 կետին, այլ ես անդրադարձել եմ միայն առաջին կետին, քանի որ որպես արագ ջնջման պատճառ հենց դա էր նշված։ Եթե հոդվածները պատճենված են, ապա առաջարկեք արագ ջնջման համապատասխան պատճառով։ --Լիլիթ (քննարկում) 20:34, 11 Հունվարի 2016 (UTC)
Return to "Սերգեյ Լոքյան" page.