Քննարկում:Ռուբեն Ռուբինյան

Latest comment: 2 տարի առաջ by Ավետիսյան91

Քանի որ այս հոդվածը հաճախ է դառնում խմբագրական պատերազմների դաշտ, ապա մի քանի դիտարկում կատարեմ։ Հայերեն Վիքիպեդիան քաղաքական գործիչների կենսագրության ինչ-որ դրվագներ թաքցնել-չթաքցնելու հարթակ չէ, ոչ էլ տվյալ քաղաքական գործչի հանդեպ լայն հնչեղություն ստացած քննադատությունը լռեցնելու դաշտ։ Եթե անձը, որի մասին գրված է հոդված, հանդիսանում է բարձրաստիճան պաշտոնյա/քաղաքական գործիչ, ապա նրա մասին հոդվածում պետք է գրվեն ինչպես նրա, որպես քաղաքական գործչի, ձեռքբերումները, այնպես էլ այսպես ասած բացթողումները, ձախողումները, նրա հասցեին հնչաց և հանրային հնչեղություն ստացած տեղեկությունները։ Պետք չի այս հոդվածը վերածել «պատերազմի դաշտի», համենայն դեպս հոդվածը գրող վիքիխմբագիրները մեղավոր չեն, որ տվյալ անձը Հայաստանում հանդիսանում է բարձրաստիճան պաշտոնյա և ենթակա է նաև քաղաքական քննադատության։ Օրինակ եթե մարդը ինչ-որ հետազոտություն է կատարել x քաղաքում գործող հիմնադրամի աջակցությամբ, ապա այդ x քաղաքի անունը ջնջելու իմաստը որն է՞, այսպես ասած ո՞վ է «մեղավոր», որ այդ մարդը ընտրել է տվյալ քաղաքում գրանցված հիմնադրամի աջակցությունը։ Նույն կերպ կարող էր ընտրել y քաղաքում գործող հիմնադրամի աջակցությունը, ինչ է, էլի պիտի հաճախակի փորձ կատարվեր ջնջե՞լ այդ y քաղաքի անունը։ Եթե մարդ գրող, բանաստեղծ է, ապա նրա մասին հոդվածում կարող է լինել նրա գրական գործունեության քննադատությունը (որը ոչ միշտ է տվյալ գրողի կամ նրա աջակիցների կողմից հաճելի լսել), եթե մարդ դերասան է, ապա նրա մասին պատմող հոդվածում կարող է լինել նրա դերասանական գործունեության քննադատությունը (որը ոչ միշտ է տվյալ դերասանի կամ նրա աջակիցների կողմից հաճելի լսել)։ Նույն կերպ էլ եթե մարդ քաղաքական գործիչ է, ապա նրա մասին հոդվածում կարող է լինել նրա քաղաքական գործունեության վերաբերյալ քննադատություն նույնիսկ եթե այդ քննադատությունը հաճելի չէ տարբեր մարդկանց։ Նույն կերպ եթե որոշ մարդիկ ցանկանան Ռոբերտ Քոչարյան հոդվածից հեռացնել օրինակ Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ ենթաբաժինը, մեկ այլ խումբ մարդիկ ցանկանան նախկին քաղաքական գործիչ Անդրանիկ Մանուկյանի մասին հոդվածից հեռացնել նրա հանրահռչակված մականունը, եթե որոշ մարդիկ ցանկանան Գագիկ Ծառուկյան հոդվածից հեռացնել նրա դատվածության վերաբերյալ տեղեկությունները, ինչ է, պետք է հեռացնե՞լ։ Իհարկե ոչ, այնպես որ պետք չի Հայերեն Վիքիպեդիան դարձնել քաղաքական գործիչների կենսագրությունների «կերտման» բեմահարթակ։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր գործունեությամբ պետք է կերտի իր կենսագրությունը, իսկ Հայերեն Վիքիպեդիան հնարավորինս կփորձի այն ներկայացնել հոդվածի տեսքով։--Գարդմանահայ (քննարկում) 19:46, 19 Հունվարի 2022 (UTC)

«Քննադատություն» հատվածը ենթակա է ջնջվելու։
Եկեք նախ հիշենք, թե ինչ նպատակ է հետապնդում Վիկիպեդիան։ Հանրագիտարանային, չեզոք տեղեկատվություն տրամադրել ընթերցողին։ Տեղեկատվություն, որն ունի ապացուցողական հիմք։ Վիկիպեդիան նպատակ չունի քաղաքական պրոպագանդայի ու զրպարտության պլատֆորմի վերածվել։
Հատվածում Ռուբեն Ռուբինյանին ներկայացվել է ՀՀ ՔՕ 299֊րդ հոդվածով նկարագրվող մեղադրանք։ Քանի որ մեղադրանք ներկայացնողները հանցագործության մասին հայտարարություն չեն կատարել, Ռուբինյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել (հաշվի առնելով հոդվածում նկարագրված հանցագործության ծանրությունը, նման մեղադրանքը բավարար հիմք կարող է լինել մարդուն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, ՀՀ ԱԺ կանոնակարգի 98-րդ հոդվածով սահմանված կարգով), պետական լծակներ, որքանով մեզ հայտնի է, չեն կիրառվել քրեական հետապնդումը կանխելու համար, Ռուբեն Ռուբինյանը դատարանի օրենքի ուժով գործողության մեջ մտած վճիռով մեղավոր չի ճանաչվել, իր նկատմամբ գործում է անմեղության կանխավարկած։
Փաստացի «քննադատություն» հատվածը հետապնդում է մեկ նպատակ. տարածել քաղաքական նպատակներով արված հայտարարություն, որի փաստային հիմքը չի հաստատվել, որը, ամենայն հավանականությամբ, պարունակում է զրպարտություն։
Հուսով եմ, հանրությունը կհամաձայնի, որ Ռուբինյանի դեպքում տվյալ հատվածը կոնկրետ չհիմնավորված մեղադրանքին անհամաչափ մեծ տեքստային ծավալ է հատկացրել, ու եթե համաչափության սկզբունքը կրկնենք, ստիպված կլինենք տարբեր քաղաքական գործիչների էջերում ամբողջ բաժիններ նվիրել նրան, թե ով է ում «չատլախ», «ղալաթ» ու «սիկտիր» ասել։
Ջնջելուն այլընտրանք առաջարկում եմ կրճատել հատվածը մինչև «Քաղաքական ընդդիմության այսինչ այսինչ ուժերի ներկայացուցիչները մեղադրել են Ռուբեն Ռուբինյանին թուրքական ազդեցության գործակալ լինելու մեջ, բայց 2021 թ. հունվարի քսանի դրությամբ իրենց պնդումների ապացույցներ չեն ներկայացրել, ու Ռուբեն Ռուբինյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել»։ Եթե այդքան ուզում եք հոդվածում միջադեպը ներկայացնել ու անկողմնակալության հայտ ներկայացնել։
Ներկայումս ես կխուսափեմ ինքնագլուխ այդ փոփոխություններն իրականացնել, ակնկալում եմ, որ հանրությունը, որպես հասուն մարդկանց խումբ, կոնսենսուս կձևավորի հարցի շուրջ։
Կոնսենսուսի չձևավորվելու դեպքում հարկադրված կլինեմ էսկալացնել խնդիրը ավելի բարձր մակարդակ։ Rhayader (քննարկում) 15:06, 20 Հունվարի 2022 (UTC)

Ադմինիստրատորներին կխնդրեմ ժամանակավորապես պաշտպանել Ռուբեն Ռուբինյան հոդվածը, քանզի այլևս ոչ հետաքրքրություն կա, ոչ էլ ժամանակ կա վերականգնել հոդվածում կատարվող ջնջումներն ու տարբեր տեսակի փոփոխությունները։ Անձամբ ես, այդ անելու փոխարեն ինձ համար հետաքրքրող հոդվածներ կխմբագրեմ, փոխարեն ստիպված եմ վերականգնել այս հոդվածի ջնջումները, տարբեր տեսակի փոփոխությունները։--Գարդմանահայ (քննարկում) 19:46, 19 Հունվարի 2022 (UTC)

Ակնհայտ է, որ @Գարդմանահայ օգտանունով օգտատերն իր խմբագրություններով հետապնդում է գնահատողական, քաղաքական նպատակներ։ Օգտատիրոջ կողմից փորձ է արվում x քաղաքական գործչի կողմից y քաղաքական գործչին ուղղված որևէ փաստական հիմք չունեցող մեղադրանքները ներառել որպես անձի կենսագրության մաս։ Ստացվում է, որ ցանկացած գործչի մասին ցանկացած հնչեցված կարծիք՝ թեկուզ փաստերով կամ ողջամիտ կասկածով չհիմնավորված, տեսականորեն կարող է այս հարթակում ներառվել որպես անձի կենսագրության մաս։ Սա աբսուրդային տրամաբանություն է։ Առաջարկում եմ ջնջել «Քննադատություն» բաժինը, քանի որ դրանում ներառված է գնահատողական քաղաքական բանավեճ՝ առանց վկայակոչված և հիմնավոր փաստական հիմքերի, և պարզ չէ, թե այդ բանավեճը որքանով է էական անձի կենսագրության մեջ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է 37.252.90.17 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելիս, ես քաղաքական նպատակներ չեմ հետապնդում, կարելի է ասել վաղուց չեմ էլ հետաքրքրվում քաղաքական գործընթացներով, առավել ևս ներհայաստանյան։ Կարելի է ասել ինձ համար վաղուց այդ թեման հետաքրքիր չի։ Այս հոդվածում կատարած իմ խմբագրումները դիտարկեք այն նույն համատեքստում, ինչ ես կխմբագրեմ օրինակ վրացի որևէ բանաստեղծի մասին հոդվածը։ Իսկ ես վրացական բանաստեղծական արվեստով կամ բանաստեղծներով նույնպես չեմ հետաքրքրվում, և սխալ կլինի ինձ մեղադրել օրինակ վրացական քարոզչության կամ հակաքարոզչության մեջ։ Ինքներդ գնահատեք, եթե մարդ քաղաքական գործիչ է և իր մասին իր քաղաքական ընդդիմախոսները, որոնք նստած են Հայաստանի Ազգային ժողովում տարբեր ժամանակներում «----» մեղադրանքներ են հնչեցնում (դիտավորյալ չեմ գրում նրանց ասած քննադատական խոսքերը) և այդ ամենը լայնորեն մեկնաբանվում է բազմաթիվ լրատվամիջոցներով, ապա ինչի՞ չպետք է հոդվածում գրվի այդ մասին։ Եթե այդ մասին չի գրվում ապա քննադատական ի՞նչը գրվի, որին Դուք կողմ կլինեք։ --Գարդմանահայ (քննարկում) 22:01, 19 Հունվարի 2022 (UTC)
Հարգելիս, խնդիրը տրամաբանությունն է։ Ցանկացած անձի մասին ցանկացած անձ կարող է ասել ցանկացած բան, և ասվածի կարևորությունից և հիմնավորվածությունից կամ ողջամիտ կասկածից է կախված՝ ասվածը կամ դրանից ծագած բանավեճը պե՞տք է ներառվի անձի մասին հոդվածում, թե ոչ։ Օրինակ՝ ես հիմա կարող եմ ասել, որ Մոցարտը մանկապիղծ է եղել․ արդյոք դա նշանակու՞մ է, որ իմ պնդումը պետք է ներառվի Մոցարտի մասին հոդվածում։ Իհարկե ոչ։ Նույն տրամաբանությունը գործում է այստեղ։ 37.252.90.17 22:11, 19 Հունվարի 2022 (UTC)
Ուսումնասիրեցի Ձեր ներդրումներն այլ քաղաքական գործիչներին վերաբերող հոդվածներում։ Քաղաքական ուղղվածությունն ու սպեկուլյատիվ խմբագրումներն ակնհայտ են։ Ադմինիստրատորներին կխնդրեմ վերանայել Գարդմանահայ օգտատիրոջ բոլոր խմբագրումները, որոնք վերաբերում են հայաստանյան քաղաքական գործիչների։ 37.252.90.17 22:26, 19 Հունվարի 2022 (UTC)
Ցանկացած մարդու ասածը հանրագիտարանային քննադատություն չի, հանրագիտարանային քննադատություն է այն, ինչն օրինակ լայնորեն լուսաբանվում է։ Եթե Դուք Մոցարտին անվանեք մանկապիղծ ու դա տվյալ անձի մեծության մասշտաբներով լայն արձագանք չստանա, ապա նույնպես հանրագիտարանային չէ։ Մեկ այլ օրինակ բերեմ։ Հայաստանում կա Արմեն Աշոտյան քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր։ Եթե x մարդ փողոցում կանգնած, տանը նստած ասի «Աշոտյան ***», որը լայն հնչեղություն չստանա, ապա դա հանրագիտարանային նշանակության թեմա չէ, իսկ եթե այդ նույն արտահայտությունն արվում է լայնորեն մեկնաբանվող հասարակական-քաղաքական գործընթացի ժամանակ ու արժանանում առնվազն լրատվադաշտի կողմից լայն արձագանքի, ապա այդ հանգամանքը հանդիսանում է հանրագիտարանային թեմա։ Մեկ այլ օրինակ բերեմ, Վանի թագավորությունը, նույն ինքը՝ Ուրարտուն, գիտական տարբեր հոսանքների կողմից ներկայացվում է 1․հայկական պետություն, 2․ նաև հայ բնակչությամբ, բայց ուրարտացի իշխանական դինաստիայի հիմնած պետություն։ Մոտավոր սա է ընդունված գիտական տեսակետը։ Բայց կա թուրքական տեսակետ, որը պարզապես չի ենթարկվում որևէ գիտական հիմնավորման։ Այն է՝ ուրարտացիները եղել են թուրքեր կամ թուրքերի նախնիներ։ Թեմայից քիչ թե շատ հասկացողի համար այն աբսուրդ է, բայց այդ մասին կան բազմաթիվ հրապարակումներ, գրքեր, հետևաբար այդ տեսակետը նույնպես պետք է գրվի հոդվածում, քանզիունի լայն տարածում թեկուզ միայն թուրքական ընդարձակ միջավայրում։ Իսկ պետք է գրվի, որպեսզի ընթերցողը առավել բազմաբովանդակ կարողանա հասկանալ այ թեման։ Ինչ վերաբերում է քննարկվող հոդվածին, ապա ես դեմ եմ ամբողջական բաժնի հեռացմանը, պատրաստ եմ քննարկել բաժնի մեջ առանձին դրվագներ։ --Գարդմանահայ (քննարկում) 22:45, 19 Հունվարի 2022 (UTC)
Իսկ ինչի՞ հիման վրա եք որոշել, որ բառացիորեն 3 օր առաջ տեղի ունեցած խորհրդարանական քննարկումը ստացել է մեծ մասշտաբով լայն արձագանք։ Արդյո՞ք 3 օրը բավարար է այսպիսի պնդում անելու համար։ Բացի այս, բաժնում նշված չէ, թե ի՞նչ փաստական հիմքի վրա են արվել մեղադրանքները, դրանք կան թե ոչ, հիմնավոր են, թե ոչ։ 37.252.90.17 04:57, 20 Հունվարի 2022 (UTC)
Քննադատություն բաժինը հոդվածում գրված է եղել, այն ջնջվել է։ Երբ վիճելի տեղեկատվություն է ջնջվում նախ պետք է այդ մասին քննարկել։ Ես վերականգնել եմ այդ ջնջված բաժինը և որպեսզի ակնհայտ լինի, որ 1 նիստի ընթացքում չի հնչել այդպիսի քննադատություն, իմ կողմից այդ բաժնում ավելացրել եմ 2021 թվականին կրկին Ազգային ժողովի նիստում այլ պատգամավորի կողմից հնչեցված նույնաբովանդակ քննադատությունը։ Այսինքն ամիսներ շարունակ Հայաստանի պետական բարձր հարթակից (Ազգային ժողովի նիստերի դահլիճից) որպես քննադատություն հնչեցվում է այդ միտքը, ինչը լայնորեն մեկնաբանվում է հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցների կողմից։ Ես մնում եմ իմ կարծիքին, որ այս հոդվածում պետք է մնա քննադատություն բաժինը։ Եթե քննադատությունը լինում է հստակ ապացույցներով, ապա այս դեպքում տվյալ հանգամանքը չէր գրվի Քննադատություն հոդվածում, այլ կգրվեր ներածության մեջ, առանց չակերտների, մոտավոր այսպես՝ կուսակցական, քաղաքական գործիչ, Աժ փոխնախագահ, Թուրքիայի գործակալ, ինչպես պետք է լինի Սնոուդենի մասին հոդվածում։ Որպեսզի չստացվի, թե ես իմ կարծիքն եմ պարտադրում քննարկման թեմայի վերաբերյալ, ես կփորձեմ զերծ մնալ այս քննարկմանը մասնակցելուց՝ ակընկալելով այլ փորձառու խմբագիրների դիրքորոշման արտահայտմանը։--Գարդմանահայ (քննարկում) 09:43, 20 Հունվարի 2022 (UTC)

Քննարկման հարգելի մասնակիցներ, Հայաստանի քրեական օրենսգրքի հոդվածով որևէ մեղադրանքի բացակայությունը ամենևին հիմք չէ հոդվածից հատված հեռացնելու համար, այս հարթակը պետական տեղեկագիրք կամ դատալեքս չէ, դրա համար գոյություն ունեն իշխանության ճյուղերի պաշտոնական կայքեր, որտեղ բացակայում են անձի մասին քննադատությունները։ Նույն սկզբունքով ներկայիս գումարման խորհրդարանում որոշ պատգամավորների հոդվածներում առկա է Ազգային Ժողովում ծեծկռտուքի մասնակից լինելու մասին փաստը, չնայած որ մեղադրանք չկա, գործ չկա, գործով կարգավիճակ չեն ունեցել։ Մեկ այլ օրինակ. որևէ պաշտոնյայի դեմ բողոքի ցույցերի մասին հոդվածներում կարող է լինել ցույցերի կարգախոսները, որոնք նույնպես Ձեր հիշատակած օրենսգրքով կարող են լինել քրեական հոդված, օրինակ դավաճանը կամ հողատուն։ Եվ կրկին, մեղադրանքի բացակայությունը հիմք չէ այն հեռացնելու համար։ Երևույթը լայնորեն լուսաբանվել է, հղումների պակաս չեք գտնի, դրան անդրադարձել են նաև իշխանական պատգամավորները, այդ թվում հենց հոդվածի անձը։ Եղել է հերքում, կարող է այն նույնպես լինել բաժնում՝ հղում։ Միգուցե անհրաժեշտություն լինի բաժինը վերախմբագրել՝ որոշ հատվածներ հեռացնելով։ Ինքս ընդունելի եմ համարում նախնական, հակիրճ տարբերակը, որտեղ կարող են լինել լրացուցիչ հղումներ։--Ավետիսյան91 (քննարկում) 19:47, 20 Հունվարի 2022 (UTC)

Շարունակում եմ կարծել, որ այս պահին բավական ծավալուն է բաժինը և կարիք ունի կրճատման։ Պարզապես լինի, որ կա նման քննադատություն և կա հերքում ու որ ըստ հերքման՝ մեղադրանքն անհիմն է։--Ավետիսյան91 (քննարկում) 07:15, 24 հունվարի 2022 (UTC)Պատասխանել
Առաջարկում եմ բաժինը լինի այս տեսքով՝ Ռուբեն Ռուբինյանը քաղաքական գործունեության ընթացքում ենթարկվել է տարբեր քննադատությունների[հղումներ], այդ թվում ընդդիմության կողմից մեղադրվել է Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ[հղումներ]։ Վերջինս հերքել է մեղադրանքները[հղումներ] և դրանք անհիմն է համարել[հղումներ]։ Խնդրում եմ գրել կարծիքներ։--Ավետիսյան91 (քննարկում) 07:27, 24 հունվարի 2022 (UTC)Պատասխանել
Ձեր առաջարկած տարբերակում միայն նշվում է, որ անձը հերքել է մեղադրանքը, բայց չի նշվում, թե ինչ հիմքով է ի սկզբանե մեղադրանքը ներկայացվել՝ փաստեր բերվել են, թե ոչ: Չի տրամադրվում օբյեկտիվ գնահատական մեղադրանքի հիմնավորվածությանը: Կարծում եմ՝ բաժինը ենթակա է հեռացման, քանի որ բաժնում նկարագրված է սպեկուլյատիվ քաղաքական բանավեճ: Հայհույ (քննարկում) 10:10, 24 հունվարի 2022 (UTC)Պատասխանել
Հարգելի Հայհույ, այս քննարկման մեջ արդեն նկատում եմ ձեր կողմից խամաճիկության ռիսկ, որի համար կարող եք արգելափակվել։ Բաժինը հեռացնելու համար հիմնավոր փաստարկ ձեր կամ ձեր այլ մասնակցային հաշվից չի ներկայացվել։ Պատասխանեմ մեղադրանքի փաստերին. կրկնում եմ, որ այս հարթակը իրավական համակարգի տեղակագիր չէ, ուստի օբյեկտիվ գնահատական մեղադրանքի հիմնավորվածությանը վիքիպեդիան չէ որ պետք է տա, կարող է տալ որևէ քաղաքական գործիչ կամ իրավաբան/իրավապաշտպան, այն լուսաբանվի մամուլում, իսկ մենք ավելացնենք բաժնում։--Ավետիսյան91 (քննարկում) 10:20, 24 հունվարի 2022 (UTC)Պատասխանել
Հարգելի Ավետիսյան91, Rhayader օգտատերն արդեն վերևում անդրադարձել է բաժնի հեռացման հիմնավորումներին: Ճիշտ եք՝ վիքիպեդիան չէ, որ կարող է իրավական իմաստով գնահատական տալ այս կամ այն մեղադրանքին, բայց վիքիպեդիան պետք է տա անկողմնակալ և համաչափ տեղեկություններ: Ձեր առաջարկած փոփոխությունը ներկայացնում է ներկայացված մեղադրանք՝ առանց փաստերի վկայակոչման և դրա հերքման մասին տեղեկություն: Չի ներկայացվում, թե ով է ներկայացրել մեղադրանքը և ինչ հիմքով: --212.34.228.150 10:30, 24 հունվարի 2022 (UTC)Պատասխանել
Շատ լավ, այդ դեպքում կավելացնենք մեկ-երկու պատգամավորի անունները։ Եթե ունեք վստահելի երկրորդական աղբյուրներ նաև «մեղադրանքի» հիմքերի բացակայության մասին, դրեք այստեղ, դա էլ կավելացնենք, այլապես մենք չէ, որ պետք է վերլուծություն կատարենք և գնահատական տանք հիմնավորվածությանը։ Փոփոխված տարբերակը. Ռուբեն Ռուբինյանը քաղաքական գործունեության ընթացքում ենթարկվել է տարբեր քննադատությունների[հղումներ], այդ թվում ընդդիմադիր պատգամավորներ Ագնեսա Խամոյանի և Աննա Մկրտչյանի կողմից մեղադրվել է Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ[հղումներ]։ Վերջինս հերքել է մեղադրանքները[հղումներ] և դրանք անհիմն է համարել[հղումներ]։ (եթե ներկայացնեք հեղինակավոր աղբյուրներ, կարող է լինել նաև նման ավելացում՝ «Ըստ XXX իրավապաշտպան կազմակերպության կամ XXX պատգամավորի, մեղադրանքները հիմնավոր չեն և չեն ներկայացվել որևէ հիմնավոր փաստեր)։ Խնդրում եմ քննարկմանը մասնակցել միայն մեկ մասնակցային հաշվով, այլապես կարգելափակվեք։ --Ավետիսյան91 (քննարկում) 10:39, 24 հունվարի 2022 (UTC)Պատասխանել
Առաջարկում եմ հետևյալ խմբագրությունը.
Ռուբեն Ռուբինյանը քաղաքական գործունեության ընթացքում ենթարկվել է տարբեր քննադատությունների[հղումներ], այդ թվում ընդդիմադիր պատգամավորներ Ագնեսա Խամոյանի և Աննա Մկրտչյանի կողմից մեղադրվել է Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ[հղումներ]։ Վերջինս հերքել է մեղադրանքները[հղումներ] և դրանք անհիմն է համարել[հղումներ]: Ի պատասխան մեղադրանքն հավաստող փաստեր ներկայացնելու պահանջի՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ «Հավաստող փաստ՝ դոկումենտներ չկան»։ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ վարդևանյանը նույն հարցին ի պատասխան պնդել է, որ Ագնեսա խամոյանն իրականում Ռուբինյանին չի մեղադրել ազդեցության գործակալ լինելու մեջ, այլ ուղղակի ասել է, որ այդպիսի քննարկում է եղել: «Պատիվ Ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նույնպես նշել է, որ փաստեր չունեն։
Հղումներ՝
https://hraparak.am/post/9a7ebf7e6f05a781941a4764d3a3768e
https://www.youtube.com/watch?v=TkUdsbrn3bE Հայհույ (քննարկում) 10:51, 24 հունվարի 2022 (UTC)Պատասխանել
Ես արդեն ավելացրել եմ Իշխան Սաղաթելյանի ու ևս մեկ անձի խոսքերն, ըստ որոնց մեղադրանքի հիմնավորումներ չկան։ Հարցի շուրջ իրենք են արտահայտվել, տեղադրել եմ նաև հղում Հրապարակի հոդվածին, որտեղից այդ խոսքերը վերցված են։ Rhayader (քննարկում) 10:51, 24 հունվարի 2022 (UTC)Պատասխանել
Ես ցավում եմ, որ ընթացակարգ չկա, որով բոլոր առաջարկները մի տեղ հավաքվեն, քննարկվեն ու դրվեն քվեարկության նման լիազորություն ունեցող մարդկանց կողմից, ու որ կոնսենսուս չի ձևավորվում հարցի շուրջ։
Մի հատ նորից նշեմ իմ դրույթները։
Վիկիպեդիան քաղաքական քարոզի հարթակ չի ու չպետք է դառնա։ Ոչ դրական, ոչ բացասական քարոզի։ Այն նախատեսված է փաստերի համար։
Ռուբեն Ռուբինյանի թուրքական գործողության ագենտ լինելը հաստատված կամ հավանական փաստ չի, մինչև դրա ապացույցներ չներկայացվեն։
Հաստատված փաստ է այն, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ, այդ թվում Ագնեսա Խամոյանը, ԱԺ ամբիոնից Ռուբեն Ռուբինյանին մեղադրել են թուրքական ազդեցության ագենտ լինելու մեջ։
Հաստատված փաստ է, որ այլ ընդդիմադիր պատգամավորներ, այդ թվում Իշխան Սաղաթելյանը, հաստատել են, որ Ռուբեն Ռուբինյանի թուրքական ազդեցության ագենտ լինելու հիմնավորումներ ու ապացույցներ չունեն։
Արդյո՞ք այս փաստն այնքան նշանակալի է, որ ներառվի էջում, կարող եք քննարկել, բայց նաև հաշվի առեք, որ ԱԺ֊ում ամեն օր երկու կողմից էլ լիքը մեղադրանքներ են հնչում, ու իրենց մի մասը, հաշվի առնելով մեդիադաշտի քաղաքականացված ու աղտոտված բնույթը, որոշակի մեդիա֊արձագանքի են արժանանում։ Օրինակ, նույն սկզբունքով իշխանական X պատգամավորն ընդդիմադիր Y պատգամավորին կարող է մեղադրել մանկապիղծ լինելու մեջ, ՀԺ֊ն ու Civic-ը դրան անդրադառնան, ու ինչ֊որ մեկը որոշի Y պատգամավորի էջում ավելացնել երկար բաժին նրա մասին, որ Y պատգամավորին մեղադրել են մանկապիղծ լինելու մեջ, ու քանի որ պնդումները պատգամավորներ են արել, դատական կարգով հերքում ու փոխհատուցում ստանալու հավանականությունը փոքր կլինի։
Ես չեմ պայքարում Ռուբեն Ռուբինյանի հեղինակության համար, ես իրեն անձամբ չեմ էլ ճանաչում, իր քաղաքական կարիերան էլ ինձ անձնապես հետաքրքիր չի։ Ինձ համար կարևոր է, որ Վիկիպեդիան չդառնա քաղաքական smear campaign-ների տարածման գործիք։
Եթե հանրության կոնսենսուսն այն է, որ Ագնեսա Խամոյանի և այլոց Ռուբեն Ռուբինյանին թուրքական ագենտ լինելու մեջ մեղադրելու փաստը բավականաչափ կարևոր է, որ ներառվի էջում, երկրորդ հարց է առաջանում։ Փաստի կարևորությունը թելադրում է, թե ինչ ծավալով պետք է լինի անդրադարձը։ Բացի դրանից, մեղադրանքի ապացույցների բացակայության փաստը նույնպես պետք է ներառվի։
TLDR; Ռուբինյանի թուրքական ագենտ լինելը ոչ հաստատված, ոչ հավանական փաստ չի առանց դրա ապացույցների։ Փաստ է, որ իր հասցեին նման մեղադրանք հնչել է։ Փաստ է, որ մեղադրանք հնչեցնողի թիմակիցներն ընդունել են, որ մեղադրանքի ապացույցներ չկան։ Արդյոք այդ փաստերին պետք է անդրադառնալ ու ինչ ձևով/ծավալով, կախված է փաստերի կարևորությունից։ Սրա շուրջ պիտի լինի բանավեճը։ Հուսով եմ` բավականաչափ պարզ ու հիմնավոր արտահայտվեցի։ Rhayader (քննարկում) 10:48, 24 հունվարի 2022 (UTC)Պատասխանել

Քննարկման հարգելի մասնակից, ձեր վերջին խմբագրումը Հայհույ հաշվով ընդունելի է ինձ համար։ Իմ մոտեցումն այն է, որ այս տեսքով բաժինը չափից շատ ծավալուն է ու համահունչ չէ իրականությանը, կրճատման կարիք ունի, մնա քննադատությունը, հերքումը ու փաստերի բացակայության մասին մեկ-երկու կարծիք։--Ավետիսյան91 (քննարկում) 10:55, 24 հունվարի 2022 (UTC)Պատասխանել

Բաժինը վերախմբագրել եմ՝ հաշվի առնելով Հայհույ մասնակցի վերջին կարծիքը և պահպանելով Rhayader մասնակցի վերջին խմբագրումը, հեռացրել եմ ավելորդ համարվող մասերը։--Ավետիսյան91 (քննարկում) 11:06, 24 հունվարի 2022 (UTC)Պատասխանել
Կարծում եմ՝ այս հատվածը նույնպես պետք է ավելացվի
«Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանը պնդել է, որ Ագնեսա Խամոյանն իրականում Ռուբինյանին չի մեղադրել ազդեցության գործակալ լինելու մեջ, այլ ուղղակի ասել է, որ նախկինում այդպիսի քննարկում է եղել ԱԺ-ում: Հայհույ (քննարկում) 11:08, 24 հունվարի 2022 (UTC)Պատասխանել
Հարգելի Հայհույ, կարծես Ձեր բերած հղման մեջ այլ բան է ասել Վարդևանյանը՝ «Ագնեսան ուղիղ ձեւակերպմամբ չի ասել, թե Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի գործակալ է, այլ ասել է՝ «ազդեցության գործակալ»»։ Ուստի զերծ կմնամ Ձեր ձևակերպմամբ խմբագրում կատարելուց։ Բացի այդ ծավալն իզուր չավելացնենք՝ կա լայնորեն լուսաբանված քննադատություն, կա հերքումը, կա հիմքերի բացակայության մասին մի քանի հայտարարություն։ Այսքանը բավական է։ Առաջարկում եմ էս նվիրումով այլ հոդվածներ խմբագրենք և շարունակենք հարստացնել մեր հանրագիտարանը։ Շնորհակալ եմ կառուցողական քննարկման համար և հուսով եմ, որ ձեզնից ոչ մեկ շահերի բախում չուներ քննարկման սուբյեկտի հետ և խամաճիկության չի դիմել։--Ավետիսյան91 (քննարկում) 11:23, 24 հունվարի 2022 (UTC)Պատասխանել

Անգլերեն Վիկիպեդիայում թուրքական ագենտ լինելու մասին պարագրաֆը Fringe կանոնին մեկ օր անգամ չէր դիմանա ու կմաքրվեր։ Նույն բանն է որ մեկն ասի Ցուկենբերգն իրականում ծպտյալ ռեպտիլոիդ է, ուր այդ անհեթեթ պնդմանը ո դրա հերքմանը Ցուկենբերգի Վիկի-կենսագրականում նվիրվի մի ամբողջ պարագրաֆ։ Չեմ կարծում լուրջ խմբագրություն ունեցող որևէ ոչ ազատ էնցիկլոպեդիա հրապարակեր թուրք / թուրքական ագենտ լինելու մասին անհեթեթությունը ու դրա հերքումը։ Ամեն ինչ չէ որ հրապարակված է որ պետք է ներառել Վիկիպեդիայում, այս պարագայում Undue, Fringe կանոններով։ Armatura (քննարկում) 21:18, 16 Փետրվարի 2022 (UTC)

Return to "Ռուբեն Ռուբինյան" page.