Քննարկում:Նևերլանդ

Latest comment: 14 տարի առաջ by Chaojoker

Աշ ջան եթե տառադարձենք, ապա կլինի N-ն

e-է

v-վ

e-է

r-ր

l-լ

a-է

n-ն

d-դ, այնպես որ, ես ետ եմ վերանվանում Tatul 12:02, 17 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Հայերեն բառերում «եվ»-ը միայն գրվում է մեծատառ «և»-ի կարիքի պահին, քանի որ նրա մեծատառը չկա, օր.՝ Եվրոպա: Այդ պատճառով էլ ուրիշ լեզուներից եկող «ev» տառակապակցությունները «և» են տառադարձվում: Իսկ անգլերեն «a» ինչպես cat ձայնի մասին, որ ոչ հայերենում և ոչ ռուսերենում չկա, ավանադաբար հայերենում տառադարձումը «ա»-ի է կատարվել (օր.՝ Ֆինլանդիա, Թաիլանդ. որոնք ձայներից ելնելով նաև շատ ավելի տրամաբանական են), իսկ նախկին մոտ հարյուր տարվա ընթացքում, դարձյալ ռուսերենի տառադարձությունից կրկնօրինակելով, «a»-ն առանց պատճառի սկսել է «ե»-ի տառադարձվել, որից տարածում են գտել «Բրեդ Փիթ» անվան նման լրիվ հիմնականից հեռու և ռուսերեն հնչող տառադարձություններ: Ինչևէ, ՀՀ-ի (որտեղ հայերենը պաշտոնական լեզու է) Լեզվի պետական տեսչությունը որոշել է այս հարցը լուծելու համար մենակ թողնել սխալ (a -> ե կամ է) տարադարձված տարածում գտած բառերը, իսկ նոր տառադարձումների պարագայում, օգտվել a -> ա տարադարձումներից (տե՛ս Վիքիփեդիա:Արևելահայերենի տառադարձության ուղեցույց): Այս պատճառներով, ամենաճիշտ տառադարձությունը այս անվան (որ դեռ տարածում չունի հայերենում) «Նևերլանդ» տարբերակն է: Chaojoker 07:39, 23 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Return to "Նևերլանդ" page.