Յունիկոդը 16-բիթանոց համակարգ չէ խմբագրել

Հարգելի Սահակ, ճիշտ է , որ Յունիկոդը 16-բիթանոց համակարգ չէ, այլ բազմաբայթ (multioctet) և, ձևականորեն, առանց բայթերի (բիթերի) քանակի որևէ սահմանափակման։ Ես էլ , երբ գրում էի այդ տողը, սիրտս կախ էր, քանի որ իսկապես Յունիկոդում սկսել են որոշ (դեռևս էկզոտիկ) գրանշաններ ներմուծել 24-բիթով (երեք բայթ + 1 բիթ)։ Երևի ճիշտ կլինի մի երկու բառ էլ գրել այլագրման w:UTF-8, w:UTF-16 և/կամ ընդհանրապես w:UTF ցուցումների մասին (ես ոլորտից վաղուց եմ դուրս եկել և լավ չեմ տիրապետում նյութին)։ Իսկ եղածը կառաջարկեմ խմբագրել հետևյալ ձևով՝

Յունիկոդ (անգլ.՝ Unicode), տեղեկատվության փոխանակման նպատակով նիշերի այլագրման (կոդավորման) բազմաբայթ (multioctet) ստանդարտ, որը ներառում է աշխարհի գրեթե բոլոր գիր ունեցող լեզուների սեպագրերը, հիերոգլիֆները, տառերն ու կետադրական նշանները, ազգային խորհրդանիշերը, բազմաթիվ այլ համընդահանուր և մասնավոր օգտագործման նշաններ։ Այն ստեղծվեց փոխարինելու նախկինում օգտագործվող 8-բիթով (մեկ բայթ՝ 256 նիշ) այլագրվող համակարգերին, որոնց միջոցով արդեն հնարավոր չէր, նույնիսկ մի լեզվի շրջանակում, ապահովել տեղեկատվության լիարժեք փոխանակումը։ Այսօր իրականացվել և համատարած կիրառվում են Յունիկոդի UTF-8 ստանդարտով գործող գրանշանների մինչև 21-բիթով (2097152 նիշ) այլագրման համակարգերը։

Եթե իհարկե ևս մի սխալ բան չեմ գրել։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 11:22, 7 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել

Հ․Գ․ Այս կապակցությամբ մի անեկդոտ հիշեցի Բիլ Գեյթի մասին`
Երբ պարզվեց, որ Բիլ Գեյթսի հարստությունն արդեն հնարավոր չէ արտահայտել 32 բիթանոց թվերով, ՄայքրոՍոֆթ ընկերությունը թողարկեց 64-բիթանոց Windows-ը։
Նույնի մասին այլ անեկդոտներ կարելի է գտնել այստեղ։
Հարգելի Վահրամ, համաձայն եմ նոր ձևակերպման հետ։ -Սահակ (քննարկում) 00:58, 10 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել
Return to "Յունիկոդ" page.