Քննարկում:Մարտի 1-ի իրադարձություններ

Չեզոքություն կաղապար խմբագրել

Ավելացնում եմ չեզոքություն կաղապարը, քանի որ հոդվածում դեռևս բավականին շատ է միակողմանի տեղեկատվության արտացոլումը՝ չնայած բավականին ուղղումներ արդեն կատարվել են իմ կողմից:--Գարդմանահայ (քննարկում) 20:44, 23 Փետրվարի 2019 (UTC)

Օրինակ՝ «Մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ՀՀ ՆԳՆ և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին» (ի՞նչ աջակցող ուժերի մասին է խոսքը, անսպասելիորեն հարձակվելու վերաբերյալ կա նաև տեղեկատվություն, որ Լ.Տեր-Պետրոսյանի շտաբում նախօրոք իմացել են ոստիկանության շարժի մասին...,), «Ականատեսների վկայությամբ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների արանքում, իսկ հետո պնդելով, որ կանխում են պետական հեղաշրջման փորձ, գրոհել էին ժողովուրդի վրա։ Ոստիկանությունն անցել էր մահակների ու էլեկտրական հարված հասցնող սարքերի կիրառման։ Ցուցարարներից ոմանք ոստիկանների հարձակման պահին կարողացան փախչել» (չկա հակառակ կողմի դիրքորոշման մասին տեղեկություն, չկա նաև այն տեղեկությունները, որ ցուցարարները որոշակի առարկաներ են նետել ոստիկանության վրա...), «Ըստ շրջանառվող լուրերի՝ ցուցարարներին ֆիզիկական բռնության ենթարկելու համար Հայաստան էին բերվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորքեր, քանի որ Երևանի ոստիկանությունը դժկամություն էր հայտնել նման գործողությունների դիմելու հրահանգին» (չկա հակառակ կողմի տեսակետը, միակողմանի տեղեկատվությունը ներկայացվում է որպես բացարձակ ճշմարտություն) և այլն:--Գարդմանահայ (քննարկում) 20:50, 23 Փետրվարի 2019 (UTC)
Return to "Մարտի 1-ի իրադարձություններ" page.